Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փշատավան (նախկին անվանումը՝ Իգդալու ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում ։ Արաքս գետի ձախ ափին, մարզկենտրոն Արմավիրից մոտ 11 կմ հարավ-արևելք՝ ծովի մակերևույթից 855 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Փշատավան 1947 թ. ապրիլի 10 -ին[5] ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Փշատավանի մշտական բնակչությունը կազմել է 2058, առկա բնակչությունը՝ 1996 մարդ[2] ։ Մինչև 1918 թ. եղել է ադրբեջանաբնակ, այնուհետ ապրել են հայեր և փոքր թվով ադրբեջանցիներ[6] ։
Բնակիչների նախնիների մի մասը գաղթել է Կարինի նահանգի Բայազետի գավառի Առվտոց և Մոսուն գյուղերից։
Փշատավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[7] .
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
↑ Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում , (արխիվացված 09․11․2023 թվական) ։
↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
↑ ՀՀ մարզերի կոդեր (չաշխատող հղում)
↑ Code database of Armenia, Արմավիր
↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան , հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001 , էջ 269 — 916 էջ։
↑ 6,0 6,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 202» (PDF) . Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին .
Քաղաքներ Արմավիրի շրջան Վաղարշապատի շրջան Բաղրամյանի շրջան Ավերակ և լքյալ գյուղեր