Մոնթեավան
Գյուղ | |||
---|---|---|---|
Մոնթեավան | |||
Մոնթեավան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Գյուղապետ | Արթուր Յայլոյան | ||
Մակերես | 3.68 կմ² | ||
ԲԾՄ | 900 մ | ||
Կլիմայի տեսակ | չոր ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 929 մարդ (2001) | ||
Խտություն | 252 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Մոնթեավանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[1] | ||
Փոստային ինդեքս | 1143[2] | ||
|
Մոնթեավան (մինչև 2021թ. դեկտեմբերի 5-ը' Շահումյանի թռչնաֆաբրիկա), գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնթեավան գյուղի նախկին անունը առաջացել է գյուղում խորհրդային շրջանում գտնվող Շահումյանի թռչնաֆաբրիկայից։ 1950-ական թվականների սկզբին գյուղի տարածքում սկսվել է թռչնաբուծական ֆաբրիկայի կառուցումը։ 1953թ. ֆաբրիկան շահագործման է հանձնվել։ Թռչնաբուծական ֆաբրիկայում աշխատելու նպատակով Հայաստանի նախկին ԽՍՀՄ-ի տարբեր բնակավայրերից գյուղ են տեղափոխվել և հիմնական բնակություն հաստատել տարբեր տարիքի և զբաղմունքի աձինք։ Նախկին ֆաբրիկայի առկայության պատճառով գյուղը անվանվել է Շահումյանի թռչնաֆաբրիկա։ 2002թ. ՀՀ տնտեսական դատարանի կողմից թռչնաֆաբրիկան լուծարվել է և սնանկ ճանաչվել։ Բայց թռչնաբուծությունը շարունակում է մնալ բնակչության հիմնական զբաղմունքը։
2021թ. Կառավարության որոշմամբ գյուղը վերանվանվել է Մոնթեավան՝ ի պատիվ Արցախյան հերոս Մոնթե Մելքոնյանի[3]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռավորությունը Երևանից՝ 25 կմ, մարզկենտրոնից 33 կմ, ՀՀ պետական սահմանից 15 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 900 մ, բնակլիմայական պայմանները - չոր ցամաքային։ Պատմամշակութային կոթողներ չկան։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները հիմնականում աշխատում են թռչնաֆաբրիկայում։
Մոնթեավանի ազգաբնակչության փոփոխությունը[4]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 366.5 հեկտար է, որից՝ 83.0 հեկտարը վարելահողերն են, իսկ 3.4 հեկտարը այգիները։ Համայնքն ունի բուժկետ, Մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ «ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ». khoy.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 154» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
|