Տարածություն, եռաչափ անսահման տարածք, որում ֆիզիկական մարմիններն ու իրադարձություններն ունեն հարաբերական դիրք և ուղղություն, իրական տարածության վերացարկումն ու ընդհանրացումը մաթեմատիկայում։ Ֆիզիկական տարածությունը հաճախ վերագրվում է երեք գծայինչափում, չնայած արդի ֆիզիկոսները սովորաբար այն ներկայացնում են ժամանակի հետ`որպես անսահման քառաչափ տարածաժամանակ։ Մաթեմատիկայում «տարածություններին» վերագրվում են տարբեր չափողականություններ և տարբեր ներքին հատկություններ։ Տարածության գաղափարը հիմնարար կարևորություն ունի ֆիզիկական տիեզերքը հասկանալու մեջ։ Սակայն փիլիսոփաները դեռ վիճում են՝ այն ինքնին էությո՞ւն է, թե՞ կապ էությունների միջև։
Տարածության բնույթի, էության և գոյության ձևի մասին վեճերը թվագրում են անտիկ ժամանակներով։ Պլատոնի «Տիմեոս» տրակտատում Սոկրատեսը խոսում է հույների «խորա» (այսինքն՝ տարածություն) հասկացության մասին, Արիստոտելի... Ավելին⇒
Կիւրեղ Ալեքսանդրացի (Յունարէն՝ Κύριλλος Α΄ Αλεξανδρείας) (376 - 44427 Յունիս, նշանաւոր եկեղեցական գործիչ, 412-444Ալեքսանդրիոյ եպիսկոպոս, աստուածաբան, յունական հայրաբանութեան հիմնական ներկայացուցիչներէն մէկը, քրիստոնեայ եկեղեցւոյ ընդհանրական սուրբ։ Յայտնի է նեստորականութեան դէմ իր անզիջող կեցուածքով։ Կիւրեղի գրածները վաղ միջնադարուն հայերէնի թարգմանուած են ։ Կիւրեղի նշանաւոր բանաձեւը՝ «Բնութիւն Բանին մարմնացելոյ», դարձած է Հայ Առաքելական Եկեղեցւոյ Քրիստոսի բնութեան վարդապետութեան հիմնաքարը:
Կիւրեղ Ալեքսադրացիի երկերը հայացուած են V–VIII դարերուն: Շարք մը գործեր պահպանուած են միայն հայերէն թարգմանութիւններով։ 714–715-ին Դաւիթ Հիւպատոսի եւ Ստեփանոս Սիւնեցիի ջանքերով թարգմանուած է «Գիրք պարապմանցը», որու 44 ճառերուն մասին Գրիգոր Տաթեւացին գրած է «Լուծմունք ի պարապմունս սրբոյն Կիւրեղի» ընդարձակ եւ հմտալից մեկնութիւնը (տպագրուած է «Գիրք պարապմանցի» հետ)։ «Գիրք պարապմանցը» եւ «Գիրք գանձուցը» իբրեւ դաւանաբանական կարեւորագոյն ձեռնարկներ ... Ավելին⇒
Մարիոն Բարտոլի (ֆր.՝ Marion Bartoli, [maʁjɔ baʁtɔli], հոկտեմբերի 2, 1984, Լե Պյուի ան Վելե), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ 2013 թվականին հաղթանակ է տանում Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղում և եղել է 2011 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի մասնակից։ Նա նաև հաղթել է WTA մենախաղի 8 և զուգախաղի 3 մրցաշարերում։ Պրոֆեսիոնալ թենիսին հրաժեշտ տալու մասին նա հայտարարել է 2013 թվականի օգոստոսի 14-ին։
Հայդելբերգի` Ռուպրեխտի և Կառլի անվան համալսարան (գերմ.՝ Ruprecht-Karls-Universität Heidelberg), ժամանականկից Գերմանիայի ամենահին համալսարանը, ամենահեղինակավորներ ուսումնական հաստատություններից մեկը, Կենտրոնական Եվրոպայի` հնությամբ հինգերորդ համալսարանը: Հիմնադրվել է 1386 թվականին: Ուսուցման հիմնական լեզուն գերմաներենն է:
Համալսարանը հիմնել է կուրֆյուրստ Ռուպրեխտ 1-ինը Հռոմի պապ Ուրբանոս 6-րդի թույլտվությամբ 1386 թվականին, որպեսզի այն հանձնի Կուրպֆալցի (գերմ.՝ Kurpfalz) ենթակայությանը, ուր կենտրոնացած էր հոգևոր կյանքը: Համալսարանի հիմնադրումը նպատակ ուներ գրավելու օտարերկրացիներին, պատրաստելու եկեղեցական և պետական գործիչների, քանի որ Սորբոնի համալսարանը, որ ենթարկվում էր Ավինյոնի պապ Կլիմենտ 7-րդին, չէր տրամադրում շրջանավարտներ Պֆալցի եկեղեցիներին, որոնք ղեկավարվում էին Հռոմի պապի կողմից: Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտություն առաջացավ աստվածաբանական սեփական կրթության: Առաջին պրոֆեսորները Հայդելբերգ են եկել Փարիզից և Պրահայից: Համալսարանի հիմնադիր ռեկտորը դարձավ... Ավելին⇒
Հիմնարար տեսանկյունից՝ ըստ Նյոթերի թեորեմի, էներգիայի պահպանման օրենքը ժամանակի համասեռության հետևանք է, այսինքն՝ համակարգի դիտարկման պահին ֆիզիկայի օրենքների անկախության հետևանք ժամանակից։ Այս իմաստով էներգիայի պահպանման օրենքն ունիվերսալ է, այսինքն՝ բնորոշ է ամենատարբեր ֆիզիկական բնույթով համակարգերին։ Ընդ որում այս պահպանման օրենքի իրականացումը յուրաքանչյուր որոշակի համակարգում հիմնավորվում է այդ համակարգի ենթարկվածությամբ իրեն բնորոշ դինամիկայի օրենքներին, որոնք տարբեր համակարգերի համար տարբեր են։
Քյոլնի տաճարի կառուցումը ընդգրկել է երկու փուլ՝ 1248-1437 թվականները և 1842-1880-ական թվականները: Կառուցումից հետո տաճարը ունեցավ 157 մետր բարձրություն և չորս տարի շարունակ եղել է աշխարհի ամենաբարձր շինությունը:
Գերմանիայի ամենաայցելվող տաճարներից մեկն է համարվում: Ամեն օր, միջինացված տվյալներով, այցելում են շուրջ... Ավելին⇒
Հռոմի ֆորում (լատին․՝ Forum Romanum, իտալ.՝ Foro Romano), ուղղանկյուն հրապարակ Հռոմի կենտրոնում՝ շրջապատված որոշ նշանավոր հնադարյան կառավարական շինությունների ավերակներով: Հին քաղաքի բնակիչներն այս վայրն սկզբում հիշատակում էին որպես առևտրի հրապարակ՝ Forum Magnum կամ պարզապես Forum:
Այն դարեր շարունակ եղել է Հռոմի հասարակական կյանքի՝ Հռոմի հաղթական երթերի և ընտրությունների, հանրային ելույթների, Հռոմի քրեական դատավարությունների, գլադիատորական մրցույթների և առևտրային հարաբերությունների կենտրոնը: Այստեղ արձաններն ու հուշարձաններն անմահացնում էին քաղաքի անվանի մարդկանց: Հին Հռոմում այն համարվում էր ամենահայտնի հանդիպման վայրը, ինչպես նաև աշխարհում ողջ պատմության ընթացքում: Գտնվելով Պալատինում և Կապիտոլիում բլուրների միջև՝ ֆորումն այսօր ավերակ է՝ լի ճարտարապետական բեկորներով և անընդմեջ կատարվող հնագիտական պեղումներով, որոնք գրավում են տարեկան ավելի քան 4.5 միլիոն այցելուների:
Հին քաղաքի ամենահին և ամենանշանավոր կառույցները գտնվում էին ֆորումի մոտակայքում: Հռոմի թագավորության առաջին սրբատեղիներն ու տաճարները գտնվում էին... Ավելին⇒
Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո բնակչությունը ձգվեց դեպի մայրցամաքի արևմուտք, ինչը տեղաբնակ սիու ցեղի հետ պատերազմի պատճառ դարձավ: Հարավի հետ պատերազմից հյուծված ԱՄՆ-ի զորքերը պարտություն կրեցին, և 1868 թվականին կնքվեց պայմանագիր, ըստ որի փակվեց հնդկացիական հողերի մեջով անցնող ճանապարհը և ոչնչացվեցին դրանցում գտնվող ամրոցները: Պատրաստվելով նոր պատերազմի՝ 1876 թվականի փետրվարին գեներալներ Թերին և Կրուկը կրկին ներխուժեցին հնդկացիական հողեր: Սիու ցեղը ստիպված... Ավելին⇒
Գաբրիէլ եպս. Այվազովսկի (10 Մայիս, 1812, Թէոտոսիա – 8 Ապրիլ, 1880, Թիֆլիս), եկեղեցական եւ հասարակական գործիչ, բանասէր-պատմաբան, մանկավարժ, թարգմանիչ։ Մխիթարեան միաբանութեան անդամ՝ (1830), վարդապետ՝ (1834), եպիսկոպոս՝ (1867), արքեպիսկոպոս՝ (1871)։ Ծովանկարիչ Յովհաննէս Այվազովսկիի եղբայրը։
Ծնած է Թէոտոսիա, Խրիմի մէջ։ Նախահայրերը, 200 տարի առաջ, սերած են Լեհաստանի Կալիցիա նահանգէն, գաղթած՝ Այվազ մականունով Հայ տոհմէ մը։ Նախնական կրթութիւնը ստացած է Թէոտոսիոյ գաւառական դպրոցը: 1826-ին, 14 տարեկան Գաբրիէլ ուղարկուած է՝ Վենետիկ, Ս. Ղազարու վանքը, ուր աւարտելով իր ուսումը, կը մտնէ Մխիթարեան միաբանութեան մէջ։ Վարդապետ ձեռնադրուելով, իր ընդունակութեան եւ աշխատասիրութեան շնորհիւ մեծ ազդեցութիւն կ'ունենայ... Ավելին⇒
1988 թվականին Վիլանդերը հաղթել է Մեծ Սաղավարտի մենախաղի չորս մրցաշարերից երեքում և այդ տարին ավարտել է աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում։ Չնայած նրան, որ նա երբեք տիտղոս չի շահել Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղում, Վիլանդերը երկու անգամ հաղթել է Ավստրալիայում, երբ այդ մրցաշարը անց էր կացվում խոտածածկի վրա։ Դա Վիլանդերին դարձնում է վեց թենիսիտներից մեկը (Ջիմի Քոնորսի, Անդրե Աղասիի, Ռաֆայել Նադալի, Ռոջեր Ֆեդերերի և Նովակ Ջոկովիչի հետ միասին), ովքեր Մեծ Սաղավարտի մրցաշարերում հաղթանակ են տարել խոտածակի, հարդի և գրունտի վրա։ Վիլանդերը և Ռաֆայել Նադալը այն երկու թենիսիտներն են, ովքեր... Ավելին⇒
«Փրկվածը» (անգլ.՝ The Revenant), ամերիկյան էպիկական ֆիլմ թրիլեր և վեսթերն ժանրերում, թողարկվել է 2015 թվականին, ռեժիսորը Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն է: Հիմնված է Մայքլ Պանկեի վեպի վրա, 2002 թվականին գրվել է Ինյարիտուի և Մարկ Սմիթի կողմից, հիմնականում մաունտինմեն Գլաս Հյուի կյանքի մասին է: Գլխավոր դերերում ԴիԿապիրոն և Թոմ Հարդին են: Ներկայացվել է «Օսկարի» տասներկու ամվանակարգերում՝ այդ թվում նաև տարվա լավագույն ֆիլմ, արժանացել՝ 3 «Օսկար» մրցանակի:
19-րդ դարի առաջին երեսնամյակ, Ամերիկայի հյուսիս-արևմուտք: Որսորդ Հյու Գլասի (Լեոնարդո ԴիԿապրիո) վրա հարձակվում է արջը: Խումբը բաժանվում է երկու մասի՝ վնասված Գլասի հետ մնում է նրա խորթ որդի Հոուկը և երկու որսորդ՝ Ջոն Ֆիցջերալդը ու Ջիմ Բրիջերը: Նրանք պետք է սպասեին Գլասի մահանալուն և թաղեին նրան, բայց դրա փոխարեն Ջոն Ֆիցջերալադը սպանում է Հոուկին և Ջիմ Բրիջերին համոզում թողնել մահացածին: Հանգամանքներին հակառակ... Ավելին⇒
Սարսափ ֆիլմ կամ հորոր (անգլ.՝ horror film, horror movie) , գեղարվեստական ֆիլմի ժանր է։ Նման ֆիլմերը նպատակավորված են վախեցնել դիտողին, լարված մթնոլորտ ստեղծել, վախ ու տագնապ ներշնչել, ստեղծել «սասպենս»-ի (անսպասելիության) զգացում: Հայտնի սարսափ ժանրի դերասան Քրիստոֆեր Լին1975 թվականին տված հարցազրույցներից մեկում ասում էր, որ ժանրի անվանումը չպետք է լինի «horror», քանի որ սարսափն ավելի շատ բերում է զզվանքի զգացում, իսկ այս ժանրի ֆիլմերում դա այդքան էլ պարտադիր չէ:Նա ժանրը անվանեց «film du fantastique»: Այդ անվանումով են ֆրանսիացիները կոչում սարսափի առանձին ճյուղերից մեկը:
Սարսափ ֆիլմերի հիմնական նպատակը հանդիսատեսի մոտ վախ առաջացնելն է, որը հանդես է գալիս սյուժեում, կերպարներում, դեպքերում և այլն: Նշված զգացումը կարող է առաջանալ որևէ ֆանտաստիկ իրադարձության ժամանակ, ինչպես նաև հոգեբանական գործողությունների, մարդու անմիջական գործողությունների, բնության երևույթների, բռնության տեսարանների ընթացքում և այլն: Սակայն սարսափ ֆիլմերը... Ավելին⇒
Պատանի տարիքում Բրեդը զբաղվել է բասկետբոլով, ֆուտբոլով և թենիսով: Չնայած նրան, որ Բրեդը սպորտի երեք ձևերում էլ ներկայանում էր լավ արդյունքներով, այնուամենայնիվ նա որոշում է կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Սկզբում նա ուներ հարձակվող դառնալու ցանկություն, սակայն որոշ ժամանակ անց փոխում է իր որոշումը: 1990-ական թվականների սկզբում Բրեդը կարող էր միանալ անգլիական«Նոթինգհեմ Ֆորեստին», սակայն նրա մոտ առաջանում են դժվարություններ աշխատանք ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման հետ, և... Ավելին⇒
Վաղվա լեգենդները (անգլ.՝ DC's Legends of Tomorrow) ամերիկյան մարտաարկածային հեռուստասերիալ է, որի ստեղծողներն են Գրեգ Բերլանտին, Մարկ Գուգենհեյմը, Էնդրյու Քրեյսբերգը և Ֆիլ Քլեմերը, ովքեր նաև Սառա Սեքթերի և Քրիս Ֆեդակի հետ միասին հեռուստասերիալի գործադիր պրոդյուսերներն են, Քլեմերը նաև համարվում է շոուռաներ։ Հեռուստասերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հունվարի 21-ին և հեռարձակվում է The CW հեռուստաալիքով։ Հեռուստասերիալը հանդիսանում է «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալների սփին-օֆֆը։ 2016 թվականի մարտի 11-ին The CW-ն հեռուստասերիալը երկարաձգել է երկրորդ եթերաշրջանի համար։
Ժամանակի ճանապարհորդ Ռիպ Հանթերը ճանապարհորդում է անցյալ՝ ներկայիս օրեր, որտեղ նա հավաքում է հերոսների և չարագործների թիմ՝ փորձելով կանխել Վանդալ Սևիջի՝ աշխարհը վերացնելու մտադրությունը։
1095-ին Ուրպանոս Բ․ Պապը կը գումարէ Քլերմոնի ժողովը եւ կը յայտարարէ Խաչակիրներու արշաւանք ընդդէմ իսլամներու: Նպատակն էր ազատագրել իսլամներու տիրապետութեան տակ գտնուող Երուսաղէմ քաղաքը, ուր մեծցած, սպանուած եւ թաղուած էր Յիսուս Քրիստոսը: Ուրպանոսը կը խոստանար մեղքերու թողութիւն տալ արշաւանքի մասնակիցներուն։ Եւրոպացիները թիւր կարծիք ունէին իսլամներու մասին եւ կը մտածէին, որ դիւրին յաղթանակ կրնան տանիլ անոնց նկատմամբ։
Հոկտեմբեր 1096-ը սիզբը կը համարուի գիւղացիներու կամ աղքատներու Խաչակիրներու արշաւանքին։ Արշաւի մասնակիցներու մեծ մասը կանոնաւոր բանակի անդամներ չէին, հետեւաբար լուրջ ռազմական ուժ չէին կազմեր։ Սուրբ Երկրի ճամբուն, խաչակիրները կը թալանեն... Ավելին⇒
Փախուստ Մեյզ բանտից (իռլանդացի հանրապետականները փախուստն անվանել են «Մեծն փախուստ»), փախուստ Հյուսիսային ԻռլանդիայիԱնթրիմ կոմսությանՄեյզ բանտից 1983 թվականի սեպտեմբերի 25-ին։ Մեյզ բանտը (նախկինում՝ Լոնգ Քեշ) համարվում էր Եվրոպայի ամենապաշտպանված բանտերից մեկը։ Այնտեղ պահվում էին Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության ժամանակ ռազմական գործողություններին մասնակցած բանտարկյալները։ Տվյալ փախուստը համարվում է բրիտանական պատմության մեջ ամենամեծաքանակը՝ փախստականների քանակով։ Իռլանդիայի հանրապետական ժամանակավոր բանակի 38 բանտարկյալ, որոնք դատապարտվել էին սպանությունների և պայթյունների համար, փախուստի դիմեցին բանտի Н7 բլոկից։ Փախուստի արդյունքում բանտապաններից մեկը մահացավ սրտային նոպայից, 20-ը ստացան տարբեր վնասվածքներ, որոնցից երկուսը՝ հրազենային վնասվածքներ․ զենքը բանտ էր բերվել ոչ օրինական ճանապարհով։ Փախուստը Իռլանդիայի հանրապետական բանակի լուսաբանման համար... Ավելին⇒
Դինարա Մուբինովնա Սաֆինա (ռուս.՝ Дина́ра Муби́новна Са́фина, թաթ.՝ Динара Мөбин кызы Сафина, Dinara Mɵbin qızı Safina, ապրիլի 27, 1986, Մոսկվա), ռուս նախկին պորֆեսիոնալ թենիսիստուհի, սպորտի վաստակավոր վարպետ, հեռուստահաղորդավարուհի։ Աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ մենախաղում, Մեծ Սաղավարտի զուգախաղի մեկ մրցաշարի հաղթող (US Open-2007), Մեծ Սաղավարտի մենախաղի երեք մրցաշարերի եզրափակչի մասնակից, Մեծ Սաղավարտի զուգախաղի մեկ եզրափակչի մասնակից (US Open-2006), Օլիմպիական խաղերի թենիսի մենախաղի մրցաշարի արծաթե մեդալակիր, WTA 21 մրցաշարերի (որից 12-ը մենախաղում) հաղթող, Ֆեդերացիայի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող (2005, 2008) և Հոպմանի գավաթի եզրափակչի մասնակից (2009) Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում, Մեծ Սաղավարտի պատանեկան մեկ մրցաշարի մենախաղի եզրափակիչի մասնակից (Ուիմբլդոն-2001), Մեծ Սաղավարտի զուգախաղի պատանեկան մեկ մրցաշարի եզրափակիչի մասնակից (Roland Garros-2000), զուգախաղի աշխարհի նախկին 8-րդ ռակետ, մենախաղի պատանեկան վարկանիշի աշխարհի նախկին 9-րդ ռակետ, զուգախաղի պատանեկան վարկանիշի աշխարհի նախկին 7-րդ ռակետ։
Դինարա Սաֆինան հանդիսանում է տղամարդկանց մենախաղի աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ Մարատ Սաֆինի քույրը և թենիսի պատմության մեջ միակ դեպքն է... Ավելին⇒
Քինգը ստացել է Բրեմ Սթոքերի, Համաշխարհային ֆենտեզի և Բրիտանական ֆենտեզի հասարակություն մրցանակներ։ 2003 թվականին, իր «Միջնակա կայարան» (1980) նովելը առաջադրվել է Նեբյուլա մրցանակաբաշխությունում՝ լավագույն նովել անվանակարգում։ Գրքի ազգային հիմնադրամը նրան շնորհել է մեդալ... Ավելին⇒
Ազգային պալատը կառավարական շենք է: Այս շենքում են գտնվում նաև Մեքսիակայի դաշնային գանձարանը և Մեքսիկայի ազգային արխիվը:
Շենքի ճակատային հատվածը հյուսիսից և հարավից եզրապատված է երկու աշտարակներով, ունի երեք հիմնական դռներ, որոնցից յուրաքանչյուրը տանում է շենքի տարբեր հատվածներ: Հարավային դուռը տանում է դեպի Patio of Honor և նախագահական գրասենյակներ (հանրային մուտքն արգելված է), հյուսիսային դուռը հայտնի է որպես... Ավելին⇒
Ֆուտբոլային պատերազմ (անգլ.՝ Football War, իսպ.՝ Guerra del Fútbol), արագ ռազմական հակամարտություն Սալվադորի և Հոնդուրասի միջև, որը տևեց վեց օր (1969 թվականիհուլիսի 14-20): Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ պատերազմի անմիջական առիթ հանդիսացավ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի խաղերում Հոնդուրասի թիմի պարտությունը Սալվադորի թիմին, ինչով էլ բացատրվում է տվյալ հակամարտության անվանումը:
Չնայած արագընթացությանը՝ հակամարտությունը թանկ գին ունեցավ երկու կողմերի համար. ընդհանուր կորուստները կազմեցին մի քանի հազար մարդ. պատերազմը վերջ տվեց Կենտրոնաամերիկյան ընդհանուր շուկայի տարածաշրջանային ինտեգրացիոն նախագծին: Երկրների միջև հաշտության պայմանագիրը ստորագրվեց պատերազմի ավարտից 10 տարի հետո միայն:
Պատերազմի պատճառներից մեկն էլ երկու երկրների միջև ընդհանուր սահմանի որոշ հատվածների ճիշտ տեղագրության վերաբերյալ վաղեմի վեճն էր, որ սկիզբ էր առել 19-րդ դարում:
Բացի այդ, Հոնդուրասի կառավարությունն ու գործարար շրջանակները զայրացած էին այն էական առևտրային առավելությունների պատճառով, որոնք 1960-ական թվականների սկզբներին Կենտրոնաամերիկյան ընդհանուր շուկայի կազմակերպության կանոններով տրամադրվեցին... Ավելին⇒
Վերածնունդը կամ Ռընեսանսը (ֆրանսերէն՝ Renaissance, Իտալերէն՝ Rinascimento) Արեւմտեան եւ Կեդրոնական Եւրոպայի երկիրներու մշակութային եւ գաղափարական զարգացման դարաշրջան մըն է, երբ միջնադարեան մշակոյթէն անցում մը կատարուած է նոր ժամանակի մշակոյթին, Իտալիոյ մէջ Ժդ. – Ժզ.դարերուն, իսկ միւս երկիրներուն մէջ՝ Ժե.– Ժզ. դարերուն։
Վերածննդեան մշակոյթի հիմնական գիծերն են աշխարհիկ բնոյթը, հիւմենիզմ- ական աշխարհահայեացքը, հնադարեան մշակութային ժառանգութեան դիմելը, զայն վերածնիլը, որմէ յառաջացած է Վերածնունդանուանումը։ Վերածննդեան մշակոյթի նախակարապետը միջնադարեան քաղաքային մշակոյթն է, որու վերելքը հնադարեան մշակոյթի նկատմամբ հետաքրքրութեան յառաջացնումն է: Եւրոպայի տնտեսապէս առաւել զարգացած երկիրներուն ու շրջաններուն մէջ գործարար աշխոյժ պայմաններուն մէջ կը յառաջանայ գործօն անձնաւորութիւնը, որու դիրքն ու յաջողութիւնները կը պայմանաւորուէին ոչ թէ տոհմական ծագումով, այլ՝ սեփական ձեռներէցութեամբ եւ գիտելիքներով։ Կրօնական բարոյախօսութիւնը եւ միջնադարեան աւանդոյթները մարդոց համար նեղացուցիչ կը դառնան։Նոր աշխարհահայեացքի կրողները կ'ըլլան գրականութեան, բանասիրութեան, իմաստասիրութեան եւ արուեստի ներկայացուցիչները։ Մարդը կը հռչակուի... Ավելին⇒
Գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում` Վլտավագետի ափին։ Առանձին վարչական միավոր է: Բնակչությունը` 1,3 միլիոն մարդ (2013 թվականի տվյալներով)։ Եվրոպայի զբոսաշրջային խոշոր կենտրոն է. 2012 թվականին զբոսաշրջիկների թիվը կազմել է 5,4 միլիոն մարդ:
Մորեսմոն վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականին հասել է 2004 թվականի սեպտեմբերի 13-ին և պահպանել է այն հինգ շաբաթ շարունակ։ Մորեսմոն պրոֆեսիոնալ թենիսից հեռանալու մասին պաշտոնապես հայտարարել է 2009 թվականի դեկտեմբերի 3-ին, թենիսին նվիրելով իր կյանքի տասնհինգ տարին։ Նա Ուիմբլդոն վերադարձել է 2010 թվականին, որպես խոտածածկի ֆրանսիացի մասնագետ և 2007 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի զուգախաղի հաղթող Միխաել Լյոդրայի մարզիչ։ Նա նաև օգնել է Մարիոն Բարտոլիին2013 թվականին Ուիմբլդոնի մրցաշարում հաղթանակ տանելու ժամանակ։ Մորեսմոն մարզել է Էնդի Մարրեյին2014 թվականի հունիսից մինչև... Ավելին⇒
Կին ծնվել է 1989 թվականի հունվարի 24-ին հարավկորեական Գվանջու քաղաքում։ 2011 թվականին Սոն Յոնի հայրը, ով նախկինում եղել է ֆուտբոլիստ, որդուն ուղարկեց Ավստրալիա՝ սովորելու, հավատալով, որ այս երկրում պատանի Կին կարող է յուրացնել անգլերենը և իսկապես կհմտանա ֆուտբոլում: Սոն Յոնը ընդունվեց... Ավելին⇒
«Փնտրելով Դորիին»մուլտֆիլմը 2016 թվականին թողարկված ամերիկյան 3Dհամակարգչային անիմացիոն կատակերգություն է, որը արտադրվել է Փիքսար անիմացիոն ստուդիայում և թողարկվել է Walt Disney Pictures-ի կողմից: Ֆիլմի հիմքը հանդիսացել է 2003 թվականին թողարկված «Փնտրելով Նեմոյին» մուլտֆիլմը: Էնդրյու Ստանտոնը, ով առաջին ֆիլմի ռեժիսորն էր, վերադարձավ և դարձավ ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը։ Նրա հետ աշխատել են Անգուս Մակլենը և Բոբ Պիտերսոնը: Ֆիլմը հնչյունավորել են Էլեն Դեջեներեսը, Ալբերտ Բրուկսը, Հայդեն Ռոլենսը, Էդ Օ'Նիլը, Քեթլին Օլսոնը, Թայ Բարելը, Դայան Քիթոնը և Յուջին Լևին:
Մուլտֆիլմը ամնեզիա ունեցող Դորի ձկան մասին է, ով փնտրում է իր ծնողներին: Ճանապարհին նրան բռնում են և տանում Կալիֆոռնիայի հանրային ակվարիումում, որտեղից Նեմոն և Մարլինը փորձում են նրան ազատել:
Լինդսեյ Էնն Դևենպորտ (անգլ.՝ Lindsay Ann Davenport, հունիսի 8, 1976, Պալոս Վերդես), ամերիկացի նախկին թենիսիստուհի, մարզիչ, հեռուստահաղորդավարուհի: Նա ութ տարբեր անգամներ զբաղեցրել է համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականը՝ այնտեղ մնալով ընդհանուր առմամբ 98 շաբաթ: Նա հինգ կին թենիսիստուհիներից մեկն է, ով 1975 թվականից ի վեր տարվա վերջին համաշխահային առաջին հորզոնականն է զբաղեցրել նվազագույնը չորս անգամ (1998, 2001, 2004 և 2005 թվականներ), մյուսներն են՝ Կրիս Էվերտը, Շտեֆի Գրաֆը, Մարտինա Նավրատիլովան և Սերենա Ուիլյամսը: Նա դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականին է հասել նաև զուգախաղում:
Վազգէն Ա․ (աւազանի անունը՝ Լեւոն-Կարապետ) Պալճեան, նախնական կրթութիւնը ստացած է Օտեսայի (Առաջին աշխարհամարտի (1914–18) տարիներուն, ուր հաստատուած էր Պալճեաններու ընտանիքը) հայկական նախակրթարանին մէջ։ Ռումանիա վերահաստատուելէ ետք, ուսումը շարունակած է Պուխարեսթի Միսաքեան-Քեսիմեան ազգային վարժարանին մէջ, 1924–26՝ Պուխարեսթի առեւտրական բարձրագոյն վարժարան։ 1936-ին, աւարտած է Պուխարեսթի պետական համալսարանի գրականութեան եւ փիլիսոփայութեան կաճառը, 1937-ին՝ գործնական մանկավարժութեան բաժինը։
1930-ական թուականներէն՝ ռումանահայ գաղութի խնդիրները արծարծած է «Մարտկոց» թերթին մէջ (1933, Փարիզ), ապա՝ Պուխարեսթի մէջ իր հիմնած «Հերկ» ամսագիրի 12 թիւերուն (Յունիս 1937-էն Մայիս 1938)։ 1929–43 դասաւանդած է Պուխարեսթի հայկական դպրոցներէն ներս, ան եղած է հայ գերիներուն օգնող կոմիտէի (1942–44) կազմին մէջ։ Սեպտեմբերին 1943-ին , Ռումանահայ թեմական խորհուրդի որոշումով, մեկնած է Աթէնք, ուր Ս. Կարապետ եկեղեցւոյ մէջ ձեռնադրուած է... Ավելին⇒
Գամլա (Գամալա, եբրայերեն՝ גמלא), հին հրեական քաղաք Գոլանի բարձունքների արևմտյան լանջին, Կիներետ կիրճից 18 կմ հյուսիս-արևելք: Հիմնադրվել է Ք.ա. 81 թվականին՝ Հասմոնեական թագավորության կազմում: Հրեական պատերազմի ժամանակ եղել է ապստամբների հիմնական պատվարը: Ք.հ. 67 թվականին մեկ ամիս տևած պաշարումից հետո գրավվել և ոչնչացվել է հռոմեական զորքերի կողմից:
Որպես Գամլայի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրներ ծառայում են հին հրեական պատմիչ Հովսեփոս Փլավիոսի գրվածքները և 1970-1990 թվականներին անցկացված հնագիտական պեղումների արդյունքները:
Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ Գամլայի տեղանքը բնակեցված է եղել արդեն վաղ բրոնզե դարում: Բնակավայրը, հավանաբար, եղել է գյուղատնտեսական բնույթի, քանի որ հնագետները գտել են երկարատև օգտագործման բազմաթիվ հղկված կայծքարե մանգաղներ: Որոշ գտածոներ նույնիսկ ավելի վաղ՝ պղնձեդարյան են: Հնագույն շինություններն այնքան դիմացկուն էին, որ հետագայում ՝ Ք. հ. 1-ին դարում ևս օգտագործվել են: Մոտավորապես Ք.ա. 2700 թվականին բնակավայրը լքված է եղել և վերականգնվել է միայն... Ավելին⇒
Սևակ Բալըկչըն սպանվել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Բաթման քաղաքում տեղակայված զորամասերից մեկում՝ ատրճանակի կրակոցից։ Սևակին ընդամենը 23 օր էր մնացել մինչ զորացրվելը։ Բաթմանի զորամասի հրամանատարության տևած ցուցմունքում նշված է, որ Սևակը սպանվել է «Զենքի հետ անզգուշաբար վարվելու արդյուքնում», երբ կատակ էր անում իր ընկերոջ հետ։ Ընտանիքը հավատացած է, որ պաշտոնական պատճառաբանությունները ճշմարիտ են և իրենց որդին նահատակ չէ, քանի որ սպանվել է պատահաբար: Սևակի հարսնացուն, մինչդեռ, հարցականի տակ է դնում հարցը, քանի որ համաձայն նրա, Սևակի իր հետ հեռախոսային զրույցների ժամանակ բազմիցս ասել է, որ իրեն ... Ավելին⇒