Միքայել Մանուկյան (քաղաքական գործիչ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Այս հոդվածը հայ քաղաքական գործչի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Միքայել Մանուկյան (այլ կիրառումներ)։
Միքայել Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1986) և ՎՊՀ (2008) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | ՀՅԴ |
Պարգևներ և մրցանակներ |
Միքայել Վաղինակի Մանուկյան (ապրիլի 10, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության անդամ, 2007-2012 թթ. ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախկին անդամ։
Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միքայել Մանուկյանը ծնվել է 1967 թ. ապրիլի 10-ին Երևանում։ 1986 թ. ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձևավորում ֆակուլտետը նկարիչ-ձևավորող մասնագիտությամբ, իսկ 2008 թ.՝ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաիրավագիտական ֆակուլտետը՝ պատմության, իրավունքի ուսուցիչ մասնագիտությամբ։
1986-1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է։
Միքայել Մելքումյանը մեղադրանք է առաջադրվել 1994 թ․ դեպտեմբերի 18-ին Երևանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության համար։ Բանտարկվել է, սակայն իշխանափոխությունից հետո ազատ է արձակվել մեղադրանքի ապացուցման համար բավարար հիմքեր չլինելու պատճառով։
1992-2002 թթ. եղել է «Երկիր» օրաթերթի թղթակից, 03.01.2002-01.12.2002 թթ.` ՀՅԴ Գերագույն մարմնի կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու։
01.12.2002-12.05.2007 թթ. և 01.06.2012-16.01.2014 թթ. եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ։
2007-2012 թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ)։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ։
2014 թ. հունվարի 14-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» (1994 թ., ԼՂՀ), «Մարշալ Բաղրամյան» (2003 թ., ՊՆ), «Մարտական ծառայություն» (2007 թ., ԼՂՀ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012 թ., ՊՆ) մեդալներով։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
էջը ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում
|
|
- Ապրիլի 10 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- ՀՅԴ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քաղաքական գործիչներ
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներ
- Վանաձորի պետական համալսարանի շրջանավարտներ