Ֆերնանդո (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերնանդո
Fernando
Ֆերնանդոն Մանչեսթեր Սիթիի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Fernando Francisco Reges Mouta
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 25, 1987(1987-07-25)[1][2][3] (36 տարեկան)
Ծննդավայր Ալտու Պարաիզու դի Գոյաս
Հասակ 183 սմ
Քաշ 76 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սևիլյա
Համար 25
Պատանեկան կարիերա
2003-2005 Բրազիլիա Վիլա Նովա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2005-2007 Բրազիլիա Վիլա Նովա 57 (3)
2007-2014 Պորտուգալիա Պորտու 142 (2)
2007-2008   Պորտուգալիա Էշտրելա Ամադորա 26 (1)
2014-2017 Անգլիա Մանչեսթեր Սիթի 64 (4)
2017-2019 Թուրքիա Գալաթասարայ 47 (4)
2019-ներկա Իսպանիա Սևիլյա 2 (0)
Ազգային հավաքական
2007 Բրազիլիա Բրազիլիա Մ20 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 25-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 25-ի, 2019

Ֆերնանդո Ֆրանսիսկո Ռեժես Մոուտա (պորտ.՝ Fernando Francisco Reges Mouta, հուլիսի 25, 1987(1987-07-25)[1][2][3], Ալտու Պարաիզու դի Գոյաս), առավել հայտնի որպես պարզապես Ֆերնանդո, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սևիլյայի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ֆերնանդոն սկսել է Վիլա Նովայում։ 2007 թվականի հունիսին նա 5 տարվա պայմանագիր կնքեց պորտուգալական Պորտուի հետ[5]՝ իր առաջին մրցաշրջանը վարձավճարով անցկացնելով Էշտրելա Ամադորայում[6]։ Իր դեբյուտը Պորտուգալիայի առաջնությունում նշեց օգոստոսի 26-ին՝ Նավալի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց 2008 թվականի փետրվարի 1-ին՝ Բրագայի դեմ խաղում[8]։ Էշտրելա Ամադորայի կազմում Ֆերնանդոն անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

2008-09 մրցաշրջանում Ֆերնանդոն վերադարձավ Պորտու, որտեղ իր դիրքում խաղում էին Լուչո Գոնսալեզը և Ռաուլ Մեյրելեշը։ Իր դեբյուտը նշեց 2008 թվականի օգոստոսի 30-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բենֆիկայի դեմ խաղում[9]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Ֆեներբահչեի դեմ խաղում[10]։ 2009 թվականի սեպտեմբերի 5-ին Ֆերնանդոն հեռացվեց խաղադաշտից Չեմպիոնների Լիգայի Չելսիի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 90-րդ րոպեին[11]։ 2009-10 մրցաշրջանում Ֆերնանդոն անցկացրեց 39 հանդիպում[12]։

Ֆերնանդոն Պորտուի կազմում 2010 թվականին

Իր առաջին գոլը Պորտուի կազմում Ֆերնանդոն խփեց 2010 թվականի օգոստոսի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Գենկի դեմ խաղում[13]։ 2010-11 մրցաշրջանում բրազիլացին անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[14], իսկ Պորտուն թրեբլ ձևակերպեց[15]՝ հաղթելով Պորտուգալիայի առաջնությունը, Պորտուգալիայի գավաթը և Եվրոպայի Լիգան[16], որի եզրափակչում պարտության մատնեց Բրագային[17][18]։

2014 թվականի փետրվարի 9-ին Ֆերնանդոն երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2017 թվականը[19][20][21]։ Ապրիլի 3-ին նա հեռացվեց խաղադաշտից ապրիլի 3-ին՝ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի Սևիլյայի դեմ խաղում[22]։ Պորտուի կազմում Ֆերնանդոն անցկացրեց 237 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ և թիմի հետ 4 անգամ հաղթելով Պորտուգալիայի առաջնությունը, 3 անգամ՝ Պորտուգալիայի գավաթը ու 4 անգամ՝ Պորտուգալիայի սուպերգավաթը։

Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 25-ին Ֆերնանդոն 12 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի[23][24][25][26]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Անգլիայի սուպերգավաթի Արսենալի դեմ խաղում[27][28]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց օգոստոսի 17-ին՝ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում[29][30]։ Իր առաջին գոլը Մանչեսթեր Սիթիի կազմում Ֆերնանդոն խփեց դեկտեմբերի 26-ին՝ Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում[31][32]։ 2015 թվականի մարտի 21-ին բրազիլացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում[33]։ 2016 թվականի փետրվարի 28-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի լիգայի գավաթի Լիվերպուլի դեմ խաղում[34]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[35][36]։ Մանչեսթեր Սիթիի կազմում Ֆերնանդոն անցկացրեց 102 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Գալաթասարայ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 4-ին Ֆերնանդոն 3 տարվա պայմանագիր կնքեց Գալաթասարայի հետ[37][38][39][40]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 14-ին՝ Կայսերիսպորի դեմ խաղում[41][42]։ Իր առաջին գոլը Թուրքիայի առաջնությունում խփեց դեկտեմբերի 9-ին՝ Ակխիսար Բելեդիեսպորի դեմ խաղում[43][44]։ 2019 թվականի մայիսի 5-ին Ֆերնանդոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բեշիկթաշի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[45][46]։ Մայիսի 15-ին բրազիլացին փոխարինեց Սոֆիան Ֆեղուլիին Թուրքիայի գավաթի եզրափակչի Ակխիսար Բելեդիեսպորի դեմ խաղում[47]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով և նվաճել գավաթը[48][49]։ Գալաթասարայի կազմում Ֆերնանդոն անցկացրեց 58 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[50][51]։

Սևիլյա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 12-ին Ֆերնանդոն 3 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ[52][53][54]։ Ակումբը նրա համար վճարեց 4 միլիոն եվրո[55][56][57]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էսպանյոլի դեմ խաղում[58][59]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի հետ Ֆերնանդոն մասնակցեց 2007 թվականի Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը, որտեղ նա կարմիր քարտ ստացավ Չիլիի դեմ խաղում՝ մրցավար Ալբերտ Դուարտեի հետ վիճելու համար[60]։ Բրազիլիան շարունակեց մասնակցությունը և հաղթեց գավաթը։ Այնուամենայնիվ, Ֆերնանդոն 1 տարվա արգելք ստացավ ԿՈՆՄԵԲՈԼ-ից իր գործողությունների համար և չմասնակցեց 2007 թվականի մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությանը[61]։

2013 թվականի հունվարին Ֆերնանդոն հայտարարեց՝ «Եթե նույնիսկ ինձ քաղաքացիություն առաջարկեն, ես կհրաժարվեմ։ Իմ երազանքն է խաղալ Բրազիլիայի հավաքականի կազմում։ Ես վստահ եմ, որ մի օր կհագնեմ Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկը»[62]։ Այնուամենայնիվ, դեկտեմբերին նա դարձավ Պորտուգալիայի քաղաքացի և դիմեց ՖԻՖԱ, որպեսզի նրան թույլ տան խաղալ Պորտուգալիայի հավաքականում, սակայն նրան մերժեցին[63]։ Նա իրավասու էր ներկայացնել միայն Բրազիլիայի հավաքականը, քանի որ արդեն հանդես էր եկել Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում, իսկ այդ ժամանակ Պորտուգալիայի քաղաքացիություն չուներ[64]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[65]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Էշտրելա Ամադորա (վարձավճար) 2007–08 Պրիմեյրա Լիգա 26 1 0 0 26 1
Պորտու 2008–09 25 0 4 0 10 0 2 0 41 0
2009–10 25 0 6 0 6 0 2 0 39 0
2010–11 21 0 4 0 14 1 2 1 41 2
2011–12 22 1 1 0 8 0 3 0 34 1
2012–13 24 1 1 0 6 0 6 1 37 2
2013–14 25 0 4 1 11 0 5 0 45 1
Ընդհանուր 142 2 20 1 55 1 20 2 237 6
Մանչեսթեր Սիթի 2014–15 Պրեմիեր Լիգա 25 2 2 0 5 0 1 0 33 2
2015–16 24 2 3 0 10 0 5 0 42 2
2016–17 15 0 4 0 6 0 2 0 27 0
Ընդհանուր 64 4 9 0 21 0 8 0 102 4
Գալաթասարայ 2017–18 Սուպեր Լիգ 25 2 1 0 0 0 26 2
2018–19 22 2 4 0 5 0 1 0 32 2
Ընդհանուր 47 4 5 0 5 0 1 0 58 4
Սևիլյա 2019–20 Լա Լիգա 2 0 0 0 0 0 0 0 2 0
Կարիերայի ընդհանուր 281 11 34 1 81 1 29 2 425 15

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլա Նովա

Պորտու

Մանչեսթեր Սիթի

Գալաթասարայ

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա Մ20

  • Հարավային Ամերիկայի Մ20 առաջնություն. 2007[80]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Brazil - Fernando - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  5. uefa.com. «Porto put faith in Fernando». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «Fernando emprestado ao Estrela». www.record.pt (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  7. «CF Estrela Amadora - Associação Naval 1893, Aug 26, 2007 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  8. «CF Estrela Amadora - SC Braga, Feb 1, 2008 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  9. «SL Benfica - FC Porto, Aug 30, 2008 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  10. «FC Porto - Fenerbahce SK, Sep 17, 2008 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  11. «Chelsea FC - FC Porto, Sep 15, 2009 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  12. «Fernando | Football Stats | Sevilla | Season 2009/2010 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  13. «FC Porto - KRC Genk, Aug 26, 2010 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  14. «Fernando | Football Stats | Sevilla | Season 2010/2011 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  15. «FC Porto win treble in year of records». Portugal Travel Tips (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.(չաշխատող հղում)
  16. 16,0 16,1 «Falcao strikes to bring Europa League glory to Porto». The Guardian (բրիտանական անգլերեն). 2011 թ․ մայիսի 18. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  17. «FC Porto - SC Braga, May 18, 2011 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  18. «Europa League final: Porto 1-0 Braga» (բրիտանական անգլերեն). 2011 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  19. «Fernando signs new Porto contract | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  20. «Man City will turn to France star after Fernando pens new Porto deal». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ փետրվարի 10. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  21. «TuttoMercatoWeb - Fernando renews his contract with PortoTuttoMercatoWeb - Fernando förnyar kontraktet med Porto». Sempreinter (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ փետրվարի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  22. «FC Porto - Sevilla FC, Apr 3, 2014 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  23. «Fernando: Manchester City sign FC Porto midfielder». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հունիսի 26. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  24. «Manchester City complete £12m signing of Porto midfielder Fernando». The Guardian (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հունիսի 26. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  25. Sport, Telegraph (2014 թ․ հունիսի 25). «Manchester City agree £12 million deal to sign Porto defensive midfielder Fernando» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  26. «Manchester City sign Fernando: City snap up Porto midfielder for £12m». The Independent (անգլերեն). 2014 թ․ հունիսի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  27. «Arsenal FC - Manchester City, Aug 10, 2014 - Community Shield - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  28. «Arsenal 3-0 Manchester City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  29. «Newcastle United - Manchester City, Aug 17, 2014 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  30. «Newcastle United 0-2 Manchester City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  31. «West Bromwich Albion - Manchester City, Dec 26, 2014 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  32. «West Bromwich Albion 1-3 Manchester City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  33. «Manchester City - West Bromwich Albion, Mar 21, 2015 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  34. «Liverpool FC - Manchester City, Feb 28, 2016 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  35. 35,0 35,1 «Liverpool 1-1 Manchester City (pens 1-3)» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ փետրվարի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  36. Smyth, Rob (2016 թ․ փետրվարի 28). «Liverpool v Manchester City: Capital One Cup final – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  37. «Fernando Galatasaray'da». www.galatasaray.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  38. «Transfer news: Galatasaray seal Fernando signing from Manchester City | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  39. «Fernando leaves Man City for Galatasaray». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  40. «Manchester City Confirm the Sale of Midfielder Fernando to Turkish Outfit Galatasaray». 90min.com (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  41. «Galatasaray SK - Kayserispor, Aug 14, 2017 - Süper Lig - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  42. İşte Galatasaray - Kayserispor maçının özeti - tr.beinsports.com (թուրքերեն), Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին
  43. «Galatasaray SK - Akhisarspor, Dec 9, 2017 - Süper Lig - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  44. «Geri dönüşlerin Aslan'ı!». haberturk.com (թուրքերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  45. «Galatasaray SK - Besiktas JK, May 5, 2019 - Süper Lig - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  46. fanatik. «Galatasaray-Beşiktaş maç sonucu: 2-0». Fanatik. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  47. «Akhisarspor - Galatasaray SK, May 15, 2019 - Türkiye Kupasi - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  48. «Football: Galatasaray win Turkish Cup». www.aa.com.tr. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  49. 49,0 49,1 «Galatasaray clinches Ziraat Turkey Cup for 18th time». DailySabah. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  50. «Galatasaray confirms Fernando's transfer to Spain's Sevilla». DailySabah. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  51. «Football: Galatasaray confirm Fernando's exit». www.aa.com.tr. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  52. «Sevilla FC sign Fernando Reges». sevillafc.es (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  53. «La Liga transfer news: Former Manchester City midfielder Fernando joins Sevilla revolution from Galatasaray | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.(չաշխատող հղում)
  54. «Sevilla Sign Fernando From Galatasaray». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  55. «Official: Sevilla sign Fernando from Galatasaray». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  56. «Done deal: Sevilla sign Galatasaray midfielder Fernando | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  57. «Sevilla sign former Manchester City midfielder from Galatasaray». AS.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  58. «RCD Espanyol Barcelona - Sevilla FC, Aug 18, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  59. «Espanyol 0-2 Sevilla: results, summary and goals». AS.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  60. «Meia Fernando é suspenso do Sul-Americano sub-20 por agredir árbitro - 22/01/2007 - UOL Últimas Notícias». noticias.uol.com.br. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  61. «Volante da seleção sub-20 é suspenso por um ano». O Globo (բրազիլական պորտուգալերեն). 2007 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  62. «Fernando: "É impossível naturalizar-me português"». relvado.sapo.pt (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  63. «FIFA regulations on the status and transfer of players» (PDF). FIFA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.
  64. «Porto midfielder Fernando denied chance to play for Portugal | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  65. «Fernando». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  66. «Vila Nova receberá R$ 1 milhão com venda de volante». Portal Mais Goiás (բրազիլական պորտուգալերեն). 2014 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  67. «Primeira Liga 2008/2009 Standings - Football/Portugal». www.flashscore.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  68. «Primeira Liga 2010/2011 Standings - Football/Portugal». www.flashscore.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  69. «Primeira Liga 2011/2012 Standings - Football/Portugal». www.flashscore.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  70. «Primeira Liga 2012/2013 Standings - Football/Portugal». www.flashscore.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  71. «FC Porto win Taca de Portugal». Soccer News (ամերիկյան անգլերեն). 2009 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  72. «Porto retain grip on Portuguese Cup – UEFA.com». www.uefa.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  73. uefa.com (2011 թ․ մայիսի 22). «Dominant Porto sweep Guimarães aside». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  74. «Supertaça Cândido de Oliveira 2009 - FC Porto 2-0 P. Ferreira (Resumo)». adamirtorres.blogs.sapo.pt. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  75. «Porto win Super Cup». Eurosport. 2010 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  76. «Jackson resolve à boa maneira de um ´thriller´! (1x0) :: zerozero.pt». www.zerozero.pt (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  77. uefa.com (2013 թ․ օգոստոսի 10). «Porto cruise to Portuguese Super Cup triumph». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  78. AS, Diario (2018 թ․ մայիսի 20). «Galatasaray win 21st Turkish title on final day». AS.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  79. «Galatasaray becomes champion in Turkish Super League». www.aa.com.tr. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  80. «XXIII Sudamericano Juvenil 2007 (Paraguay)». www.rsssf.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերնանդո (ֆուտբոլիստ)» հոդվածին։