Ադանայի գրչության կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադանայի գրչության կենտրոնը գործել է XIII-XVIII դարերում։ Հիշատակվող առաջին գրիչը Ստեփանոսն է, որը 1244 թվականին Սմբատ Սպարապետի պատվերով ընդօրինակել է Արիստոտելի «Ստորոգութիւնքը»։ 1284 թվականին Ադանայի գրչության կենտրոնում գրիչ Կոստանդինը ընդօրինակել է մի ժողովածու, որը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռագիր` N 4207), իսկ 1290 թվականին գրիչ Խաչատուրը` Ավետարան։ XIII դարի վերջին նշանավոր գրիչներ Ստեփանոս Գոյներերիցանցին, Պետրոսը և ուրիշներ ընդօրինակել են Աստվածաշունչ, որը սրբագրել և գլխագրել են Գևորգ Սկևռցի և Խաչատուր վարդապետները։ XIV-XVI դարերից ձեռագրեր չեն պահպանվել։ 1610 թվականին Ադանայի գրչության կենտրոնում ընդօրինակվել է Մաշտոց։ Հիշատակություններ են մնացել գրչության ուսուցիչ Աբրահամի մասին, որից մեզ է հասել 1639 թվականին ընդօրինակած շարակնոց։ Շարակնոց են ընդօրինակել նաև Մանուկ Մովսեսը (1646թվական) և Սահակը (1659 թվական)։ XVII-XVIII դարերից հայտնի են տասից ավելի ձեռագրեր, որոնց մի մասը գտնվում է է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում[1][2],:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մխիթարյանց Ա., Պատմութիւն ժողովոց Հայաստանեայց եկեղեցւոյ, Վաղարշապատ, 1874
  2. Օրմանյան Մ., Ազգապատում, հ.2, ԿՊ, 1914