Հայերը Դանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոպենհագենում Հայաստանի դեսպանություն

Դանիայում հայերը սկսել են բնակություն հաստատել 1970-ական թվականներից, հաստատվել են հիմնականում Օրհուս քաղաքում։ Այնտեղ ներկայումս բնակվում է 3 հզ. հայ. հիմնականում արհեստավորներ և սպասարկման ոլորտի աշխատողներ են։ Դանիայի հայ համայնքը կազմում է 3.100 մարդ։ Համայնքը կազմվել է Հայաստանից, Իրանից և Իրաքից գաղթած հայերից։ Գործում է է մեկ կիրակնօրյա դպրոց, որտեղ դասավանդվում է հայոց լեզու և պատմություն։ Լույս է տեսնում «Հորիզոն» եռամսյա պարբերականը[1]։ Հայերը հաճախում են Կոպենհագենի, Աարհուսի և Օդենսեի հայկական եկեղեցիները, որոնք կախված են Շվեդիայի հայ համայնքից։ 2003 թ. Հայաստանի և Դանիայի կառավարությունների միջև պայմանավորվածությամբ Դանիայում ապօրինի ներգաղթած հայերը (մոտ 100 մարդ, ) ստացան Դանիայի քաղաքացիություն։

Դանիայի կառավարությունը 2005 թ. ճանաչել է Հայ եկեղեցու իրավունքները ամուսնություններ և որոշ այլ արարողություններ իրականացնելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I