Пьяное солнце

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Пьяное солнце»
«Пьяное солнце» սինգլի շապիկը (Alekseev, )
Alekseevսինգլը
«Держи» ալբոմից
ԹողարկվածՍեպտեմբերի 13, 2015 (2015-09-13)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2015
ԺանրՓոփ
ԵրգահանԿվինտա, Ռուսլան
Տևողություն3:40
ԼեյբլZion Music

«Пьяное солнце», ուկրաինացի երգիչ Alekseev-ի երգը, որ կատարվում է 2015 թվականից և 2015-ի վերջին շաբաթվանից երեք շաբաթ շարունակ գլխավորել է iTunes-ի ռուսական չարթը[1]։

Հիթը հայտնվել աշխարհի ամենաշատ փնտրվող երգերի «Тор-100»-ում շաբաթվա կտրվածքով՝ ստանալով 52-րդ հորիզոնականը։ Այդկերպ, «Пьяное солнце»-ն դարձել է առաջին ռուսալեզու երգը, որը հայտնվել է Shazam համաշխարհային չարթում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի հեղինակները երգահան Ռուսլան Կվինտան և բանաստեղծ Վիտալի Կուրովսկին են։ Իր՝ Ռուսլանի խոստովանմամբ՝ երաժշտությունը նա երազում տեսել է իր սիրած աղջկա ծննդյան օրը և նա, արթնանալով առավոտյան 5-ին, ձայնագրել է այն։ Հաջորդ օրը Կվինտան զանգահարել է իր մշտական համահեղինակին՝ Վիտալի Կուրովսկուն, և նա մի քանի ժամում ստեղծել է երգի բառերը։

Սինգլի թողարկումը կայացել է 2015 թվականի սեպտեմբերի 13-ին։

2015 թվականի հոկտեմբերի վերջին Ալան Բադոևը երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանեց (ավելի քան 7,8 մլն դիտում Յութուբում 2016 թվականի մարտի դրությամբ)։ Նշանակալի է, որ Բադոևը տեսահոլովակը նկարահանել է լիովին անվճար, իսկ ինքը՝ երգիչը, նկարահանումների ժամանակ փրկվել է մահից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Официальные чарты российского iTunes за 52-ю неделю (21-27 декабря) 2015». 2015 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  2. «Бадоев отказался от гонорара, снимая клип для Алексеева». 2015 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.