Ultima Տուլեև, կամ Ընտրությունների դաո
Ultima Տուլեև, կամ Ընտրությունների դաո ռուս.՝ Ultima Тулеев, или Дао выборов | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | էսսե |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1996 |
«Ultima Տուլեև, կամ Ընտրությունների դաո» (ռուս.՝ «Ultima Тулеев, или Дао выборов»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի ոչ մեծ էսսեն, որը գրվել է 1996 թվականին[1]։
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտոր Պելևինի «Ultima Տուլեև, կամ Ընտրությունների դաո» կարճ էսսեն այն մասին է, թե ինչպես կարելի է նախագահի կերպարը սինթեզել, դարձնել հավաքական և բավարարել բոլոր ժողովրդական նկրտումները։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Միանգամայն պարզ։ Ազգագրագետները վաղուց կարողացել են կազմել էթնիկական խմբի ընդհանրացված դիմանկարը։ Դա անելու համար լուսանկարվում են մի քանի հազար եթովպացիների, կամ, օրինակ, պոլինեզիացիների, և բոլոր այդ նեգատիվները տպվում են լուսանկարչական մեկ թղթի վրա։ Ստացվում է փոքր-ինչ լղոզված, բայց միևնույն ժամանակ բավականին ճանաչելի[2]։
Նույնը կարելի է անել նախագահի թեկնածուների հետ։ Այստեղ նույնիսկ հարկավոր չէ լուսանկարել մի քանի հազար դեմք։ Թեկնածուներն ավելի քիչ են (փառք Աստծու), իսկ հատուկ ծրագիր ունեցող համակարգիչը հիանալի կկատարի այս ամենը[2]։
Հին չինացիները գիտեին, որ մի քանի տարբերակներից մեկի ընտրությունը թերի է, քանի որ այն մերժում է մնացած բոլորին։ Ընտրության դաշտը սեղմվում է մեկ կետի, այնտեղ, որտեղ թագավորել են անորոշությունն ու ազատությունը, առաջանում է ինչ-որ մեկի կողմից գիտակցված անհրաժեշտություն։ Հետևաբար, չինական մշակույթի առանցքային գաղափարը միշտ եղել է, այսպես կոչված, անփոփոխակ ընտրությունը, որի դեպքում իրավիճակի զարգացման հնարավոր ճյուղերը չեն կտրվել, այլ տեղի է ունեցել դրանց ինտեգրումը մեկ ամբողջում, ինչը և համարվել է միակ ճիշտ որոշումը, որը հնարավորություն է տվել գտնել ճշմարիտ Ուղին՝ Դաոն[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Пелевин Виктор Олегович биография и пресс-портрет». whoiswho.dp.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
- ↑ 2,0 2,1 «Ultima Тулеев или Дао выборов». www.livelib.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Виктор Пелевин, Ultima Тулеев, или Дао выборов – читать онлайн полностью – ЛитРес». www.litres.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.