«Թղթե տունը» հեռուստասերիալի կերպարների ցանկ
Ստորև ներկայացված է Նեթֆլիքսի «Թղթե տունը» հեռուստասերիալում հայտնված դերասանների և կերպարների ցանկը[1]։
Դերասանական կազմ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուրսուլա Կորբերոն՝ որպես Սիլենե Օլիվիերա (Տոկիո), անհուսալի պատմող[2] և փախուստի դիմած ավազակ՝ մինչև Պրոֆեսորի իր ծրագրին մասնակցելու առաջարկը։
- Ալվարո Մորտեն՝ որպես Սերխիո Մարքուինա (Պրոֆեսոր / Սալվադոր «Սալվա» Մարտին), կողոպտիչների թիմի առաջնորդը և Բեռլինի եղբայրը։
- Իցիար Իտունյոն՝ որպես Ռաքել Մուրիլիո (Լիսաբոն)՝ ազգային ոստիկանության կորպուսի տեսուչ, որը պատասխանատու է լինում այդ գործի համար, մինչև երրորդ եթերաշրջանում, Պրոֆեսորին սիրահարվելով, միանում է նրա թիմին։
- Պեդրո Ալոնսոն՝ որպես Անդրես դե Ֆոնոյոսա (Բեռլին), ունի մահացու հիվանդություն և թանկարժեք քարերի գող է, բացի այդ հրամանատար Պրոֆեսորի տեղակալն և եղբայրը։
- Պակո Տոուսը՝ որպես Ագուստին Ռամոս (Մոսկվա) (1-2 եթերաշրջաններ, ցուցադրվել է 3-4 եթերաշրջաններում), նախկին հանքափոր, որը հանցագործ է դարձել, Դենվերի հայրը։
- Ալբա Ֆլորեսը՝ որպես Ագաթա Հիմենես (Նայրոբի) (1–4 եթերաշրջաններ), կեղծիքների և խարդախության փորձագետ, պատասխանատու էր փողերի տպագրության համար և հետևում էր ոսկու ձուլման գործընթացին։
- Միգել Էռանը՝ որպես Անիբալ Կորտես (Ռիո), երիտասարդ հաքեր։
- Խայմե Լորենտեն՝ որպես Ռիկարդո / Դենիել[Ն 1] Ռամոս (Դենվեր)՝ Մոսկվայի որդին, որը նրա հետ միանում է կողոպուտին։
- Էսթեր Ասեբոն՝ որպես Մոնիկա Գազտամբիդե (Ստոկհոլմ), պատանդներից մեկը, Արտուրո Ռոմանի քարտուղարուհին և սիրուհին, որից երեխա ունի։ Կողոպուտի ժամանակ նա սիրահարվում է Դենվերին և դառնում խմբի հանցակիցը։
- Էնրիքե Արսեն՝ որպես Արտուրո Ռոման, պատանդ և Իսպանիայի Թագավորական դրամահատարանի նախկին տնօրեն։
- Մարիա Փեդրազան՝ որպես Էլիսոն Փարքեր (1-2 եթերաշրջաններ), պատանդ և Իսպանիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի դուստրը։
- Դարկո Պերիչը՝ որպես Միրկո Դրագիչ (Հելսինկի), վետերան, սերբ զինվոր, Օսլոյի զարմիկը։
- Քիթի Մանվերը՝ որպես Մարիվի Ֆուենտես (1-2 եթերաշրջաններ, ցուցադրվել է 3-4 եթերաշրջաններում), Ռաքելի մայրը։
- Հովիկ Կեուչկերյանը՝ որպես Բոգոտա (3–4 եթերաշրջաններ), մետաղագործության մասնագետ, որը մասնակցում է Իսպանիայի բանկի կողոպուտին։
- Ռոդրիգո դե լա Սերնան՝ որպես Մարտին Բերոտե (Պալերմո / Ինժեներ) (3–4 եթերաշրջաններ), Բեռլինի արգենտինացի վաղեմի ընկերը, որը նրա հետ ծրագրել էր Իսպանիայի բանկի կողոպուտը և զբաղեցրել նրա տեղը որպես հրամանատար։
- Նայվա Նիմրին՝ որպես Ալիսիա Սիերա (3–4 եթերաշրջաններ), Ազգային ոստիկանության կորպուսի հղի տեսուչը, որը ստանձնել է այդ գործի պատասխանատվությունն այն բանից հետո, երբ Ռաքելը հեռացել է ոստիկանությունից։
- Լուկա Պերոսը՝ որպես Մարսել (4 եթերաշրջան, ցուցադրվել է 3 եթերաշրջանում), բանդայի անդամ, որը ներգրավված է Իսպանիայի բանկի կողոպտման մեջ։
- Բելեն Կուեստան՝ որպես Ջուլյա (Մանիլա) (4 եթերաշրջան, ցուցադրվել է 3 եթերաշրջանում), Մոսկվայի սանիկը և Դենվերի մանկության ընկերուհին։ Նա տրանսգենդեր կին է, որը միանում է բանդային և իրեն ներկայացնում է որպես Իսպանիայի բանկի կողոպուտի ժամանակ պատանդներից մեկը։
- Ֆեռնանդո Կայոն՝ որպես գնդապետ Լուիս Թամայո (4 եթերաշրջան, ցուցադրվել է 3 եթերաշրջանում), իսպանական հետախուզության աշխատակիցը, որը վերահսկում է Ալիսիայի աշխատանքն այս գործով։
Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոբերտո Գարսիա Ռուիզը՝ որպես Դիմիտրի Մոստովոյ / Ռադկա Դրագիչ (Օսլո) (1-2 եթերաշրջաններ, ցուցադրվել է 3-4 եթերաշրջաններում), վետերան, սերբ զինվոր և Հելսինկիի զարմիկը։
- Ֆեռնանդո Սոտոն՝ որպես Անխել Ռուբիո (1–2 եթերաշրջաններ, ցուցադրվել է 3–4 եթերաշրջաններում), տեսուչի օգնական և Ռաքելի տեղակալը։
- Խուան Ֆեռնանդեսը՝ որպես գնդապետ Լուիս Պրիետո (1–2 եթերաշրջաններ, ցուցադրվել է 3–4 եթերաշրջաններում), Իսպանական հետախուզության աշխատակիցը, որը վերահսկում է Ռաքելի աշխատանքն այս գործով։
- Աննա Գրասը՝ որպես Մերսեդես Կոլմենար (1–2 եթերաշրջաններ), Էլիսոնի ուսուցչուհին և պատանդներից մեկը։
- Ֆրան Մորկիլոն՝ որպես Պաբլո Ռուիս (1 եթերաշրջան), Էլիսոնի դասընկերը և պատանդներից մեկը։
- Կլառա Ալվարադոն՝ որպես Արիադնա Կասկալես (1–2 եթերաշրջաններ), պատանդներից մեկը, ով աշխատում է դրամահատարանում։
- Մարիո դե լա Ռոզան՝ որպես Սուարես, Հատուկ գործողությունների խմբի ղեկավար։
- Միքել Գարսիա Բորդան՝ որպես Ալբերտո Վիկունա (1–2 եթերաշրջաններ, ցուցադրվել է 4 եթերաշրջանում), Ռաքելի նախկին ամուսինը և դատափորձագիտական քննող։
- Նայա Գուսը՝ որպես Պաուլա Վիկունա Մուրիլիո, Ռաքելի և Ալբերտոյի դուստրը։
- Դիանա Գոմեսը՝ որպես Տատյանա, Բեռլինի հինգերորդ կինը։
- Խոսե Մանուել Պոգան՝ որպես Կեսար Գանդիա (4 եթերաշրջան, ցուցադրվել է 3 եթերաշրջանում), Իսպանիայի բանկի անվտանգության ծառայության ղեկավարը, որը փախել է պատանդներից և քաոս է առաջացրել խմբում։
- Անտոնիո Ռոմերոն՝ որպես Բենիտո Անտոնանսազ (3–4 եթերաշրջաններ), գնդապետ Լուիս Թամայոյի օգնականը, որին պրոֆեսորը համոզում է կատարել իր առաջադրանքները։
- Պեպ Մուննեն՝ որպես Մարիո Ուրբանեջա (ցուցադրվել է 3–4 եթերաշրջաններում), Իսպանիայի բանկի կառավարիչը։
- Օլալիա Հեռնանդեսը՝ որպես Ամանդա (ցուցադրվել է 3-4 եթերաշրջաններում), պատանդ, որին Արտուրոն բռնաբարում է։
- Մարի Կարմեն Սանչեսը՝ որպես Պախիտա (ցուցադրվել է 3-4 եթերաշրջաններում), պատանդ և բուժքույր, որը խնամում է Նայրոբիին, երբ նա հիվանդ էր։
- Կառլոս Սուարեսը՝ որպես Միգել Ֆեռնանդես (ցուցադրվել է 3-4 եթերաշրջաններում), նյարդային պատանդ։
- Ռամոն Ագիրեն՝ որպես Բենջամին (ցուցադրվել է մաս 4 եթերաշրջանում), Մանիլայի հայրը, որն օգնում է Պրոֆեսորին ծրագիրը կազմելիս։
- Ահիկար Ասկոնան՝ որպես Մաթիաս Կանո (ցուցադրվել է 3-4 եթերաշրջաններում), խմբի անդամ, որը զգալի չափով վերահսկում է պատանդներին։
- Անտոնիո Գարսիա Ֆեռերասը՝ կամեո (ցուցադրվել է 4 եթերաշրջանում), լրագրող։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ալվարո Մորտե (Պրոֆեսոր)
-
Ուրսուլա Կորբերո (Տոկիո)
-
Պեդրո Ալոնսո (Բեռլին)
-
Իցիար Իտունյո (Ռաքել/Լիսաբոն)
-
Նաջվա Նիմրի (Ալիսիա Սիերա)
-
Ռոդրիգո դե լա Սերնա (Պալերմո)
-
Ալբա Ֆլորես (Նայրոբի)
-
Միգել Էռան (Ռիո)
-
Պակո Տոուս (Մոսկվա)
-
Խայմե Լորենտե (Դենվեր)
-
Էսթեր Ակեբո (Ստոկհոլմ)
-
Էնրիքե Արսե (Արտուրո Ռոման)
-
Դարկո Պերիչ (Հելսինկի)
-
Քիթի Մանվեր (Ռաքելի մայրը՝ Մարիվի)
-
Բելեն Կուեստա (Մանիլա)
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «PERSONAJES 'LA CASA DE PAPEL' – LOS ATRACADORES» (իսպաներեն). antena3.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Lang, Jamie; Hopewell, John (2019 թ․ հուլիսի 15). «'Money Heist' – 'La Casa de Papel' – Creator Alex Pina: 10 Takes on Part 3». Variety. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Álvarez, Jennifer (2017 թ․ նոյեմբերի 25). «Conoce los verdaderos nombres de la banda de atracadores de 'La casa de papel'» (իսպաներեն). antena3.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Part 2, episode 8». Money Heist. Event occurs at 36:50. Netflix.
- ↑ «Part 4, episode 5». Money Heist. Event occurs at 02:38. Netflix.
- ↑ «Part 4, episode 6». Money Heist. Event occurs at 19:55. Netflix.