Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան | |
Կուսակցություն՝ | ՀՅԴ |
---|---|
Կրթություն՝ | ՀԱՊՀ (1986) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 24, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Հադրութ |
Քաղաքացիություն | Արցախ |
Պարգևներ |
Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան (նոյեմբերի 24, 1963, Մեծ Թաղեր, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ), Հայաստանի և Արցախի հանրապետությունների պետական և ռազմական գործիչ, խոշոր գործարար, ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս»։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1986 թ. - ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ինժեներ-էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ։
- 1982-1986 թթ. - ուսման հետ զուգընթաց, աշխատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրական մեքենաների ամբիոնում՝ որպես լաբորանտ։
- 1986-1988 թթ. - եղել է «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորման գիտական աշխատող։
- 1988-1991 թթ. - աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի Հադրութի մասնաճյուղում՝ որպես արտադրամասի պետ։
- 1988-1994 թթ. - Ա.Աղաբեկյանը գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին։
- 1991 թ. - եղել է Հադրութի շրջանի կամավորական ջոկատների համակարգող, պաշտպանական շրջանի առաջին հրամանատարը։
- 1992 թ. - մարտին նշանակվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի խորհրդական։
- 1992-1996 թթ. - եղել է ԼՂՀ ՊԲ առաջին պաշտպանական շրջանի հրամանատար։
- 1996-1997 թթ. - եղել է ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։
- 1997-1999 թթ. - եղել է ՀՀ զինված ուժերի հարավ-արևելյան բրիգադի հրամանատար։
- 1999 թ. - հուլիսին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ներքին գործերի նախարար։
- 1999 թ. - օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրման վարչության պետ։
- 2000-2007 թթ. - փետրվարը, ՀՀ նախագահի հրամանագրով, եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։
- 2000 թ. - Արթուր Աղաբեկյանին շնորհվել է գեներալ-մայորի, 2003թ.՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
- 2000-2007 թթ. - ՀՀ Նախագահի հրամանագրով եղել է ՀՀ Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի և ներման հարցերի հանձնաժողովների կազմում։
- 2000 թ. հունիս - 2007 թ. փետրվարը - ՀՀ վարչապետի որոշմամբ եղել է որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի անդամ։
- 2007 թ. մայիսին - համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցության ցանկով ընտրվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, նույն տարվա հունիսից մինչև 2009 թ. մայիսը՝ որպես նախագահ, գլխավորել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը[1]։
- 2012 թ. սեպտեմբերից մինչև 2017 թ. մարտն - Ա.Աղաբեկյանը զբաղեցրել է ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը[2]։
- 2017 թ. հոկտեմբերի 13 մինչև 2019 թվականի հունիսի 10-ը եղել է ԱՀ Նախագահի խորհրդական[3][4]։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող |
ԼՂՀ ներքին գործերի նախարար Արթուր Աղաբեկյան հուլիսի 1999 - օգոստոսի 1999 թ. |
Հաջորդող Արմեն Իսագուլով |
Նախորդող Արամայիս Գրիգորյան |
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյան 7 հունիսի 2007 թ. - 21 մայիսի 2009 թ. |
Հաջորդող Հրայր Կարապետյան |
Նախորդող Սպարտակ Թևոսյան |
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյան 22 սեպտեմբերի 2012 թ. - 20 մարտի 2017 թ. |
Հաջորդող Ներկայումս ԱՀ նախագահի խորհրդական |
Շքանշաններ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006թ. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Ռազմական համագործակցություն» մեդալով։
- 2007թ. ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հետ պաշտպանության բնագավառում համագործակցության մեջ ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվել է Կանզաս նահանգի «Ազգային գվարդիայի բարձրագույն պարգև» շքանշանով։
- 2011թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով[5]։
- 2017թ. օգոստոսի 31-ին - Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանին շնորհվել է Արցախի Հանրապետության բարձրագույն՝ Արցախի հերոսի կոչում և պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով[6]։
- ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճան
- ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճան
- «Սպարապետ Վարդան Մամիկոնյան» շքանշան
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջ». www.parliament.am.
- ↑ «Արթուր Աղաբեկյանն ազատվեց ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնից». www.aravot.am.
- ↑ «Արթուր Աղաբեկյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական». artsakhpress.am. 13 հոկտեմբերի 18:29.
- ↑ «Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Արթուր Աղաբեկյանը ցանկանում է հեռանալ քաղաքականությունից». www.aravot.am.
- ↑ «Արթուր Աղաբեկյանին շնորհվել է «Արցախի հերոսի» կոչում». razm.info.
|
|