Ադրբեջանի քաղաքացիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադրբեջանի քաղաքացիություն, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն, որի նորմերը կարգավորվում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքով։ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի է համարվում այն անձը, որն ունի քաղաքական և իրավական կապ ադրբեջանական պետության հետ, ինչպես նաև փոխադարձ իրավունքներ և պարտականություններ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի քաղաքացիություն հասկացությունն առաջին անգամ հայտնվել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունում։ Քաղաքացիության կանոնակարգն ընդունվել է 1918 թվականի օգոստոսի 23-ին և ուժի մեջ էր մինչև հաջորդ տարի օրենքի ընդունումը[2]։ Օրենքը ներառում էր քաղաքացիության որոշման, շնորհման և կորստի կանոններ և նորմեր։ Օրենքի առաջին հոդվածի առաջին կետի համաձայն՝ անկախ ազգային պատկանելությունից և կրոնից, նախկին Ռուսական կայսրության բոլոր այն քաղաքացիները, որոնց ծնողները կամ իրենք ծնվել են Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության տարածքում, համարվում էին ԱԴՀ քաղաքացիներ։ Օրենքն ունեցել է համապատասխան դրույթ, ըստ որի՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացիություն ընդունած բոլոր անձինք պետք է հավատարմության երդում տային[3][4]։

Օրենքն ուժը կորցրել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության անկման օրը՝ 1920 թվականի ապրիլի 28-ին։

Ադրբեջանական ԽՍՀ 1927, 1937, 1978 թվականների Սահմանադրությամբ Ադրբեջանական ԽՍՀ քաղաքացիները միաժամանակ ԽՍՀՄ քաղաքացիներ էին։

Ընթացիկ դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիության մասին գործող օրենքն ընդունվել է 1998 թվականի սեպտեմբերի 30-ին։ Օրենքը փոփոխվել է 2005, 2008, 2014[5], 2015[6], 2017 և 2018[7] թվականներին[8]։

1999 թվականի օգոստոսի 30-ին հաստատվել է «Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիության հարցերի քննարկման կանոնների մասին» կանոնակարգը։ Այս դրույթը փոփոխվել է նաև 2006, 2008, 2009, 2010, 2015[9], 2016[10] և 2017 թվականներին[11]։

Քաղաքացիության իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր անձ համարվում է Ադրբեջանի քաղաքացի, որը ծնվել է Ադրբեջանի տարածքում կամ որի ծնողներից մեկը Ադրբեջանի քաղաքացի է։

Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 53-րդ հոդվածի համաձայն Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիությունից (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի)[12]։

Համաձայն «Քաղաքացիության մասին» օրենքի 10-րդ հոդվածի՝ Ադրբեջանը չի ճանաչում իր քաղաքացիների երկքաղաքացիությունը, բացառությամբ այն դեպքերի, որոնք նշված են Ադրբեջանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերում[13]։

Քաղաքացիության ձեռքբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ Ադրբեջանի քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերից, այն հավասար է բոլորի համար։

Մինչև 1998թվականի սեպտեմբերի 30-ի օրենքի ուժի մեջ մտնելը ԱՀ քաղաքացի հանդիսացող բոլոր անձինք մինչև 1992թ.հունվարի 1-ը չեն հանդիսացել Ադրբեջանի քաղաքացիներ, սակայն գրանցված են եղել Ադրբեջանի տարածքում, ինչպես նաև 1988-1992 թվականներին ադրբեջանական տարածքում բնակություն հաստատած փախստականները համարվել են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ գործող օրենքի ընդունման պահին։

Ադրբեջանի տարածքում ծնված երեխան, որի ծնողները չունեն քաղաքացիություն, Ադրբեջանի քաղաքացի է։ Նաև երեխան, որը ծնվել է Ադրբեջանի տարածքում և որի ծնողներն անհայտ են, Ադրբեջանի քաղաքացի է[14]։

Քաղաքացիության ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև օտարերկրացիները, որոնք 5 տարի շարունակ բնակվել են Ադրբեջանի տարածքում և տիրապետում են ԱՀ պետական լեզվին, անկախ ռասայական և ազգային պատկանելությունից, ծագումից, քաղաքական և այլ համոզմունքներից, անձնական խնդրանքով կարող են ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն[15]։

Պահանջվող փաստաթղթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.

  • ինքնակենսագրություն
  • դիմում՝ ուղղված Ադրբեջանի Հանրապետության նախագահին
  • 4 լուսանկար՝ 3x4 սմ չափերով
  • տեղեկանք բնակության վայրից ընտանիքի կազմի մասին
  • պետական տուրքի վճարման անդորրագիր
  • ԱՀ պետական լեզվի իմացության վկայական
  • Ադրբեջանի Հանրապետության տարածքում մշտական բնակության թույլտվություն
  • նույնականացման քարտ
  • եկամտի աղբյուրի վկայագիր[16]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FS. «Закон Азербайджанской Республики "О гражданстве Азербайджанской Республики"». chisinau.mfa.gov.az. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  2. Азербайджанская Демократическая Республика (1918―1920) Законодательные акты. (Сборник документов) // Баку. — С. 95—98. Архивировано из первоисточника 12 Հոկտեմբերի 2016.
  3. Tuncay Hüseynzadə. «Azərbaycan Xalq Cümhuriyyəti Ensiklopediyası: I cild :: Prezident Kitabxanası». Elektron kitablar :: Prezident Kitabxanası. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  4. Tuncay Hüseynzadə. «Azərbaycan Xalq Cümhuriyyəti Ensiklopediyası: II cild :: Prezident Kitabxanası». Elektron kitablar :: Prezident Kitabxanası. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  5. «"Azərbaycan Respublikasının vətəndaşlığı haqqında" Azərbaycan Respublikasının Qanununda dəyişikliklər edilməsi barədə Azərbaycan Respublikasının Qanunu» (ադրբեջաներեն). www.president.az. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  6. «"Azərbaycan Respublikasının vətəndaşlığı haqqında" Azərbaycan Respublikasının Qanununda dəyişikliklər edilməsi barədə" Azərbaycan Respublikasının 2015-ci il 4 dekabr tarixli 28-VQD nömrəli Qanununun tətbiqi haqqında" Azərbaycan Respublikası Prezidentinin 2015-ci il 5 dekabr tarixli 1599 nömrəli Sərəncamında dəyişiklik edilməsi barədə Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı» (ադրբեջաներեն). president.az. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  7. «"Azərbaycan Respublikasının vətəndaşlığı haqqında" Azərbaycan Respublikasının Qanununda dəyişikliklər edilməsi barədə" Azərbaycan Respublikasının 2018-ci il 1 fevral tarixli 980-VQD nömrəli Qanununun tətbiqi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı» (ադրբեջաներեն). president.az. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  8. «527-IQ - Azərbaycan Respublikasının vətəndaşlığı haqqında». www.e-qanun.az. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  9. «Azərbaycan Respublikası Prezidentinin 1999-cu il 30 avqust tarixli 189 nömrəli Fərmanı ilə təsdiq edilmiş "Azərbaycan Respublikasının vətəndaşlığı məsələlərinə baxılması və onların həlli qaydaları haqqında Əsasnamə"də dəyişiklik edilməsi barədə Azərbaycan Respublikası Prezidentinin Fərmanı» (ադրբեջաներեն). www.president.az. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  10. «Azərbaycan Respublikası Prezidentinin 1999-cu il 30 avqust tarixli 189 nömrəli Fərmanı ilə təsdiq edilmiş "Azərbaycan Respublikasının vətəndaşlığı məsələlərinə baxılması və onların həlli qaydaları haqqında Əsasnamə"də dəyişikliklər edilməsi barədə Azərbaycan Respublikası Prezidentinin Fərmanı» (ադրբեջաներեն). president.az. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  11. «189 - Azərbaycan Respublikasının vətəndaşlığı məsələlərinə baxılması və onların həlli qaydaları haqqında Əsasnamənin təsdiq edilməsi barədə». www.e-qanun.az. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  12. «Конституция Азербайджанской Республики». mincom.gov.az (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
  13. «О гражданстве Закон АР». e-qanun.az (ադրբեջաներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.
  14. «Гражданство Азербайджана - Второй паспорт и гражданство». Второй паспорт и гражданство (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  15. «Как получить гражданство Азербайджана гражданину РФ». visasam.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  16. «Получение гражданства Азербайджанской Республики :: DMX E-Xidmətlər». ru.e.migration.gov.az. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]