Ահմադ Հարուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ահմեդ Հարունից)
Ահմադ Հարուն
 
Կուսակցություն՝ National Congress Party?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հունվարի 1, 1964(1964-01-01) (60 տարեկան)
Ծննդավայր North Kordofan, Սուդան
Քաղաքացիություն  Սուդան

Ահմադ Մուհամմադ Հարուն (արաբ․՝ أحمد هارون‎‎‎‎, հունվարի 1, 1964(1964-01-01), North Kordofan, Սուդան[1]), սուդանցի քաղաքական և պետական գործիչ, Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Դարֆուրում պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար հետախուզվող հինգ անձանցից մեկը[2]։ Չնայած Սուդանի կառավարության վրա միջազգային ճնշումներին՝ այն ՄՔԴ-ին փոխանցելու նպատակով, Հարունը Սուդանի հումանիտար հարցերով նախարարի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2009 թվականի մայիսը, երբ նշանակվել է Հարավային Կորդոֆանի նահանգապետ։ 2007 թվականի սեպտեմբերին նշանակվել է Դարֆուրում մարդու իրավունքների խախտումների հետաքննության ղեկավար։ 2013 թվականի հուլիսին նա հրաժարական տվեց Հարավային Կորդոֆանի նահանգապետի պաշտոնից և նշանակվեց Օմար ալ-Բաշիրի կողմից Հյուսիսային կորդոֆանի նահանգապետի պաշտոնում։ 2019 թվականի մարտի 1-ին նախագահ Օմար ալ-Բաշիրը նրան է փոխանցել երկրի իշխող քաղաքական կուսակցության՝ «Սուդանի ազգային կոնգրեսի» կառավարումը։ Սակայն ձերբակալվել է արդեն այս տարվա ապրիլին Սուդանում տեղի իշխանությունների կողմից հեղաշրջումից հետո[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարունը ծնվել է 1964 թվականին Հյուսիսային Կորդոֆան նահանգում[5]։ Արևմտյան Սուդանի Բարգո ցեղից է։ Ստացել է իրավաբանի կրթություն[6]։

Կարիերա և մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի ժամանակ Հարունը Սուդանի ամենաերիտասարդ պետական նախարարն էր։ Նա նաև մեղադրվում է Հարավային Սուդանում ապստամբների դեմ պայքարի ժամանակ խաղաղ բնակիչների վրա հարձակվելու համար ցեղային զինյալների մոբիլիզացիային մասնակցելու և նախապատրաստելու մեջ։ Նա նաև մասնակցել է Մուրահիլինի միլիցիայի զորահավաքին և 1990-ականների ընթացքում Կորդոֆանում ռազմական գործողությունների իրականացմանը[7]։

Հարունը ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում ՝ 2003 թվականի ապրիլից մինչև 2005 թվականի սեպտեմբերը, նաև ղեկավարել է Դարֆուրի անվտանգության ծառայությունը, որը համակարգում էր Դարֆուրում ապստամբների դեմ պայքարի արշավում ներգրավված տարբեր կառավարական մարմինների աշխատանքը, ինչպիսիք են Ջանջավիդի ոստիկանությունը, զինված ուժերը և հետախուզական ծառայությունը։ Այս վարչությունը նաև վերահսկում էր ՀԿ-ների և լրատվամիջոցների մուտքը Դարֆուր[8]։ 2006-2009 թվականներին եղել է հումանիտար հարցերով պետական նախարար։

Դարֆուրում հանցավոր գործունեության մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղադրող կողմի կարծիքով՝ Հարունը հավաքագրել, ֆինանսավորել և զինել է ջանջավիդ աշխարհազորայիններին և հարձակումներ հրահրել քաղաքացիական բնակչության վրա[9][10]։

Նրա հրամանատարության տակ գտնվող ուժերը մեղադրվում էին 2003 և 2004 թվականների ընթացքում Կոդում, Բինդիսի, Մուկջար, Արավալա քաղաքների և հարակից շրջանների վրա հարձակումների մեջ, չնայած այն հանգամանքին, որ այդ քաղաքները զրկված էին ապստամբների ներկայությունից, և քաղաքացիական բնակչությունը չէր մասնակցում ռազմական գործողություններին։

BBC News-ի համաձայն՝ Հարունը հրամայել է աշխարհազորայիններին սպանել, բռնաբարել և խոշտանգել խաղաղ բնակիչներին[11]։ Հարունը հերքել է մեղադրանքները և հայտարարել, որ բռնություն «երբեք չի եղել»[12]։ Հաղորդվում էր, որ ելույթում Հարունը հայտարարել է, որ քանի որ «Ֆորայի երեխաները ապստամբներ են դարձել, ապա Ֆորայի ողջ ժողովուրդը ջանջավիների համար որս է դարձել»։ Նրա ելույթից հետո ջանջավիդ աշխարհազորայինները Ալի Քուշայբի հրամանատարությամբ կողոպտել են բինդիսիի և Մուկջարի միջև ընկած քաղաքները և ահաբեկել խաղաղ բնակիչներին[13]։

Հարունն իր ժողովներից մեկի ժամանակ հայտարարել է, որ, լինելով անվտանգության ծառայության ղեկավար, լիազորված է ինչ-որ մեկին հեռացնել կամ ներում շնորհել՝ խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար[14]։

2003 թվականի օգոստոսին Հարունը մեղադրվեց նաև կոդում գյուղերից և հարակից շրջաններից մոտ 20,000 խաղաղ բնակիչների բռնի տեղահանման մեջ։ Նշվում է նաև, որ 2008 թվականի մարտին Հարունը և Ջանջավիդ աշխարհազորայինների առաջնորդներից Ալի Քուշայբը 34 000 քաղաքացիական անձանց ստիպել են լքել իրենց տները[15]։ Բացի այդ, Հարունին մեղադրել են այն բանում, որ նա ստիպել է տեղահանվածներին լքել ճամբարները և այդպիսով կանանց ու երեխաներին հարձակումների ու թերսնման վտանգի ենթարկել[16]։

ՄՔԴ ձերբակալման հրամանը և հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի ապրիլի 27-ին Միջազգային քրեական դատարանը Ահմադ Հարունին ձերբակալելու օրդեր Է տվել՝ նրան մեղադրելով մարդկության դեմ 20 հանցագործությունների և 22 պատերազմական հանցագործությունների մեջ։ Նրան մեղադրում են ջանջավիդ աշխարհազորայիններին հավաքագրելու, ֆինանսավորելու և զինելու մեջ։ Ջանջավիդները հարձակվեցին խաղաղ բնակիչների վրա և թալանեցին քաղաքներն ու գյուղերը ապստամբների հարձակումների ժամանակ։

2003 թվականի ապրիլից մինչև 2005 թվականի սեպտեմբերը Հարունը եղել է պետական նախարար, ինչպես նաև «Դարֆուրի անվտանգության ծառայության» ղեկավար, իսկ 2006 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել Է հումանիտար հարցերով պետական նախարարի պաշտոնը։ Հետագայում նա Հարավային Կորդոֆանի նահանգապետն է, որը սահմանակից է Հարավային Սուդանին, որտեղ տեղի է ունեցել ապստամբների դեմ պայքարի դաժան արշավ, հատկապես Նուբա լեռներում[17]։

Չնայած նրան ձերբակալելու միջազգային կոչերին[18], Հարունը շարունակել է կատարել հումանիտար հարցերով պետական նախարարի գործառույթները (որը նախարարների լրիվ մակարդակից ցածր պաշտոն է)[19]։ Այս պաշտոնում Հարունը Դարֆուրում վերահսկում էր երկու միլիոն ներքին տեղահանված մարդկանց։ Օգնության գործակալությունները նրան մեղադրել են տեղահանվածներին օգնելու իրենց ջանքերը խոչընդոտելու մեջ[20]։

2007 թվականի սեպտեմբերին Սուդանի կառավարությունը հայտարարեց, որ Հարունը կգլխավորի Դարֆուրում մարդու իրավունքների խախտումների հետաքննությունը[21]։ Հարունը նաև նշանակվել է Դարֆուրում ՄԱԿ-ի Աֆրիկյան միության առաքելության վերահսկման հանձնաժողովի անդամ (UNAMID), ինչը ազդել է Դարֆուրում խաղաղապահների տեղակայման վրա[22]։

2011 թվականի առաջին շաբաթվա ընթացքում Աբյեի նահանգում ճգնաժամի սրման արդյունքում ՄԱԿ-ը որոշել է Հարունին տեղափոխել նահանգ։ Նա դիտվում էր որպես այն ժամանակվա միակ հարմար միջնորդը։ ՄՔԴ-ն ՄԱԿ-ի մաս չէ, բայց ՄԱԿ-ը խոստացել է համագործակցել ՄՔԴ-ի հետ[23]։

Հարավային և Հյուսիսային Կորդոֆանի նահանգապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսին Հարունը հաղթեց Աբդելազիզ Ալ-Հիլուին և դարձավ Հարավային Կորդոֆանի նահանգապետ։ Նրա մրցակցի շարժումը մերժեց ընտրությունների արդյունքները՝ անվանելով դրանք կեղծված[24]։

2013 թվականի հուլիսի 12-ին Հարունը Հյուսիսային Կորդոֆանի նահանգապետի հետ հրաժարական է տվել։ Նախագահական հրամանագրով Օմար ալ-Բաշիրը Հարունին նշանակել է Հյուսիսային Կորդոֆանի նահանգապետ մինչև 2019 թվականի փետրվարի 23-ը[25][26]։

Իշխող կուսակցության նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտի 1-ին Օմար ալ-Բաշիրը, որը մի քանի տասնամյակ գլխավորում էր Սուդանի ազգային կոնգրես կուսակցությունը, հրաժարական տվեց կուսակցության նախագահի պաշտոնից՝ շարունակվող զանգվածային բողոքի ցույցերից հետո։ Մինչ հաջորդ համագումարի անցկացումը պաշտոնակատար է նշանակվել նրա տեղակալ Ահմադ Հարունը[27]։

Ձերբակալում և քրեական հետապնդում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլի 11-ին Հարունը ձերբակալվել էր տեղի իշխանությունների կողմից Սուդանում ռազմական հեղաշրջումից հետո[28]։

2020 թվականի փետրվարին Սուդանի ինքնիշխան խորհուրդը հայտարարել էր Հաագայի միջազգային տրիբունալին Ահմադ Հարունին արտահանձնելու պատրաստակամության մասին[29]։

2020 թվականի մայիսի 4-ին ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ահմադ Հարունը վարակվել է COVID-19 կորոնավիրուսային վարակով և հոսպիտալացվել։ Երկու ամիս առաջ նրա ընտանիքի անդամները նամակներ էին գրել իշխանություններին՝ խնդրելով Հարունին տնային կալանքի ենթարկել այդ հիվանդության համաշխարհային համաճարակի ֆոնին[30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «alsadigalmahdi». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 4-ին.
  2. «Statement to the United Nations Security Council on the Situation in Darfur, pursuant to UNSCR 1593 (2005)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  3. «Sudanese authorities arrest members of Bashir's party: source». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  4. «As Bashir faces court, Sudan's protesters keep the music alive». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  5. Warrant of arrest for Ahmad Harun
  6. «Darfur war crime suspect asks ICC to prosecute Bush, Sharon first». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  7. [International Criminal Court Public Redacted Version of the Prosecutor's Application under Article 58 (14 July 2008).]
  8. «Aegis Trust welcomes Darfur indictments, urges support to ICC». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  9. Prosecutor's Application under Article 58(7)
  10. «ICC claims further isolate Sudan». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  11. «Sudan defiant on Darfur suspects». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  12. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  13. «News». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  14. ICC Darfur Update
  15. Sudan: Former Nuremberg and UN prosecutors push for action on Darfur's suspected war criminals
  16. «Home | Waging Peace». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 4-ին.
  17. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 4-ին.
  18. «War crime suspect heads human rights inquiry». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  19. «ICC names first war crimes suspects in Darfur». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  20. «ICC issues Darfur arrest warrants». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  21. Darfur war crimes suspect leads Sudan rights probe
  22. [International Criminal Court. Public Redacted Version of the Prosecutor's Application under Article 58 (103), 14 July 2008.]
  23. «U.N. flew indicted war criminal to Sudan meeting». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  24. «Sudan: SPLM rejects South Kordofan win for Ahmed Haroun». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  25. Republican Decree to Appoint Governors; Haroun for North, Adam for South, and Khamis for West Kordofan
  26. «Sudan shuffles governors of Kordofan states including ICC suspect». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  27. «Президент Судана покинул пост главы правящей партии». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  28. «Sudan's President Steps Down After Months of Protests». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  29. «Власти Судана хотят судить экс-президента аль-Башира на родине». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  30. «بيان توضيحي لوزارة الداخلية حول الازمة الصحية للمواطن احمد هارون». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.