3000 միլիարդ թումանի յուրացման սկանդալ Իրանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
3000 միլիարդ թումանի յուրացման սկանդալ Իրանում
յուրացում Խմբագրել Wikidata
Մեղավոր է ճանաչվելՄահաֆարիդ Ամիր Խոսրավի Խմբագրել Wikidata
ԵրկիրԻրան Խմբագրել Wikidata
Թվական2011 Խմբագրել Wikidata
Տևողություն4 տարի Խմբագրել Wikidata
ՄասնակիցԻրանի Մելլի բանկ, Իրանի Սադերաթ բանկ, Արիա բանկ, Սաման բանկ, Սեպահ բանկ, Պարսիան բանկ Խմբագրել Wikidata

3000 միլիարդ թումանի յուրացման սկանդալ Իրանում, կոռուպցիոն սկանդալ, որի ժամանակ օգտագործվել են կեղծ փաստաթղթեր՝ վարկ ստանալու իրանական առնվազն յոթ պետական և մասնավոր բանկերից՝ վերջերս սեփականաշնորհված պետական ընկերություններ գնելու նպատակով[1]։ Խարդախությունը տևել է չորս տարի, բայց ավելի լուրջ է դարձել 2011 թվականի սեպտեմբերին սկանդալի բռնկումից մի քանի ամիս առաջ[1][2]։ Իրանական թերթերի համաձայն՝ իրանցի ձեռնարկատեր Մահաֆարիդ Ամիր Խոսրավին (հայտնի է նաև որպես Ամիր-Մանսուր Արիա) է հղացել խարդախության գաղափարը։ 2011 թվականի հոկտեմբերին վերջի տվյալներով առնվազն 67 հոգի հարցաքննության է ենթարկվել, և նրանցից 31-ը ձերբակալվել են, իսկ Արիան մահապատժի է ենթարկվել 2014 թվականին[1]։

Դատական հետախուզության բաժնի ղեկավար Մոսթաֆա Փուր Մոհամադին այս գործն անվանել է «Իրանի պատմության մեջ ֆինանսական կոռուպցիայի ամենաաննախադեպ դեպքը»[3]։ Սկանդալը նաև կոչել են «քաղաքականապես զգայուն», որը ներառել է նախագահ Մահմուդ Ահմադինեժադի աջ ձեռք Էսֆանդիար Ռահիմ Մաշաեին, ում դեմ են եղել պահպանողականները[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ իրանական կառավարական թերթերի և հեռուստաալիքների՝ խարդախությունը ծրագրված է եղել յոթ պետական և մասնավոր բանկերում, այդ թվում՝ Իրանի Սադերաթ բանկում, և հանդիսանում է Իրանի պատմության մեջ ամենամեծ կոռուպցիոն սկանդալը[4]։ Խարդախությունն առաջինը բացահայտվել է Մելլլի բանկում, որը Իրանի խոշորագույն առևտրային բանկն է[1]։

Ըստ The New York Times և The Washington Post՝ յուրացումը Իրանի խոշոր բանկերից Սադերաթ բանկում «կեղծ փաստաթղթերի կամ ակրեդիտիվների օգտագործման սխեման է եղել՝ ակտիվներ ձեռք բերելու համար, որը «ներառել է խոշոր պետական ընկերություններ» կամ «սեփականաշնորհված պետական ակտիվներ»[5] (օրինակ՝ Խուժեսթանի պողպատի ընկերությունը, որը պողպատի խոշոր արտադրող է[3])[2]։

Իրանի պետական դատախազ Ղոլամ-Հոսեյն Մոհսենի-Էջեին հայտնել է, որ յուրացումների սկանդալում ներգրավված լինելու համար ձերբակալվել է 19 մարդ[6]։ The Washington Post-ը հայտնում է, որ ձերբակալվել է 22 կասկածյալ, «այդ թվում՝ գործարարներ և բանկային պաշտոնյաներ», իսկ երկու բանկերի ղեկավարներ հեռացվել են աշխատանքից։ 2011 թվականի սեպտեմբերի 27-ին Մահոմուդ-Ռեզա Խավարին հանկարծակի հրաժարական է տվել Մելլի բանկի գործադիր տնօրենի պաշտոնից և փախուստի դիմել Կանադա այն բանից հետո, երբ բանկը ներգրավվել է խարդախության մեջ։ Սակայն բանկի ներկայացուցիչը հայտարարել է, որ Խավարին Կանադա է մեկնել «սովորական բիզնես նկատառումներով»[5]։ Ըստ Globe and Mail-ի՝ Մահոմուդ-Ռեզա Խավարինիր անունով 3 միլիոն դոլար արժողությամբ տուն է ունեցել Տորոնտոյում[7], իսկ Iran News Update-ի տվյալներով՝ Խավարին իբր Կանադայի քաղաքացիություն է ստացել 2005 թվականին[8]։

Հետաքննությունը պարզել է, որ այդ սխեման մշակել է գործարար Մահաֆարիդ Ամիր Խոսրավին, և վարկերի հիմնական ստացողը եղել է հենց նրա «Արիա ներդրումային զարգացման ընկերությունը»։ Խոսրավին դատապարտվել է յուրացման, փողերի լվացման և կաշառակերության համար։ Նա և իր ամենամոտ ընկերներից երեքը մահապատժի են դատապարտվել 2012 թվականի հուլիսին[9]։ Այս գործով ընդհանուր առմամբ 39 մարդ դատապարտվել է խարդախության համար։ 2014 թվականի մայիսի 24-ին Խոսրավին մահապատժի է ենթարկվել կախաղանի միջոցով, մինչդեռ Խավարին շարունակում է մնալ փախուստի մեջ[9]։ Այնուամենայնիվ, Խոսրավիի փաստաբանը, ըստ IB Times-ի, ասել է, որ նա տեղյակ չի եղել Խոսրավիի մահապատժի մասին[10]։ BBC-ի փոխանցմամբ՝ Իրանի գլխավոր դատախազը հայտնել է, որ երկու մեղադրյալներ են դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ ևս 33-ը մինչև 35 տարվա ազատազրկման են դատապարտվել[11][12]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերագույն հոգևոր առաջնորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոկտեմբերի 3-ին Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի պետական հեռուստատեսության հեռուստադիտողներին ասել է. «Ժողովուրդը պետք է իմանա, որ բոլորը (պատասխանատուները) հետապնդվելու են... Տա Աստված, դավաճան ձեռքերը կտրվելու են»։ Առաջնորդը նաև հայտարարել է, որ լրատվամիջոցները չպետք է օգտագործեն գործը «պաշտոնյաներին հարված հասցնելու համար»[2]։

Խորհրդարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին ասել է, որ կառավարության բոլոր երեք ճյուղերը վճռականոր են զբաղվելու են վերջին բանկային սկանդալով։ Խորհրդարանի անդամ Ահմադ Թավաքքոլին 2011 թվականի սեպտեմբերի 18-ին ասել է, որ 28 տրիլիոն ռիալի (3000 միլիարդ թուման) յուրացումը անհանդուրժելի սկանդալ է, հավելելով, որ եթե վարչակազմի պաշտոնյաները չեն կարողանում տնօրինել գործերը, պետք է հեռանան պաշտոնից։ Բացի այդ, նա ասել է, որ մի շարք պատգամավորներ առաջարկություն են ներկայացրել, որով նախատեսվում է ստեղծել հատուկ հանձնաժողով՝ յուրացման գործին հետամուտ լինելու համար[13]։ Իրանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հղում անելով՝ դատական համակարգը ավելի վաղ նշել էր, որ կոռուպցիայի նման բարձր մակարդակ չէր կարող լինել առանց տարբեր մարդկանց աջակցության, նշվում է Reuters-ի հաղորդագրության մեջ[14]։

Ըստ Ալ-Ջազիրայի՝ ամբաստանյալը պնդել է, որ սկանդալի հետ կապված բարձրաստիճան պաշտոնյաները հեռացել են, մինչդեռ ցածր մակարդակի ներգրավվածություն ունեցող անձինք ինտենսիվորեն հետապնդվել են դատական իշխանության կողմից[15]։

Մահմուդ Ահմադինեժադ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերի 16-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մերժել է իր վարչակազմի որոշ պաշտոնյաների դեմ ուղղված մեղադրանքները[16]։ Ահմադինեժադի պահպանողական քննադատները մեղադրել են նրա մերձավոր օգնական Էսֆանդիար Ռահիմ Մաշաեին (որին պահպանողականները կտրականապես դեմ են) Ամիր-Մանսուր Արիայի հետ կապեր ունենալու մեջ[2]։ Ըստ CNN-ի՝ ավելի քան 2,5 միլիարդ դոլարի յուրացման մասին նախագահի հետ կապված մեղադրանքը իսլամիստների բազմաթիվ մեղադրանքներից մեկն է[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Iran Makes New Arrests in Fraud Case. Rick Gladstone. The New York Times 25 October 2011
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Iran's supreme leader calls for ‘cutting traitorous hands' in huge bank scam(չաշխատող հղում). Associated Press,. The Washington Post (3 October 2011)
  3. 3,0 3,1 "Iran Accuses Businessman of Bank Fraud". Associated Press. The New York Times (12 September 2011)
  4. Bozorgmehr, Ben Brumfield,Shirzad (2011 թ․ հոկտեմբերի 5). «Epic bank scandal investigation hits Ahmadinejad». CNN (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. 5,0 5,1 "Iran: Banker's Return Sought in Bank Scandal". The New York Times (29 September 2011)
  6. «Main Suspects Arrested in Iran Bank Embezzlement». Farsnews. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  7. «Banker in Iran scandal said to be in Toronto».
  8. «Iran: Former Chief of a Major bank, Accused in Embezzlement Scandal».
  9. 9,0 9,1 «Iran billionaire executed over $2.6B bank fraud». USA Today. Associated Press. 2014 թ․ մայիսի 24. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  10. «The Iranian Billionaire Involved In The 2011 Embezzlement Scandal Was Executed Saturday, Here's Why ».
  11. «Four sentenced to death over $2.6bn Iran bank fraud».
  12. «Iran sentences fugitive ex-bank chief to jail over $2.6bn embezzlement scandal».
  13. «Embezzlement in Iran is 'intolerable scandal'». 2011 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  14. «Analysis: Iran's biggest financial scam weakens Ahmadinejad».
  15. «Death terms in Iran bank scandal».
  16. «Iranian parliament meets over embezzlement scandal, vows to pursue corruption». China Daily. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  17. «Epic bank scandal investigation hits Ahmadinejad».