ԱՄՆ նախագահական ընտրություններ 1944
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ նախագահական ընտրություններ 1944, ԱՄՆ 40-րդ նախագահական ընտրություններն են որում մրցեցին ԱՄՆ հանրապետական կուսակցության թեկնածու, Նյու Յորքի նահանգապետ Թոմաս Էդմունդ Դյուին և ԱՄՆ դեմոկրատական կուսակցության թեկնածու, գործող նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը:
Նոյեմբերի 7-ի ընտրությունների արդյունքում Ֆրանկլին Ռուզվելտը հավաքեց 432 էլեկտորալ ձայն և չորրորդ անգամ անընդմեջ դարձավ ԱՄՆ նախագահ:
Արդյունքներ [խմբագրել]
| Թեկնածու | Կուսակցություն | Ընտրողներ | Էլեկտորալ ձայներ |
|
|---|---|---|---|---|
| Քանակ | % | |||
| Ֆրանկլին Ռուզվելտ | ԱՄՆ դեմոկրատական կուսակցություն | 25 612 916 | 53,4 % | 432 |
| Թոմաս Էդմունդ Դյուի | ԱՄՆ հանրապետական կուսակցություն | 22 017 929 | 45,9 % | 99 |
| առանց թեկնածուի | Texas Regulars | 135 439 | 0,3 % | 0 |
| Նորման Թոմաս | Սոցիալիստական կուսակցություն | 79 017 | 0,2 % | 0 |
| Կլոդ Ուոթսոն | Prohibition | 74 758 | 0,2 % | 0 |
| այլ | - | 57 004 | 0,1 % | 0 |
| Ընդհանուր | 47 977 063 | 100 % | 531 | |