Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նաիրուհի Իսահակի Ալավերդյան (հունիսի 25 , 1941 (1941-06-25 ) [1] , Ստեփանակերտ , Ադրբեջանական ԽՍՀ , ԽՍՀՄ - նոյեմբերի 10 , 2021 (2021-11-10 ) , Ստեփանակերտ ), հայ խորհրդային պարուհի, երգչուհի։ ՀՀ վաստակավոր արտիստ (2016)։
Նաիրուհի Ալավերդյանը ծնվել է Ստեփանակերտում, Իսահակ Ալավերդյանի և Քնարիկ Սուլեյմանյանի ընտանիքում։
Ավարտել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական ուսումնարանը (1968 ), Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը (1980 )։ 1958 թվականից՝ Ղարաբաղի երգի-պարի պետական անսամբլի մեներգչուհի-պարուհի, 1978 թվականից՝ «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի։
Ալավերդյանի երգացանկում կան նաև արտասահմանյան երգիչների կատարումներ։ Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում , Հունաստանում , Բուլղարիայում , Պարսկաստանում [2] ։
Ադրբեջանի ժողովրդական արտիստ, 1982
ԼՂՀ ժողովրդական արտիստ, 2000
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան , 2001
ՀՀ վաստակավոր արտիստ, 2016[3]
ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2016[4]
Օհանջանյան Ն., Արցախյան բեմի թագուհին (Նաիրուհի Ալավերդյանի 60-ամյակի կապակցությամբ), Ե., 2002։
Նաիրուհի [Երգչուհի Նաիրուհի Ալավերդյանի կյանքն ու ստեղծագործությունը], կազմ. և խմբ.՝ Ա. Մովսիսյանի, Ե., 2013։
2008 թվական 2009 թվական 2010 թվական 2011 թվական 2012 թվական 2013 թվական 2014 թվական որևէ մեկը չի պարգևատրվել
2015 թվական Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ.Տ
Արամ Ա
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից , որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից» , որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։