Աբադան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբադան (պարսկերեն` آبادان) — քաղաք Իրանի հարավ-արևմուտքում, Խուզիստանում։ Նավահանգիստ Շատտ էլ-Արաբ գետի ափին, Պարսից ծոցից 50 կմ հեռու. մատչելի է օվկիանոսային նավերի համար, միջազգային օդանավակայան, նավթավերամշակման ու նավթաքիմիական արդյունաբերության կենտրոն։[1]

Աբադանում հայ համայնք գոյություն ունի 1909-ից, երբ անգլո-իրանական նավթային ընկերությունում ծառայության անցան Թեհրանում և Թավրիզում բնակվող մի խումբ հայեր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նրանց միացան Արևմտյան Հայաստանից, հատկապես Վանից գաղթած հայեր։ 1969-ին Աբադանի հայերի թիվը հասնում էր 5 հազարի։[2]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 7. 
  2. ՀՍՀ-ն վկայակոչած աղբյուր
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով