Ալպատակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալպատակ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Ադրբեջան
Երկարություն12 կմ

Ալպատակ, լեռնաշղթա Ղարաբաղի լեռնահամակարգում։ Նրա հյուսիսարևմտյան լանջից սկիզբ է առնում Գանձակ գետը։ Ալպատակը ձգվում է 12 կմ։ Հարավ-արևմտյան լանջը զառիթափ է։ Այստեղ է գտնվում Ալաղայա լեռնագագաթը։ Հյուսիս և հարավարևելյան լանջերն անտառապատ են։ Լեռնաշղթայի մակերևույթը խիստ կտրատված է։ Նրանից սկիզբ են առնում բազում մանր գետեր [1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 101 — 992 էջ։