Jump to content

Հովհաննես Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Պողոսյան
Ծնվել էմարտի 25, 1895(1895-03-25)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 3, 1948(1948-12-03)[1] (53 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1916)[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1934)[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող, պետական ծառայող, խմբագիր և դասախոս
ԱշխատավայրԿարմիր ծիլեր[1], Սովետական Հայաստան[1] և ՀԿԿ[1]
ԱմուսինՀռիփսիմե Պողոսյան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Հովհաննես Գևորգի Պողոսյան (մարտի 25, 1895(1895-03-25)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 3, 1948(1948-12-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ հասարակական-քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսում։ 1916 թվականին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ 1917 թվականի բուրժուադեմոկրատական հեղափոխություից հետո Թիֆլիսում աշխատակցել է Թիֆլիսի կոմիտեի օրգան «Բանվորի կռիվը» թերթին։

1921 թվականին Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո անցել է մանկավարժական և հասարակական-քաղաքական աշխատանքի։ Մինչև 1924 թվականը վարել է 76-րդ աշխատանքային դպրոցի տեսչի պաշտոնը՝ համատեղությամբ աշխատելով նաև Թիֆլիսի ժողկրթբաժնում և ուսուցիչների արհմիությունում։ Այնուհետև կուսակցական պաշտոններ է վարել Վրաստանի կոմունիստական կուսակցության Թիֆլիսի քաղաքային կոմիտեում, ապա՝ Վրաստանի կոմկուսի կենտկոմում, կուսակցության Անդրկովկասյան երկրկոմում և այլն։ 1932 թվականից միաժամանակ խմբագրել է Վրաստանի կոմկուսի կենտկոմի օրգան «Պրոլետար» հայերեն օրաթերթը։

Վրաստանում ապրած տարիներին մասնակցել է Թիֆլիսի Հայ արվեստի տան աշխատանքներին և գլխավորել Վրաստանի գրողների միության հայկական բաժինը։ 1922 թվականից մի քանի տարի եղել է Թիֆլիսի «Կարմիր ծիլեր» հայերեն մանկական ամսագրի խմբագիրը։ 1920-ականների երջերինհամատեղության կարգով աշխատել է որպես Թիֆլիսի հայկական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար։

1934 թվականից եղել է ՀԿԿ օրգան «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիր, ապա՝ ՀԿԿ կենտկոմի կուլտուրայի և պրոպագանդայի բաժնի վարիչ, ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար, արվեստի գործերի վարչության պետ, ռադիոկոմիտեի նախագահ, իսկ 1946-1948-ին՝ ԵՊՀ ռեկտոր։

Կուսակցական և պետական պատասխանատու աշխատանքների հետ միասին դասավանդել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանում, ԵՊՀ-ում, կուսակցական դպրոցում, կոնսերվատորիայում և այլուր։

Վախճանվել է Երևանում։ Երևանի թիվ 82 միջնակարգ դպրոցը կոչվում է նրա անունով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 370-371.
  2. Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 32։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Պողոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 370