Ակոսագծիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակոսագծիչ (մարկեղ), մեքենատրակտորային ագրեգատի անցումների զուգահեռությունն ապահովող և նրա աշխատանքի արատները կանխարգելող ցանիչի (տնկիչի) կամ կցիչի հարմարանք[1]։

Սկավառակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխշանիկական սկավառակը կազմված է գնդային սկավառակից և շարժուն մետաղաձողերից։ Սկավառակը (հերթականությամբ աշխատող աջը և ձախը) երկու կողմից ամրացնում են ցանիչի (տնկիչի) կամ կցիչի շրջանակի վրա։ Սկավառակի արտածքը՝ ցանիչի (կուլտիվատորի թաթի) ամենածայրի խոփիկի լիսեռից մինչև սկավառակի ծայրի հենման կետը եղած հեռավորությունը, որոշվում է կցվանքային միջշարքերի չափերի, ագրեգատի աշխատալայնքի և տրակտորի առջևի անիվների լայնքի (կամ թրթուրների ծայրերի եզրերի միջև հեռավորության) հաշվարկով։ Մեկ ցանիչով ագրեգատներում սկավառակի փոխարեն կարելի է օգտագործել հետքացուցիչ։ Նոր ագրեգատների աշխատալայնքերի մեծացմանը զուգընթաց ստեղծվել են նոր տիպի՝ օպտիկական, էլեկտրական և այլն սկավառակններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։