Jump to content

Մուրադ Մուրադյան (քաղաքապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուրադ Մուրադյան (այլ կիրառումներ)
Մուրադ Մուրադյան
Ծնվել էհոկտեմբերի 26, 1930(1930-10-26)[1]
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էսեպտեմբերի 9, 2015(2015-09-09)[2] (84 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՇիրակի պետական համալսարան (1953)[1] և Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան (1962)[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական ծառայող
ԱշխատավայրՀԿԿ[1]
Զբաղեցրած պաշտոններԵրևանի քաղաքապետ և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ

Մուրադ Հովհաննեսի Մուրադյան (հոկտեմբերի 26, 1930(1930-10-26)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 9, 2015(2015-09-09)[2], Երևան, Հայաստան), ՀԽՍՀ և Հայաստանի պետական գործիչ, Երևանի քաղաքապետ (1975-1985 թթ.), ՀՀ Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նախագահ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1948-1953 թվականներին սովորել և ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1962 թվականին հեռակա ուղուցմամբ ավարտել է Մոսկվայի մեքենաշինական ինստիտուտը։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953-1958 թթ. - աշխատել է Լենինականի տարբեր դպրոցներում՝ որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։
  • 1958-1964 թթ. - աշխատել է Լենինականի հղկող հաստոցների գործարանում՝ որպես ինժեներ, ինժեներ-տեխնոլոգ, տնօրենի տեղակալ։
  • 1964-1965 թթ. - Լենինականի «Միկրոէլեկտրաշարժիչ» գործարանի տնօրեն։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՄԿԿ անդամ 1957 թվականից։
  • 1965-1967 թթ. - ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, ՀԿԿ Կենտկոմի թեթև ու սննդի արդյունաբերության բաժնի վարիչի տեղակալ։
  • 1967 թ. ընտրվել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի երկրորդ քարտուղար։
  • 1968 թ. ընտրվել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար։
  • 1969 թվականից ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամության թեկնածու։
  • 1975 թ. ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ։
  • 1985-1988 թթ. - ՀԿԿ կենտկոմի քարտուղար, միաժամանակ շինարարության և քաղաքային տնտեսության բաժնի վարիչ։
  • 1988-1990 թթ. - Հայկոոպի նախագահ։
  • Եղել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր։
  • 2008 թվականից ՀՀ Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նախագահն է։
  • ««Շիրակ» միջազգային միավորում» ՀԿ նախագահ։
  • 2012 թ. ՀՀ ԱԺ ընտրություններին առաջադրվել է ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
  • ԽՍՀՄ 8-9-րդ, ՀԽՍՀ 10-րդ գումարումների գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 95.
  2. 2,0 2,1 2,2 https://news.am/arm/news/285315.html
  3. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  4. Մ.Հ. Մուրադյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 95