Յուլեն Լոպետեգի
Յուլեն Լոպետեգի իսպ.՝ Julen Lopetegui Agote | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 28, 1966[1] (57 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Asteasu, Tolosaldea, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խուլեն Լոպետեգի Արգոտե (բասկ.՝ Julen Lopetegui Argote, օգոստոսի 28, 1966[1], Asteasu, Tolosaldea, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուլենն իր կարիերան սկսել է «Ռեալ Սոսիեդադ» ակումբում, իսկ 1985 թվականին համալրել է «Կաստիլիայի» շարքերը։ Այդ թիմի կազմում դարպասապահը պարբերաբար դաշտ է դուրս եկել և եղել նշանակալի խաղացողներից մեկը։ 1988 թվականին Յուլենը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» գլխավոր թիմ՝ «Ռեալ Մադրիդ», սակայն անմիջապես վարձավճարով տեղափոխվել է «Լաս Պալմաս», որի կազմում անցկացրել է երեսունմեկ խաղ մրցաշրջանում։ Վերադառնալուց հետո Լոպետեգին երեք տարի եղել է «Ռեալի» պահեստային դարպասապահ՝ մնալով Ֆրանսիսկո Բույոյի ստվերում և անցկացրել է միայն մեկ խաղ։ 1991 թվականին Յուլենը տեղափոխվել է «Լոգրոնես», որի կազմում փայլուն կերպով անցկացրել է երեք մրցաշրջան։ Ապա դարպասապահը համալրել է «Բարսելոնայի» շարքերը։ Նրան վերցրել են Անդոնի Սուբիսարետային փոխարինելու համար, սակայն արդյունքում նա պարտվել է Կարլես Բուսկետսի և 1996 թվականին թիմ եկած Վիտոր Բաիյայի հետ մրցակցությունում և դարձել թիմի երրորդ դարպասապահը՝ երեք տարվա ընթացքում մասնակցելով ընդամենը երեք խաղի։ Հեռանալով «Բարսելոնայից»՝ Յուլենը խաղացել է «Ռայո Վալեկանո» ակումբում, որ հանդես էր գալիս Սեգունդայում։ Դարպասապահը մեծ ներդրում է ունեցել թիմի՝ բարձրագույն լիգա անցնելու գործում։ Թիմում նա անցկացրել է 112 և 2002 թվականին որոշել ավարտել կարիերան։
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուլեն Լոպետեգին 1985 թվականին դարձել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Իսպանիայի երիտասարդական (մինչև 20) հավաքականի կազմում, սակայն այդ մրցաշարում չի մասնակցել ոչ մի խաղի։ Նույն թվականին նա մասնակցել է մեկ հանդիպման Իսպանիայի երիտասարդական (մինչև 21) հավաքականի կազմում։ «Լոգրոնեսում» ցուցադրած վառ խաղի շնորհիվ Յուլենը հրավիրվել է Իսպանիայի հավաքական, որի կազմում անցկացրել է ընդամենը մեկ խաղ․ դա եղել է Խորվաթիայի հավաքականի հետ հանդիպումը, որն անցկացվել է 1994 թվականի մարտի 23-ին և ավարտվել իսպանացիների պարտությամբ 0-2 հաշվով[3]։ Այնուամենայնիվ, Լոպետեգին ընդգրկվել է Իսպանիայի հավաքականի կազմում՝ մասնակցելու 1994 թվականի աշխարհի առաջնությանը։
Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2003/04 մրցաշրջանի ընթացքում Յուլենը եղել է «Ռայո Վալեկանոյի» գլխավոր մարզիչ, սակայն անբավարար արդյունքների պատճառով հետացվել է պաշտոնից[4]։ Դրանից հետո նա աշխատել է որպես մեկնաբան իսպանական մարզական ալիքներում մինչև 2008 թվականը։ 2008/09 մրցաշրջանում Յուլենն առանց առանձնակի հաջողության գլխավորել է «Կաստիլիան»[5]։
2010 թվականին Յուլենը նշանակվել է Իսպանիայի մինչև 19 և մինչև 20 տարեկանների հավաքականների գլխավոր մարզիչ։ Մինչև 20 տարեկանների հավաքականի հետ նա հաջողությունների չի հասել, սակայն մինչև 19 տարեկանների հավաքականի հետ հաղթել է 2011 և 2012 թվականների Եվրոպայի առաջնություններում։ 2012 թվականին Լոպետեգին նշանակվել է Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ, որի հետ 2013 թվականին հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում[6]։
2014 թվականի հունիսի 12-ին Լոպետեգին վերադարձել է ակումբային մարզչական աշխատանքին՝ գլխավորելով «Պորտուն»[7], սակայն հաջողությունների հասնել չի կարողացել և 2016 թվականի հունվարին հեռացվել է պաշտոնից։
Եվրո-2016-ից հետո Լոպետեգին գլխավորել է Իսպանիայի հավաքականը՝ փոխարինելով Վիսենտե դել Բոսկեին[8]։ Լոպետեգեի գլխավորությամբ իսպանացիներն զբաղեցրել են առաջին տեղը խմբում՝ առաջ անցնելով Իտալիայի հավաքականից։
Մարզչական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2017 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ
Թիմ | Երկիր | Աշխատանքի սկիզբ | Աշխատանքի ավարտ | Արդյունքներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | Հ % | ||||
Պորտու | 12 հունիսի, 2014 | 4 հունվարի, 2016 | 71 | 49 | 16 | 6 | 69,01 | |
Իսպանիայի հավաքական | 21 հուլիսի, 2016 | 16 | 12 | 4 | 0 | 75,00 | ||
Ընդհանուր | 87 | 61 | 20 | 6 | 70,11 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեալ Մադրիդ
- Իսպանիայի չեմպիոն – 1989/90
- Իսպանիայի սուպերգավաթակիր – 1989, 1990
Բարսելոնա
- Իսպանիայի գավաթակիր – 1996/97
- Իսպանիայի սուպերգավաթակիր – 1994, 1996
- Գավաթակիրների գավաթի դափնեկիր – 1996/97
Որպես գլխավոր մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի հավաթական
- Եվրոպայի առաջնության (մինչև 19 տարեկաններ) հաղթող – 2011, 2012
- Եվրոպայի առաջնության (մինչև 21 տարեկաններ) հաղթող – 2013
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ «OFICIAL | Julen Lopetegui, nuevo seleccionador absoluto español». www.sefutbol.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «LOPETEGUI». www.sefutbol.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Julen Lopetegui - Entrenador de la Selección Española de fútbol» (եվրոպական իսպաներեն). Julen Lopetegui. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Julen Lopetegui - Entrenador de la Selección Española de fútbol» (եվրոպական իսպաներեն). Julen Lopetegui. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Julen Lopetegui - Entrenador de la Selección Española de fútbol» (եվրոպական իսպաներեն). Julen Lopetegui. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Julen Lopetegui - Entrenador de la Selección Española de fútbol» (եվրոպական իսպաներեն). Julen Lopetegui. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Julen Lopetegui, nuevo seleccionador de España». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը BDFutbol կայքում (անգլերեն)
- Մարզչի էջը BDFutbol կայքում (անգլերեն)
- Մարզչի էջը transfermarkt.co.uk կայքում (անգլերեն)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլեն Լոպետեգի» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 28 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլային մարզիչներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռայո Վալեկանոյի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդ ՖԱ մարզիչներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ