Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ, Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտ (ռուս.՝ Московский художественный институт имени В. И. Сурикова), բարձրագույն գեղարվեստական կրթության կենտրոն Ռուսաստանի Դաշնությունում, հաստոցային արվեստի բուհ։
19-րդ դարի1930-1940-ական թվականներից գործել է որպես Մոսկվայի գեղանկարչության և քանդակագործության ուսումնարան։ 1937 թվականից բուհը կոչվել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ, 1948 թվականից՝ Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտ։ 1930-1940-ական թվականները Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտի ռեալիստական արվեստի բուհ դառնալուն մեծապես նպաստել են առաջին ռեկտորներ Գրաբարը և Գերասիմովը։ Ինստիտուտի պրոֆեսորներ են եղել սովետական նշանավոր նկարիչներ Իստոմինը, Մոորը, Ռյաժսկին, Իոգանսոնը, Օսմյորկինը, Դեյնեկան և ուրիշներ։ Ինստիտուտն ունի գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության ֆակուլտետներ, հաստոցային, բեմարվեստի և մոնումենտալ գեղանկարչության անհատական արվեստանոցներ, գրքի, պլակատի և հաստոցային գրաֆիկայի
արվեստանոցներ։ Ինստիտուտին կից գործել է գեղարվեստական միջնակարգ գիշերօթիկ դպրոց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 32)։