«Գրեմմի» 63-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու 2021 թվականի մարտի 15-ին։ Այն ճանաչելու է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում թողարկված լավագույն ձայնագրությունները և ստեղծագործությունները, ինչպես նաև լավագույն կատարողներին[1]։ Անվանակարգերը հայտարարվելու են 2020 թվականի նոյեմբերի 24-ին Ձայնագրման ակադեմիայի նախագահ և գլխավոր տնօրեն Հարվի Մեյսոն կրտսերի կողմից՝ վիրտուալ ուղիղ հեռարձակման ժամանակ[2][3]։
2021 թվականի արարողության համար ակադեմիան հայտարարել է տարբեր անվանակարգերի և կանոնների փոփոխությունների մասին․
«Լավագույն քաղաքային ժամանակակից ալբոմ» անվանակարգը վերանվանել է «Լավագույն պրոգրեսիվ ռիթմ ընդ բլյուզ ալբոմ»
«Լավագույն ռեփ/սանգ ելույթ» անվանակարգը վերանվանել է «Լավագույն մեղեդային ռեփ ելույթ»
«Լավագույն լատինական փոփ ալբոմ» անվանակարգը վերանվանել է «Լավագույն լատինական կամ քաղաքային ալբոմ», իսկ «Լատինական ռոք, քաղաքային կամ ալտերնատիվ ալբոմ» անվանակարգը վերանվանել է «Լավագույն լատինական ռոք կամ ալտերնատիվ ալբոմ»
«Լավագույն համաշխարհային երաժշտական ալբոմ» անվանակարգը վերանվանել է «Լավագույն գլոբալ երաժշտական ալբոմ»[4]