Ճկուն անվտանգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճկուն անվտանգությունը (անգլ․՝Flexicurity,«ճկունություն» և «ապահովություն» բառերի համադրում/ flexibility and security) սոցիալական պետության մոդել է, որն ունի աշխատաշուկայի ակտիվ քաղաքականություն։ Տերմինը առաջին անգամ ստեղծվել է Դանիայի սոցիալ-դեմոկրատ վարչապետ Փոուլ Նյուրուպ Ռասմուսենի կողմից 1990-ականներին։

Տերմինը վերաբերում է դինամիկ տնտեսության մեջ աշխատաշուկայի ճկունության[1] և աշխատողների ապահովության համակցմանը։

Դանիայի կառավարության ճկուն քաղաքականությունը ենթադրում էր «ոսկե եռանկյունի»․ աշխատաշուկայում ճկունության համադրումը (1) սոցիալական ապահովության (2) և գործազուրկների իրավունքները և պարտականությունները հաշվի առնող աշխատանքի շուկայի ակտիվ քաղաքականության[2] հետ։

Եվրոպական հանձնաժողովը ճկունությունը դիտարկում է որպես աշխատաշուկայի ճկունությունն ու ապահովությունը միաժամանակ բարձրացնելու ինտեգրված ռազմավարություն։ Ֆլեքսեքյուրիտին նախագծված և ներդրված է քաղաքականության չորս բաղադրիչներով. 1) ճկուն և հուսալի պայմանագրային պայմանավորվածություններ. 2)ամբողջ կյանքում ուսուցման համապարփակ ռազմավարությունն 3) աշխատաշուկայի արդյունավետ ակտիվ քաղաքականություն. 4) սոցիալական ապահովության ժամանակակից համակարգեր, որոնք ապահովում են համապատասխան եկամուտների աջակցություն զբաղվածության փոփոխության միջանկյալ փուլերում։

Կարևոր է գիտակցել, որ ճկունության ապահովության հայեցակարգը մշակվել է բարձր աշխատավարձով և հստակ պրոգրեսիվ հարկման համակարգով երկրներում, ինչպես օրինակ՝ Դանիայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիայի ճկունության ապահովության մոդելի արմատները գալիս են 19-րդ դարից, երբ գործատուների և արհմիությունների միջև բանակցությունները,1899 թվականի սեպտեմբերի, այսպես կոչված, փոխզիջման ժամանակ (որը կոչվում է նաև Աշխատանքի շուկայի սահմանադրություն) հիմք դրեցին փոխշահավետ (շահավետ և ապահով) պետության համար[3]։ «Սահմանադրությունը» վերանայվել է 1960 թվականին և վերանվանվել Հիմնական համաձայնագիր։ Այն կարգավորում էր արհմիությունների միավորումների ազատությունը, ինչպես նաև աշխատանքը կառավարելու և բաժանելու կառավարչական իրավասությունը, ներառյալ ցանկացած անհրաժեշտ ժամանակ աշխատուժին աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու իրավունքը։ «Ուստի կարևոր է հասկանալ, որ աշխատաշուկայի կարգավորման դանիական մոդելը, ներառյալ ասոցիացիաներ ստեղծելու իրավունքը, հիմնված է այս կամավոր սկզբունքների վրա, և որ օրենսդրությունը կամ պետության միջամտությունը նվազագույնի է հասցվում։ Աշխատաշուկայի ասոցիացիաները միավորման իրավունքը և ճանաչումը հիմնված են հակասական շահերի փոխադարձ ճանաչման վրա»[4]։ Դանիայի եռակողմ համաձայնագրերը գործատուների, աշխատողների և պետության միջև աջակցվում են բարդ համակարգով, որը թույլ է տալիս պետության ակտիվ արձագանքել աշխատողների «ակտիվացմանը»։

1990-ականների սկզբին Դանիայի քաղաքականություն մշակողները հաստատեցին հարկաբյուջետային քաղաքականություն, որն ուղղված էր ժամանակի գործազրկության միտումը կանգնեցնելլուն և հետագայում զուգակցվեց 1994 թվականի առաջին ակտիվ աշխատաշուկայի քաղաքականությամբ (ԱՇՏՊ), որը ձգտում էր նվազեցնել կառուցվածքային գործազրկությունը[5]։ Թեև ոմանք կարծում էին, որ գործազրկության բնական մակարդակը պարզապես աճել է, Դանիայի կառավարությունը ձգտում էր բարելավել իրավիճակը՝ կիրառելով այն, ինչը կոչվում էր ճկունության ապահովության մոդել։ Այսպիսով, քաղաքականության փոփոխությունը տեղի ունեցավ 1994 և 1996 թվականների աշխատաշուկայի բարեփոխումներով, երբ ճկունության ներդրումը կապված էր սոցիալական ապահովության տարբեր սխեմաների միջոցով անվտանգության տրամադրման հետ[6], ինչպես նաև մի շարք ԱՇՏՊ-ների կիրառմամբ աշխատուժի «ակտիվացման» միջոցով[7][8]։ Դանիայում ակտիվացումը դիտվում է որպես «իրավունք և պարտավորություն»[9]։ Այս համակցությունից ակնկալվող արդյոնքները երկուսն էին. աշխատաշուկայի որակավորված քաղաքականության (LMPs), ինչպես նաև մոտիվացիոն արդյունք սոցիալակն ապահովության սխեմաների միջոցով[10]։

Գործազրկության նպաստները և վերապատրաստման դրույթները, որոնք ենթադրում են այս համակարգով, ավելի բարձր հարկային բեռ են դնում դանիական հասարակության ավելի բարձր եկամուտ ունեցող անդամների վրա։ Դանիան ներկայումս ունի բարձր հարկման դրույքաչափեր, որոնք մասամբ վճարում են առատաձեռն սոցիալական նպաստների համար։ Հետևաբար, ճկունությունը կարող է նպաստել ցածր և միջին եկամուտ ունեցող անձանց։ Այնուամենայնիվ, դա կարող է մասամբ փոխհատուցվել Դանիայի բարձր արտադրանքի աճով, որը զուգորդվում է գործազրկության ցածր ցուցանիշներով (2008թ. 2,8%) և սոցիալական բացառման ցածր մակարդակով։ Վերջին տարիներին դանիացիները մշտապես դասվում են որպես Երկրագնդի ամենաերջանիկ ազգը, ինչը մասամբ վերագրվում է Դանիայի ճկունության մոդելի ասպեկտներին։

Նիդերլանդներում

Նիդեռլանդները նույպես իրականացրել է ճկունության ապահովման քաղաքականություն, որը համապատասխանում էր իր երկրի շուկային։ 1998-ին զգալի փոփոխություններ կատարվեցին երկրի աշխատանքային օրենսդրության մեջ՝ նպատակ ունենալով ակտիվորեն աջակցել աշխատուժին հիվանդության և աշխատավայրում վտանգների համար նպաստներով[11]։ Օրենքի նպատակը հիվանդության պատճառով բացակայող աշխատողներին աջակցություն ցուցաբերելն էր, որի ծախսերը հոգում է գործատուն։ Սա երկարաժամկետ հեռանկարում ֆինանսական բեռ է ստեղծել գործատուների համար։ Այնուամենայնիվ, ճկունության մասին օրենքը թույլ էր տալիս նրանց աշխատանքի ընդունել ժամանակավոր աշխատողների՝ ճկուն պայմանագրերով, ինչը հանգեցրեց ծախսերի ուղղակի խնայողության։ Թեև ժամանակավոր աշխատողների օգտագործումը կարճաժամկետ կտրվածքով ավելի ճկուն և ծախսարդյունավետ է, երկարաժամկետ հեռանկարում ավելի ձեռնտու է մշտական ​​աշխատուժը՝ ճկունության ապահովման միջոցներով։ Արդյունքում ընկերություններն այժմ ավելի շատ ներդրումներ են կատարում ժամանակավոր աշխատողներին իրավասու և ապահով աշխատողների վերածելու համար։ Չնայած Նիդեռլանդների գործազրկության ցածր մակարդակին, ճկունության ապահովման օրենքները հանգեցրել են անվտանգության և ճկունության անհավասար հավասարակշռության[11]։

Զբաղվածության եվրոպական քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճկունության նկատմամբ Եվրոպական հանձնաժողովի մոտեցումը կայանում է աշխատանքի ճկուն պայմանների և աշխատատեղերի անվտանգ անցումների միջև ճիշտ հավասարակշռության պահպանման մեջ, որ հնարարվոր լինի ստեղծել շատ և ավելի լավ աշխատատեղեր։ Գաղափարը նրանում է, որ ճկունությունը և անվտանգությունը ոչ թե դիտարկվում են որպես հակասություններ, այլ՝ համագործակցող գաղափարներ։ Ճկունությունը վերաբերում է ճկուն աշխատանքային կազմակերպությունների զարգացմանը, որտեղ մարդիկ կարող են համատեղել իրենց աշխատանքը և անձնական պարտականությունները, արդիական շարունակել իրենց ուսուցումը և որտեղ նրանք կարող են պոտենցիալ ճկուն աշխատանքային ժամեր ունենալ։ Խոսքը նաև գործատուներին և աշխատողներին աշխատատեղերը փոխելու համար ավելի ճկուն միջավայր տալու մասին է։ Անվտանգություն նշանակում է «աշխատանքի անվտանգություն». տրամադրել մարդկանց անհրաժեշտ ուսուցում` իրենց հմտությունները արդիական պահելու և իրենց տաղանդը զարգացնելու համար, ինչպես նաև նրանց տրամադրել գործազրկության համապատասխան նպաստներ, եթե նրանք որոշ ժամանակով կորցնեն աշխատանքը։

Ճկուն անվտանգությունը նաև դիտվում է որպես եվրոպական սոցիալական մոդելի պահպանման միջոց՝ միաժամանակ պահպանելով և բարելավելով Եվրոպական Միության մրցունակությունը։ Ենթադրվում է, որ գլոբալիզացիայի և տեխնոլոգիական փոփոխությունների համատեքստում, որոնք բիզնեսին անընդհատ հարմարվելու ավելի մեծ պահանջներ են դնում, զբաղվածության բարձր մակարդակները կախված չեն լինի միայն աշխատողների աշխատանքի հատուկ պաշտպանությունից, այլ հիմնականում աշխատողների համար աշխատանքի մեջ, աշխատանքի շուկայում մնալու միջոցներից․ աշխատատեղերի միջև սահուն անցումները կառավարելու և իրենց կարիերայում առաջընթաց գրանցելու հնարավորություններից։

Ավելին, ճկունությունը որոշ եվրոպական երկրներում դիտվում է որպես աշխատաշուկաները զգալիորեն ավելի ներառական դարձնելու ռազմավարություն՝ լուծելով աշխատաշուկայի սեգմենտավորումը ինսայդերների (կայուն, որակյալ աշխատատեղերում իրենց երաշխավորած աշխատողներ) և աուտսայդերների (գործազուրկներ կամ անկայուն զբաղվածություն ունեցողներ,ովքեր չեն օգտվում այլ ՝ մշտական ​​պայմանագրի հետ կապված առավելություններից, հաճախ երիտասարդներ, միգրանտներ և այլն) միջև։ Աշխատաշուկայի ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար ճկունության արդիականությունը ճանաչվել է նաև անդրազգային եվրոպական մակարդակով Սոցիալական գործընկերության ներկայացուցիչների կողմից, Եվրոպական արհմիությունների կոնֆեդերացիայի և ԲիզնեսԵվրոպայի կողմից:։

Հետևաբար, Ճկուն անվտանգությունը ընդունվել է որպես Զբաղվածության Եվրոպական ռազմավարության լեյտմոտիվ և վերանայվել աշխատատեղերի ստեղծման և աճի Լիսաբոնի փաստաթղթով։ Մասնավորապես, Աճի և զբաղվածության միասնական ուղեցույցի թիվ 21 կետը (ընդունվել է Եվրոպական խորհրդի կողմից և սահմանում է նպատակները 2005-2008 և 2008-2010 թվականների համար) անդամ պետություններին կոչ է անում «...խթանել ճկունությունը՝ զուգակցված զբաղվածության անվտանգության հետ»։ և նվազեցնել աշխատաշուկայի սեգմենտացիան՝ հաշվի առնելով սոցիալական գործընկերների դերը»[12]։

2007 թվականի հունիսին հրապարակվել է Եվրոպական հանձնաժողովի «Դեպի ճկունության ապահովության ընդհանուր սկզբունքներ. ավելի շատ ու ավելի լավ աշխատատեղեր ճկունության և անվտանգության միջոցով» հայտարարությունը, որը սահմանում է ճկունությունը որպես «ինտեգրված մոտեցում»՝ հիմնված է չորս փոխազդող բաղադրիչների վրա։

Ընդունելով «բոլորի համար հարմար մոտեցում» սկզբունքը՝ Եվրոպական հանձնաժողովները հանդես են եկել ԵՄ բոլոր անդամ երկրներում ազգային, հարմարեցված, ճկուն անվտանգության ռազմավարությունների առաջադեմ ներդրման օգտին, որոնք աջակցվում են փոխադարձ ուսուցմամբ՝ ընդհանուր համաձայնեցված սկզբունքների համահունչ։ Նման ընդհանուր սկզբունքներն ընդունվել են 2007 թվականի դեկտեմբերի 5-ին Զբաղվածության և սոցիալական հարցերի խորհրդի կողմից։

Խորհրդի խնդրանքով Եվրահանձնաժողովը սկսել է «Առաքելություն ճկունության ապահովության համար», որը բաղկացած է Ֆրանսիայի Նախագահության և Եվրոպական Միության Սլովենիայի նախորդ նախագահության և եվրոպական սոցիալական գործընկերների ներկայացուցիչներից։ Առաքելությունը տեղի է ունեցել 2008 թվականի ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում Ֆրանսիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում և Իսպանիայում՝ ձգտելով խթանել ճկունության ապահովության իրականացումը տարբեր ազգային համատեքստերում՝ բարձրացնելով ճկունության ապահովության մոտեցման և դրա ընդհանուր սկզբունքների նշանակությունը, ինչպես նաև օգնելով տարբեր արհմիություններին։ Առաքելության նպատակն էր նաև նպաստել անդամ պետությունների միջև փորձի փոխանակմանը և փոխադարձ ուսուցմանը։ Այն Խորհրդին զեկույց է ներկայացրել 2008 թվականի դեկտեմբերին։

Ճկուն անվտանգությունը կարևոր տեղ ունեցավ ճգնաժամին արձագանքելու հանձնաժողովի քայլերում, 2008 թվականի նոյեմբերի տնտեսական վերականգնման եվրոպական ծրագրում և 2009 թվականի մարտի «Տնտեսության վերականգնման խթանող» հաղորդագրության մեջ։

Վերջերս 2009 թվականի հունիսի Եվրոպական խորհուրդը եզրակացրեց, որ «ներկայիս ճգնաժամային իրավիճակում «ճկուն անվտանգությունը» կարևոր միջոց է աշխատաշուկաների արդիականացման և հարմարվողականությունը խթանելու համար»։

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճկուն անվտանգության ընդհանուր սկզբունքների ընդունումից հետո Խորհուրդը կոչ է արել անդամ պետություններին հաշվի առնել դրանք «ճկուն անվտանգության ազգային ուղիներ» մշակելիս և իրականացնելիս։ Ճկունության ապահովության ռազմավարությունների իրականացման առաջընթացը ներկայացվում է անդամ պետությունների կողմից իրենց Ազգային բարեփոխումների ծրագրերում և վերահսկվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Զբաղվածության եվրոպական ռազմավարության շրջանակներում[13]։

2011 թվականի «Եվրո պլյուս» պայմանագիրը կոչ է անում այն ​​առաջ մղել Եվրագոտում։

Ճկուն անվտանգության ընդհանուր սկզբունքները
(1)Ճկունությունը Լիսաբոնի ռազմավարության իրականացումն ուժեղացնելու, ավելի ու ավելի լավ աշխատատեղեր ստեղծելու, աշխատաշուկաների արդիականացման և լավ աշխատանքի խթանման միջոց է ճկունության և անվտանգության նոր ձևերի միջոցով՝ բարձրացնելու հարմարվողականությունը, զբաղվածությունը և սոցիալական համախմբվածությունը։

(2) Ճկուն անվտանգությունը ներառում է ճկուն և հուսալի պայմանագրային պայմանավորվածությունների, համապարփակ ողջ կյանքի ընթացքում ուսուցման ռազմավարությունների, աշխատաշուկայի արդյունավետ ակտիվ քաղաքականության և սոցիալական պաշտպանության ժամանակակից, համարժեք և կայուն համակարգերի կանխամտածված համադրություն։

(3) Ճկունության ապահովության մոտեցումները չեն վերաբերում մեկ միասնական աշխատաշուկայի կամ աշխատանքային կյանքի մոդելին, ոչ էլ մեկ քաղաքականության ռազմավարությանը. դրանք պետք է հարմարեցվեն յուրաքանչյուր անդամ պետության հատուկ հանգամանքներին։ Ճկուն անվտանգությունը ենթադրում է հավասարակշռություն բոլոր շահագրգիռ անձանց իրավունքների և պարտականությունների միջև։ Ելնելով ընդհանուր սկզբունքներից՝ յուրաքանչյուր անդամ պետություն պետք է մշակի իր ճկունության ապահովման մեխանիզմները։ Առաջընթացը պետք է արդյունավետ վերահսկվի։

(4) Ճկուն անվտանգությունը պետք է նպաստի ավելի բաց, պատասխանատու և ներառական աշխատաշուկաներին՝ հաղթահարելով սեգմենտավորումը։ Խոսքը վերաբերում է թե՛ աշխատանքի, թե՛ աշխատանքից դուրս գտնվողներին։ Ոչ ակտիվներին, գործազուրկներին, չհայտարարված աշխատանքին, անկայուն զբաղվածությանը կամ աշխատաշուկայից դուրս գտնվողներին պետք է տրամադրվեն ավելի լավ հնարավորություններ, տնտեսական խրախուսումներ և աջակցող միջոցներ՝ աշխատանքի ավելի հեշտ մուտք գործելու համար կամ աստիճաններ՝ նպաստելու կայուն առաջընթացին։ և օրինականորեն ապահովված աշխատանք։ Աջակցությունը պետք է հասանելի լինի բոլոր նրանց, ովքեր զբաղված են, որպեսզի մնան աշխատունակ, առաջընթաց գրանցեն և կառավարեն անցումները աշխատանքների միջև։

(5) Ներքին (ձեռնարկության ներսում), ինչպես նաև արտաքին ճկունությունը հավասարապես կարևոր են և պետք է խթանվեն։ Բավարար պայմանագրային ճկունությունը պետք է ուղեկցվի աշխատանքից աշխատանք ապահով անցումներով։ Անհրաժեշտ է դյուրացնել վերընթաց շարժունակությունը, ինչպես նաև գործազրկության կամ անգործության և աշխատանքի միջև։ Կարևոր են նաև բարձրորակ և արդյունավետ աշխատատեղերը, աշխատանքի լավ կազմակերպումը և հմտությունների շարունակական կատարելագործումը։ Սոցիալական պաշտպանությունը պետք է խթաններ և աջակցություն տրամադրի աշխատանքի անցման և նոր զբաղվածության հասանելիության համար։

(6) Ճկուն անվտանգությունը պետք է աջակցի գենդերային հավասարությանը` խթանելով կանանց և տղամարդկանց որակյալ զբաղվածության հավասար հասանելիությունը և առաջարկելով միջոցառումներ՝ համատեղելու աշխատանքը, ընտանեկան և անձնական կյանքը։

(7) Ճկուն անվտանգությունը պահանջում է վստահության մթնոլորտ և լայնորեն հիմնված երկխոսություն բոլոր շահագրգիռ կողմերի միջև, որտեղ բոլորը պատրաստ են ստանձնել փոփոխությունների պատասխանատվությունը՝ նկատի ունենալով սոցիալապես հավասարակշռված քաղաքականությունը։ Մինչ պետական ​​իշխանությունները պահպանում են ընդհանուր պատասխանատվությունը, սոցիալական գործընկերների ներգրավվածությունը սոցիալական երկխոսության և կոլեկտիվ բանակցությունների միջոցով ճկունության քաղաքականության նախագծման և իրականացման գործում կարևոր նշանակություն ունի։

(8) Ճկուն անվտանգությունը պահանջում է ռեսուրսների ծախսարդյունավետ բաշխում և պետք է լիովին համատեղելի մնա առողջ և ֆինանսապես կայուն պետական ​​բյուջեների հետ։ Այն նաև պետք է ուղղված լինի ծախսերի և օգուտների արդար բաշխմանը, հատկապես ձեռնարկությունների, պետական ​​մարմինների և անհատների միջև՝ հատուկ ուշադրություն դարձնելով ՓՄՁ-ների կոնկրետ իրավիճակին։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճկուն անվտանգությունը քննադատվել է որպես «հակադրությունների զուտ լեզվական համակցություն, որը կարող է կիրառվել գործնականում ցանկացած քաղաքական միջոցների համադրության մեջ»[14]։ Flexicurity has been criticized as "a purely linguistic combination of opposites that can be applied to virtually any policy mix."[14]

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա ընթերցում

Կրեյներ, Կլաուս Թուստրուպ և Միքայել Սվարեր։ 2022. «Դանիական ճկունություն. իրավունքներ և պարտականություններ»։ "Danish Flexicurity: Rights and Duties." Journal of Economic Perspectives 36 (4): 81-102.Journal of Economic Perspectives 36 (4): 81-102..

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The term flexibility effectively encompasses two different models, on the one hand 'numerical flexibility', i.e. the idea of easier to hire and fire contracts as well as 'functional flexibility', closely linked to the concept of 'knowledge society' or 'lifelong learning' (LLL), whereby the European workforce is being prepared for a changing working life, where only a multitude of skills (polivalency) will ensure employment (Crouch, 1999).
  2. See http://www.bm.dk/sw3792.asp Արխիվացված 7 Հունիս 2007 Wayback Machine. Another widely referred to definition is "… a degree of job, employment, income and combination security that facilitates the labour market careers and biographies of workers with a relatively weak position and allows for enduring and high quality labour market participation and social inclusion, while at the same time providing (2) a degree of numerical (both external an internal), functional and wage flexibility that allows for labour markets' (and individual companies') timely and adequate adjustment to changing conditions in order to maintain and enhance competitiveness and productivity." Wilthagen and Tros (2004: 170)
  3. Jørgensen, 2000
  4. Jørgensen (2004)
  5. Jørgensen, 2000:119
  6. The idea of 'flexibility' in the labour market emerged in the 1980s and has since then been introduced to varying degrees in several European countries (Esping-Andersen, 1999). In fact, 'atypical' labour contracts have been introduced in countries where employment protection legislation is or has been restrictive (e.g. temporary work). This may have brought flexibility for the private sector, but "at the expense of reduced employment and income security" (EC, 2006:75).
  7. Despite criticisms and the previously mentioned correlations between UBs and unemployment spells, studies also show that these could have positive effects as they lead to higher output and welfare and hence encourage productivity (see for example Acemoglu and Shimer, 2000). Research further shows that "moral hazard problems linked to UB systems can be largely offset by adopting and implementing appropriate ALMPs" (EC, 2006:93).
  8. Björklund, 2000:155
  9. Jørgensen, 2000:127
  10. Madsen, 2006
  11. 11,0 11,1 Metis (2007 թ․ փետրվարի 28). «Flexicurity in The Netherlands». Metis (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  12. EC, 2005
  13. FEANTSA (2009 թ․ ապրիլ). «Homelessness in European Employment Policies, FEANTSA Background Paper» (PDF). www.feantsa.org. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  14. 14,0 14,1 Maarten Keune; Amparo Serrano (2014). Deconstructing Flexicurity: Towards New Concepts and Approaches for Employment and Social Policy. Routledge. էջ 11. ISBN 978-1-136-20803-4.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Acemoglu, Daron and Robert Shimer (2000). "Productivity Gains From Unemployment Insurance"(չաշխատող հղում). European Economic Review 44, 1195–1224.
  • Björklund, A. (2000) "Going Different Ways: Labour Market Policies in Denmark and Sweden" in G. Esping-Andersen and M. Regini (Eds.) Why Deregulate Labour Markets? Oxford University Press: Oxford.
  • Bredgaard, T., F. Larsen and P. K. Madsen (2005) "The Flexible Danish Labour Market – A Review" Centre for Labour Market Research (CARMA) Research Paper 31:2005, CARMA: Aalborg, Denmark.
  • Bredgaard, T., F. Larsen and P. K. Madsen (2006) "The challenges of identifying flexicurity in action" Centre for Labour Market Research (CARMA), paper presented during the conference "Flexicurity and Beyond", 12–13 October 2006, Aalborg, Denmark.
  • Crouch, C. (1999) Social Change in Western Europe, Oxford University Press: Oxford.
  • EC (European Commission) (2005) Working Together for Growth and Jobs. Integrated Guidelines for Growth and Jobs (2005–2008), Office for Official Publication of the European Communities: Luxembourg.
  • EC (European Commission) (2006) "Vladimír Špidla, Member of the European Commission responsible for Employment, Social Affairs and Equal Opportunities, Informal Ministerial Meeting: "Flexicurity", Informal Ministerial Meeting: "Flexicurity", Villach (Austria), 20 January 2006" Press release, http://europa.eu/rapid/pressReleasesAction.do?reference=SPEECH/06/20&format=HTML&aged=0&language=EN&guiLanguage=en.
  • EC (European Commission) (2006) Employment in Europe 2006, Office for Official Publication of the European Communities: Luxembourg.
  • EC (European Commission) (2007) "New EU report shows active labour policy can increase employment rate despite low growth", http://ec.europa.eu/employment_social/emplweb/news/news_en.cfm?id=81.
  • Esping-Andersen, G. (1999) Social Foundations of Postindustrial Economies, Oxford University Press: Oxford.
  • Esping-Andersen, G. and M. Regini (Eds.) (2000) Why Deregulate Labour Markets? Oxford University Press: Oxford.
  • European Foundation for the Improvement of Living and Working Conditions (2007) "Flexicurity", http://www.eurofound.eu.int/areas/industrialrelations/dictionary/definitions/FLEXICURITY.htm Արխիվացված 2006-11-28 Wayback Machine.
  • Jørgensen, H. (2000) "Danish labour market policy since 1994 – the new 'Columbus' egg' of labour market regulation?" in P. Klemmer and R. Wink (Eds.) Preventing Unemployment in Europe, Ruhr Research Institute for Regional and Innovation Policy, Edward Elgar: Cheltenham.
  • Madsen, P.K. (2006) "How can it possibly fly? The paradox of a dynamic labour market in a Scandinavian welfare state" in J.L. Campbell, J.A. Hall, O.K. Pedersen (Eds.) National Identity and a variety of Capitalism: The Case of Denmark, McGill University Press: Montreal.
  • Anderson, J. (2009) "2009 Tax Misery & Reform Index" Forbes Magazine, https://archive.today/20130123114114/http://www.forbes.com/global/2009/0413/034-tax-misery-reform-index.html.
  • Sherman, L. (2009) "World's Happiest Places" Forbes Magazine, https://www.forbes.com/2009/05/05/world-happiest-places-lifestyle-travel-world-happiest.html
  • Nickell, S. and R. Layard (1999) "Labour market institutions and economic performance" in O. Ashenfelter and D. Card (Eds.) Handbook of Labour Economics, Elsevier: Amsterdam.
  • Schulze-Cleven T., B. Watson, and J. Zysman (2007) "How Wealthy Nations Can Stay Wealthy: Innovation and Adaptability in a Digital Era" New Political Economy, 12:4, 451–475.
  • Wilthagen, T. and F. Tros (2004) "The Concept of 'Flexicurity': a new approach to regulating employment and labour markets" in 'Flexicurity: Conceptual Issues and Political Implementation in Europe' Tanfer, European Review of labour and research, vol. 10, No.2.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնչվող կոնֆերանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]