Աղի բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աղի բերդը գտնվում է Յոնջալղի միջնաբերդից մոտ 3 կիլոմետր դեպի հյուսիս։ Այն Կամո քաղաքի շրջակայքում եղածներից ամենահեռավորն է և գտնվում է իր շրջապատի բլուրներից ամենաբարձրի վրա։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձունքը խիստ քարքարոտ է և ունի ժայռապատ կողեր։ Չնայած այդպիսի անհարմարություններին, այնտեղ երևում են բնակարանների ավերված պատերի հիմքեր և պարիսպների մնացորդներ։ Ամրոցի գրեթե բոլոր կողմերում սփռված են բնակավայրերի ավերակներ, որոնք կառուցված են եղել անտաշ, բազալտ խոշոր քարերից, առանց որևէ միացնող շաղախի։ Ամրոցի պարիսպները կառուցված են բլրի եզրերով, վայրի տեղադրությանը համապատասխան։ Այն ունի 2 բաժանմունք՝ բլրի դարափին համապատասխան, բաժանված միջնապարսպով։ Ամրոցի 2 բաժանմունքն էլ համարյա հավասար են, ունեն մեկ հեկտարից քիչ պակաս տարածություն։ Հնարավոր է, որ երկրորդ բաժինը, որը կառուցված է ցածի դարատափի վրա, ավելի ուշ ժամանակվա կառույց է։ Ամրոցից քիչ հեռու, դեպի հարավ-արևելք, ավելի ցածր, հարթ և քիչ քարքարոտ դարավանդի վրա, կա երկարաձգված, բոլորաձև, պատնեշապատ 1000 կմ2 տարածությամբ մի հրապարակ։ Ամրոցի և շրջակա բնակավայրերի տարածքում առուներ կամ ջրամբարներ չկան։/

Պարիսպները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի պարիսպները լավ են պահպանվել, տեղ-տեղ նրանց բարձրությունը հասնում է 5 և ավելի մետրի։ Պաիսպների վրա երևում են 3 աշտարակների հետքեր, որոնցից երկուսը դասավորված են հյուսիսարևելյան և հարավարևմտյան անկյուններում, երրորդը՝ հյուսիսարևմտյան պարսպին կից և զբաղեցնում է պարսպի երկարության 2/3 մասը նրա կենտրոնական մասում։ Այս աշտարակն ամենամեծն է և դրա մեծությունը բացատրվում է նրանով, որ ամրոցի այդ կողմից վտանգն ավելի մեծ է եղել։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ.Հ.Միքայելյան, «Հայաստանի հնագիտական հուշարձանները» Առաջին Հատոր, էջ 30