Jump to content

Միադուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Միադուն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱկնի գավառակ
Այլ անվանումներԳեմիջի, Կեմինի, Միատուն, Միուդուն, Քեմիջի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Միադուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[1]։ Գտնվում էր Ակն քաղաքից 25 կմ հարավ-արևելք, Եփրատ գետի ձախափնյա լեռնահովտում, Անջրդի գետի դիմաց։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ոմանց գյուղի անվանումը կապված է հին միտանի ցեղանվան հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ավերվել է, իսկ բնակիչների մեծ մասը զոհվել է թուրքական յաթաղանից 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները տարագրվել են տարբեր երկրներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1870 թվականին ուներ 120 տուն հայ, 1914 թվականին՝ 75 տուն հայ և մի քանի տուն թուրք բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միադունն ուներ Ս. Աստվածածին անունով մի գեղեցիկ եկեղեցի։ Գյուղի շրջակայքում կան Տիկին երկան Մուղարա և Սեքու Մուղարա սրբավայրները, քարայրներ, գերեզմանատուն։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ Բագրատյան (հետագայում՝ Ներսիսյան) վարժարան։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը բաժանված էր 4 թաղամասերի, որոնցից յուրաքանչյուրը գտնվում էր ոչ բարձրադիր բլուրի վրա[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 815

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]