Տորգիլս Կնուտսսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տորգիլս Կնուտսսոն
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 13-րդ դար
Ծննդավայր Earnaness, Գյոթեն համայնք, Սկարաբորգ, Շվեդիա
Վախճանի օր 1306[1]
Վախճանի վայր Ստոկհոլմ, Կալմարյան ունիա
Թաղված Ռիդարհոլմենի եկեղեցի[2]
Քաղաքացիություն  Շվեդիա
Հայր Knut?[1]
Մայր N.N. Sigtryggsdotter?[1]
Զավակներ Քրիստինա Տորգիլսդոթեր[3] և Margareta Tyrgilsdotter of Aranäs?[1]

Տորգիլս (Տորկել) Կնուտսսոն (շվեդ.՝ Torgils (Tyrgils, Torkel) Knutsson, 13-րդ դար, Earnaness, Գյոթեն համայնք, Սկարաբորգ, Շվեդիա - 1306[1], Ստոկհոլմ, Կալմարյան ունիա), պատկանել է Շվեդիայի ամենահզոր ընտանիքներից մեկին. Մագնուս Լադուլոսի թագավորի կառավարման վերջին տարիներին եղել է մարշալ և նրա մահից հետո կառավարել է պետությունը մանկահասակ թագավոր Բիրյեր Մագնուսսոնի անունից։

Վիբորգի հիմնադիրն է[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորգիլս Կնուտսսոնի նախնիները սերել են Վեստերգյոտլանդ հին ազնվական ընտանիքից, նա կապեր ուներ Ֆոլկունգների արքայական ընտանիքի հետ, և նրանց նման նա իր զինանշանի վրա առյուծ ուներ։ Առաջին անգամ հիշատակվել է 1282 թվականին։ 1288 թվականի փաստաթղթերում հիշատակվում է որպես ասպետ և գաղտնի խորհրդի անդամ (riksråd)[5]:

Տորգիլսը երկու անգամ ամուսնացել է։ Առաջին կնոջից, որի ծագումը անհայտ է, Քրիստինա անունով դուստր է ունեցել, որն ամուսնացել է Տորգիլսի սանիկ, հետագայում թշնամի դուքս Վալդեմարի հետ։ Հոր մահապատժից հետո դուքսը մերժել է նրան (քանի որ Վալդեմարն ամուսնացել է Նորվեգիայի Ինգեբորգ Էրիքսդոտիրի հետ)։ Տորգիլսի երկրորդ կինը Ռավենսբերգցի կոմսուհի Հեդվիգն էր։

Արշավանքներ ռուսների դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորգիլս Կնուտսսոնը ձեռնարկել է մի շարք արշավանքներ ներկայիս Ֆինլանդիայի տարածքում, որն այդ ժամանակ Նովգորոդի իշխանապետության տարածքն էր։ 1293 թվականին հիմնադրել է Վիբորգի ամրոցը, որը դարձել էր շվեդների տիրապետության պատվարը Կարելական պարանոցում։ 1300 թվականին նա ձեռնամուխ եղավ ռուսների դեմ նոր խոշոր արշավանքի, որի նպատակը Նևայի գետաբերանը Մեծ Նովգորոդից վերցնելն էր։ Օխտայի Նևայի մեջ թափվող հատվածում մեկ ամառվա ընթացքում կառուցվեց Լանդսկրոնա ամրոցը։ Շինարարությանը միջամտելու Ռուսաստանի փորձերը ձախողվեցին։ Բայց երբ շվեդների հիմնական բանակը տուն վերադարձավ, տեղում մնացած կայազորը թուլացավ քաղցից ու լնդախտից և 1301 թվականի մայիսի 18-ին ռուսները գրավեցին ամրոցը, որն էլ նպաստեց մարշալի անկմանը։

Ներքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու հետ հարաբերություններում Կնուտսսոնը գործել է ինքնուրույն և, դեմ գնալով Հռոմի Պապ Բոնիֆաս VIII-ի ցանկությանը, որոշել անհրաժեշտության դեպքում ռազմական գործի համար եկեղեցու գույքից նույնպես գանձումներ կատարել։ Երբ Բիրյերը չափահաս է դարձել, Կնուտսսոնը շարունակել է ևս մի քանի տարի գահակալ մնալ, մինչև 1303 թվականին հրաժարական է տվել։

Արքային զրպարտելու համար 1306 թվականին նա գլխատվել է։ Գլխատման արարողությունը տեղի է ունեցել 1306 թվականի փետրվարի 10-ին։ Նրան թաղել են նույն վայրում, որտեղ մահապատժի էին ենթարկել եկեղեցու կողմից չօծված հողում։ Գերեզմանի վրա, ինչպես վկայում է «Էրիկի տարեգրությունը», մի խաչ է կանգնեցվել և «հսկայական վրան», որտեղ խորան կար։ 1306 թվականի մայիսին Տորգիլս Կնուտսսոնի դին տեղափոխվել է Ռիդարհոլմսի եկեղեցի։ Այս տեղը նշվել էր Մարշալի կտակի մեջ, որը նրա կողմից արվել է մահից առաջ։ Տորգիլս Կնուտսսոնի և նրա առաջին կնոջ գերեզմանաքարի վրա Բիրգիտտայի պատկերն է։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին Վիբորգում կանգնեցվել է Տորգիլս Կնուտսսոնի արձանը (քանդակագործ` Վիլլե Վալլգրեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորգիլս Կնուտսսոն» հոդվածին։