Jump to content

Հին ռատուշայի հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին ռատուշայի հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգ
ՎայրՀին քաղաք (Վիբորգ)
Կազմված էՎիբորգի ռատուշա
Անվանվել էՎիբորգի ռատուշա
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Հին Ռատուշայի հրապարակ ռուս.՝ Площадь Старой Ратуши, հրապարակ Վիբորգի Հին քաղաքում` Կրեպոստնայա, Հյուսիսային և Հարավային պատվարների փողոցների խաչմերուկում, որը հանդիսանում է Վիբորգի գործող հրապարակներից ամենահինը։ Այն կապված է Կրեպոստնայա կամրջի հետ կամուրջագլխի մեկ այլ հրապարակով՝ Պետրովսկայա հրապարակով։

Էրիկ Պոմերանիացո պատվոգիրը

Հրապարակը ձևավորվել է 14-րդ դարում՝ քաղաքի տաճարի և Աբոսկի կամրջի միջև՝ որպես քաղաքի գլխավոր հրապարակ։ Ենթադրվում է, որ այստեղ 1403 թվականին հանդիսավոր կերպով ընթերցվել է Շվեդիայի թագավոր Էրիկ Պոմերանիացու հրամանագիրը Վիբորգին քաղաքի իրավունքներ տրամադրելու մասին։ Ինժեներ Ա. Տորստենսոնի կողմից մշակված քաղաքային նոր հատակագծի իրականացման ընթացքում, փայտե տները քարով փոխարինելու միջոցով, հրապարակը ստացավ ժամանակակից ուղղանկյունաձև տեսքը, սակայն դրա չափերը մեծապես նվազել էին և քաղաքային տաճարը հայտնվել է հրապարակի սահմաններից դուրս, որտեղ կառուցվել է քաղաքապետարանի շենքը։ Վիբորգի 1703 թվականի հատակագծում հրապարակի անվանումը նշված է Stads Torget («Քաղաքային հրապարակ»), բայց այն փոխարինվել է Ռատուշայի հրապարակ անվանումով։

Պահակատուն

1776 թվականին ճարտարապետ Յոհան Շպեկլեի նախագծով Քաղաքային դարպասների հարևանությամբ գտնվող հրապարակի հարավային մասում կառուցվել է մեկ հարկանի զինվորական կալանատուն` կլասիցիզմի ոճով, որը 1857 թվականին վերակառուցվել է նոր-գոթական ոճով։ Առևտրի տունը, որը 1650 թվականին հրապարակի հյուսիսային կողմում կառուցել է վաճառական Ա. Բորխարդտը փոխել է շատ սեփականատերերի և բազմիցս վերակառուցվել։ 1724 թվականին տունը պատկանել է Մ. Պյուլսին՝ Վիտուս Բերինգի աներոջը, որը, ըստ հետազոտողների, հինգ ամիս ապրել է այդ տանը։ Այնուհետև տունն անցել են վիբորգյան ամենահարուստ առևտրական Վեկրուտովին (Վեկկրոոտով)։ Շենքը քաղաքում ամենա ներկայացուցչականներից մեկն է եղել։ 1772 թվականին այստեղ հյուրընկալվել է կայսրուհի Եկատերինա II-ը։

Վեկրուտի նախկին տունը
«Արդյունաբերություն» արձան

19-րդ դարում հրապարակն իր տեղը զիջել է մայր տաճարի գլխավոր հրապարակին՝ ստանալով Հին Ռատուշայի հրապարակ անվանումը։ Հրապարակը ձևավորող շենքերի (նախկին քաղաքապետարանի և Բորխարդտի տան) նշանակությունը մի քանի անգամ փոխվել է՝ ի տարբերություն զինվորական կալանատան շենքի, որն ուներ մշտական պահակախումբ։ Գիշերները քաղաքի դարպասները փակվում էին, և ժամապահները անցագիր էին պահանջում քաղաքի պատերին մոտեցող ցանկացած անձնավորությունից։

Պահակակետը պահպանվել էր նույնիսկ այն բանից հետո, երբ 19-րդ դարի վերջին ապամոնտաժվել էր Վիբորգի քաղաքային պատը։ 1870-ականներին քաղաքի դարպասի տեղում տեղադրվել են կանանց այլաբանական արձաններ՝ «Արդյունաբերություն» և «Ծովային առևտուր»։ Ճարտարապետ Յոհան Յակոբ Արենբերգի կողմից իրականացվել է հրապարակի վերակառուցման նախագիծը, որով նախատեսվել է հրապարակում տեղադրել քանդակագործ Վիլլե Վալգրենի կողմից կերտված Տորգիլս Կնուտսսոնի հուշարձանը։ Հրապարակը ստացել է նոր վերածննդի կառույցի տեսք, ճարտարապետ Էդուարդ Դիպպելի նախագծով 1897 թվականին վերակառուցվել է Բորխարդտի տունը, ճարտարապետ Բրյունոլֆ Բլումկվիստի կողմից վերակառուցվել է քաղաքապետարանի նախկին շենքը, որպես պատմա-ազգագրական թանգարան, իսկ ավելի վաղ՝ փուլ առ փուլ վերակառուցվել և միավորվել են հրապարակի հարավ-արևելքում գտնվող ձեռներեց Է. Վոլֆին պատկանող տները։

Կնուտսոնի հուշարձանը Հին Ռատուշայի շենքի  դիմաց

1929 թվականից` Ֆինլանդիայի անկախության հռչակումից մինչև խորհրդա-ֆիննական պատերազմները (1939-1944), հրապարակն կրել է Տորգիլս Կնուտսսոնի անունը, այնուհետև այն վերանվանվել է Կրեպոստնայա, իսկ 2009 թվականից այն կրկին կոչվել է Հին Ռատուշայի հրապարակ։ Պատերազմի ընթացքում ավերված շենքերը վերակառուցվել են բնակելի շենքերի։ 1948 թվականին հանված Կնուտսսոնի հուշարձանը 1993 թվականին վերադարձվել է իր սկզբնական տեղը։ Նախկին զինվորական կալանատունը հարմարեցվել է հուշանվերների խանութի համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Torkkeli Knuutinpojan tori». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волкова Л.Г. Площади Выборга / Ред. Л.И. Амирханов. — СПб: «Остров», 2011. — 96 с.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.