Օսիպ Ավսիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսիպ Ավսիյան
Ծնվել էմայիսի 20, 1918(1918-05-20)
ԾննդավայրՊավլոգրադ, Եկատերինոսլավի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել էապրիլի 9, 2003(2003-04-09) (84 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ (1942)
Մասնագիտություննկարիչ և դասախոս
Ժանրբնանկար, դիմապատկեր, ժանրային նկարչություն և նատյուրմորտ
ՈւսուցիչՆիկոլայ Սամոկիշ, Պավել Ֆիլոնով, Արիստարխ Լենտուլով, Նիկոլայ Ռադլով, Aleksandr Michajlovič Solov'jev? և Դմիտրի Մոոր
ԱշակերտներQ113434555? և Q113461372?
Պարգևներ
ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
 Ossip Avsiyan Վիքիպահեստում

Օսիպ Աբրամի Ավսիյան (մայիսի 20, 1918(1918-05-20), Պավլոգրադ, Եկատերինոսլավի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - ապրիլի 9, 2003(2003-04-09), Մոսկվա, Ռուսաստան)՝ նկարիչ, ուսուցիչ, Ռուսաստանի ֆեդերացիայի վաստակավոր գործիչ (22 դեկտեմբերի, 1975), ԽՍՀՄ նկարիչների միության անդամ 1944 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսիպ Ավսիյանը ծնվել է Պավլոգրադում Եկատերինոսլավի մարզում (այժմ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում)։ 1999 թվականին ընտանիքը տեղափոխվում է Սիմֆերոպոլ։ Մանկությունը և երիտասարդությունը անցնում է Ղրիմում, Սիմֆորոպոլում, այստեղ Օսիպը սովորում է ակադեմիկ Նիկոլայ Սամոկիշայի նկարչական ստուդիայում, որտեղից դուրս են եկել այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Լ. Մ. Բրունի, Պ. Վ. Միտուրին, Պ. Լվով, Գ. Ֆրենց, Յա. Ա. Բասով և այլք։ 1937 թ. Սամսկիշայի ստուդիայի բազային հիման վրա ստեղծվեց Ղրիմի գեղարվեստի ուսումնարանը։ «Նիկոլայ Սեմյոնովիչի մանկավարժական հնարքները յուրովի էին։ Ես նկատի չունեմ, որ նրա մոտ բացակայում են ինչ-որ համակարգեր կամ սկզբունքներ, այլ դրանց մատուցման ձևն էր ուրիշ։ Ամեն ինչ մատուցվում էր անկաշկանդ, ինձ թվում է, որ նա ձգտում էր պահպանել աշակերտի կյանքի նկատմամբ անմիջական հարաբերությունը»։ (Օ. Ա. Ավսիյան, մարտական հատվածների նկարիչ)։

1936 թ. Օ. Ավսիյանը ընդունվում է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիա։ 1930-ական թվականների վերջում Լենինգրադում նա հաճախում է նաև Պ. Ն. Ֆիլոնովի դպրոց։ «Այդ դպրոցում հիմնական անկյունաքարը «կատարվածի սկզբունքն» էր, նա միշտ ձգտում էր ապացուցել, որ այն ինչ նկարի վրա է դա լինի ռեալիստական կամ աբստրակցիոն կտավ պետք է առաջին հերթին հաղորդի նկարչի հոգեկան կերպարանափոխությունը...Հիշատակվում է, որ Պավել Նիկոլաևիչը միշտ մեզ կոչ էր անում, որպեսզի մաքսիմալ օգտագործենք մեր ուժերը։ Դա շատ կարևոր է նրա աշխատանքի մեթոդը հասկանալու համար։ (Օ. Ա. Ավսիյան, «կատարվածի սկզբունք»)։ Ֆիլոնովի դպրոցում ոչ միայն ձգտում էին ձևավորել մշակույթի զարգացման նոր ուղիներ կապված փորձառության, ձևի, նկարի գույնի հետ, այլև միաժամանակ այնտեղ սովորում էին նաև դասական ժառանգություն, ռուսական արխայիկ, ժողովրդական արվեստ։ «Վարպետը և աշակերտը, - ասում էր Ֆիլոնովը, - իրենց մասնագիտության մեջ պետք է սիրեն այն ինչ լավ է արված և ատեն այն, ինչը վատ է արված»։

Նրա ուսուցումը շարունակվեց Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտում, որն այն ժամանակ գլխավորում էր Ի. Է. Գրաբարը։ Այնտեղ տեղի ունեցավ հանդիպում հրաշալի վարպետների հետ։ Վ. Ն. Բակշեևի հետ, ով լավ ճանաչում էր Սուրիկովին, Ռեպինին, Սերովին, Սավրասովին, Նեստերովին, ովքեր սովորում էին Լևիտանի, Ա. Վ. Լենտուլովի, Կ. Կ. Զեֆիրովի և Ն. Է. Ռադլովի հետ։

Սկսած 20-րդ դարի 40-ական թվականներից Օսիպը մասնակցում է շրջանային, մարզային, հանրապետական և համամիութենական ցուցահանդեսներին։ 1944 թվականին Ռուսաստանի նկարիչների միության անդամ է դառնում։ Օսիպ Ավսիյանի աշխատանքները գտնվում են Մոսկվայի Ն. Օստրովսկու թանգարանում, Սիմֆերոպոլի գեղարվեստի թանգարանում, Սիմֆերոպոլի ազգագրական թանգարանում, Սևոստոպոլսի նկարչական պատկերասրահում, Սիմֆերոպոլկու երաժշտական ուսումնարանում, Լվովի պատկերասրահում, Ռիբինսկու պատմա-ճարտարապետական և թանգարան արգելանոցում, Տագանռոգսկու թանգարանում, Կլինում գտնվող Պ. Ի. Չայկովսկու թանգարանում և նաև մասնավոր հավաքածուներում։

Նա թաղված է Մոսկվայի Վոստրյակովսկու գերեզմանատանը։

Դաստիարակչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտն ավարտելուց հետո Օսիպ Ավսիյանը դասավանդում էր նկար, գեղանկարչություն և կոմպոզիցիա Ղրիմի Ն. Ս. Սամոկիշի անվան գեղարվեստի ուսումնարանում, Պոդոլսկու գեղարվեստի դպրոցում, Մոսկվայի Ստրոգանովսկու ինստիտուտում ( այժմ ՄԳԽՊԱ Ս. Գ. Ստրոգանովի), Մոսկայի պետական ակադեմիական գեղարվեստի ուսումնարանում, որը կառուցվել էր ի հիշատակ 1905 թվականի (այժմ ՄԳԱԽՈՒ ի հիշատակ 1905 թվականի)։ Նրա հանրաճանաչ աշակերտներից են Դմիտրի Պլավինսկին, Եվգենի Շուկաևան, Միխայիլ Պետրովը և ուրիշներ։ Նրանցից ոմանք հաջողությամբ աշխատում են կինոյում, թատրոնում, հեռուստատեսությունում, մյուսները՝ դիզայնի և գրքային գրաֆիկայում։

«Ունիկալ մարդ է Օսիպ Աբրամի Ավսիյանը, նա դասավանդում էր կոմպոզիցիա, ես մինչև այսօր նրան մտովի աում եմ շնորհակալություն։ Այդպիսի դասախոսների համար պետք է արձան կանգնեցնել» (Վ. Ի. Սուրիկովի անվան ՄԳԱԽԻ գեղարվեստի ֆակուլտետի դեկան Վիկտոր Սլատինսկի)։ «Կոմպոզիցիաները, ինչպես սպիտակ թղթի կամքի վերափոխումներ, իհարկե ես պարտական եմ հրաշալի ուսուցիչ Ավսիյանին, ում հետ մենք աշխատել ենք 1952 թվականին» (Դմիտրի Պլավինսկի)։

Օսիպ Ավսիյանը համարվում է բազմաթիվ հոդվածների հեղինակ «Պատանի նկարիչ», «Նկարիչ» և մի շարք այլ ամսագրերում։ Դեռ 20-րդ դարի 70-ական թվականներին ուսուցիչները իրենց աշխատանքներում օգտագործում էին կոմպոզիցիայի մասին նրա մշակած ծրագիրը, իսկ նրա գիրքը «Բնությունն ու պատկերային նկարչությունը» («Նկարչական արվեստ» հրատարակչություն, Մ., 1985 թ.) ներառված էր ուսումնական պրոցեսի մեջ բոլոր նկարչական հաստատություններում և հայտնի էր մի քանի ուսանողական սերունդների։ Նրա մյուս գիրքը «Կոմպոզիցիան արվեստի ճանապարհին» («Լինոր» հրատարակչություն, Մ., 2004) ներառեց իր մեջ մտահղացումներ, որոնք կուտակվել և փորձարկվել էին գեղարվեստական ու կրթական գործունեության մեջ տասնամյակների ընթացքում։

Նկարազարդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ Ավսիյանը շատ լուրջ էր վերաբերվում նկարազարդմանը։ Եվ նա այստեղ նույնպես շատ մեծ տեղ է հատկացնում կոմպոզիցիաներին, հաստատելով, որ դա է որոշում նկարված պատկերի իմաստը և, որ կարևոր է նաև էմոցիոնալ տրամադրվածությունը։ Նրա կարծիքով նկարազարդումը պետք է առաջացնի ոչ միայն այն տեսնելու ուղղակի ցանկություն, այլ նաև արտահայտի «մտահղացում, խորը իմաստ, բացահայտի մարդկային հարաբերությունների բարդությունն ու իմաստը, և կատարվածի բնութագիրը պետք է իսկույն հասնի հանդիսատեսին մինչ նա կտեսնի այդ պատկերում մարդկան դեմքի արտահայտությունը»։ Հեղինակի կարծիքով այդ դեպքում նկարի դրամատիկ լարվածությունը «կախված է կոմպոզիցիայից, գծերից, լույսի հետքերից և շողքից»։ Ավսիյանը հեղինակ է Ն. Օստրովսկու «Ինչպես է կոփվում պողպատը» վեպի, Ա. Մ. Գորկու «Կայեն և Արտեմ» պատմվածքի, Ա. Պ. Չեխովի «Կաշտանկա» պատմվածքի, Ն. Վ. Գոգոլի «Այն մասին, թե ինչպես Իվան Իվանովիչը վիճեց Իվան Նիկիֆորովիչի հետ» պատմվածքի , Ա. Ս. Պուշկինի պատմվածքների, Ի. Ա. Կոզլովի «Ղրիմի ընդհատակում» գրքի, Է. Կազակևիչի «Աստղ» պատմվածքի, Ն. Վագների «Զոյկայի փեսացուն» պատմվածքի, Պ. Պրոսկուրինի «Տայգայի երգը» պատմվածքների, ռուսական ժողովրդական հեքիաթների, «Նոր դպրոցական գրադարան, արծաթե դար» գրքերի հավաքածույի և նախադպրոցական գրքերի հատորների՝ «Ես սկսում եմ սովորել», «Ես ուզում եմ սովորել», կրթական բառարանների շարքի՝ «Կանադա», «Ամերիկա» «Ավստրալյա» և այլն։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը – Ռախիլ Աբրամովնա Ավսիյան (1922-2008 թթ.)
  • Տղան – Վլադիմիր Օսիպովիչ Ավսիյան ինժեներ, ծրագրավորող (ծնված 1953 թ.)

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • О. А. Авсиян. Натура и рисование по представлению. М.։ Изобразительное искусство, 1985.
  • О. А. Авсиян. Композиция. На пути к творчеству. М.։ Линор, 2004.

Թանգարանային աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսիպ Ավսիյանի աշխատանքները գտնվում են Մոսկվայի Ն. Օստրովսկու թանգարանում, Սիմֆերոպոլի գեղարվեստի թանգարանում, Սիմֆերոպոլի ազգագրական թանգարանում, Սևոստոպոլսի նկարչական պատկերասրահում, Սիմֆերոպոլկու երաժշտական ուսումնարանում, Լվովի պատկերասրահում,Տագանռոգսկու թանգարանում, Ինգուշեթիայի հանրապետության պետական ազգային գեղարվեստի թանգարան, Կլինում գտնվող Պ. Ի. Չայկովսկու թանգարանում, Ռիբինսկու պատմա-ճարտարապետական և թանգարան արգելանոցում և նաև մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1.  Павел Филонов. Идеология Аналитического Искусства
  2.  Могила О. А. Авсияна
  3.  Надгробный памятник на Востряковском еврейском кладбище в Москве

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]