Ալբինա լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբինա լիճ
Տեսակսառցադաշտային լիճ
Երկիր Ավստրալիա
ՎարչատարածքՆոր Հարավային Ուելս
Աշխարհագրական տեղադրությունMain Range?
Ավազանի երկիր Ավստրալիա
Քարտեզ
Քարտեզ

Ալբինա լիճ, սառցադաշտային լիճ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Ձյունոտ լեռներում։ Լիճը գտնվում է Կոսցյուշկո ազգային պարկի և Ավստրալիական Ալպեր ազգային պարկի ու արգելավայրի միջև։

Ալբինա լիճը գտնվում է Ավստրալիայի ամենաբարձր լեռ՝ Կոսցյուշկոից 2,5 կիլոմետր հյուսիս[1]։ Լճի հայելու մակերեսը 6600 քառակուսի մետր է[2], երկարությունը մոտավորապես 500 մ, լայնությունը՝ 50 մ։

Այն գտնվում է կիրճում, որի արևմուտքից Թաունսենդ լեռն է, իսկ արևելքից՝ Լի և Նորսքոթ լեռները։ Ալբինա լեռը ունի հյուսիսային հոսք։ Լեյդի Նորսքոթ կանյոնով հոսում է դեպի Ջիհի գետը։

Lեռնադահուկային հանգստավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբինա լճի լեռնադահուկային հանգստավայրը ստեղծվել է 1951 թվականին «The Ski Tourers Association»-ի (հետագայում անվանափոխվեց «The Australian Alpine Club») կողմից[3]։ 1952 թվականին առաջին անգամ կայացել է Ալբինայի ամառային լեռնադահուկային առաջնությունը` օգտագործելով եղանակի համար անսովոր պայմաններ[4]։

Լեռնադահուկային սպորտի իրադարձությունները ևս երեք տարի շարունակվում էին մեկ Կոսցյուշկո լեռան վա, մեկ՝ Թաունսենդի[5]։ 1969 թվականին ազգային պարկեր և վայրի բնության ծառայությունը (NPWS) պահանջել որ ակումբը լքի հանգստավայրը, որն աստիճանաբար վեր էր ածվում ավերակների։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. West, D., (1994) Kosciuszko Natural Heritage.
  2. «Map of Lake Albina, TAS». Bonzle Digital Atlas of Australia. n.d. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
  3. «LAKE ALBINA SKI LODGE». The Sydney Morning Herald. National Library of Australia. 1951 թ․ մայիսի 17. էջ 11. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. «SUMMER SKIING CONTEST». The Canberra Times. National Library of Australia. 1952 թ․ հունվարի 2. էջ 4. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. «WHAT PEOPLE ARE DOING». The Canberra Times. National Library of Australia. 1954 թ․ հունվարի 5. էջ 2. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.