Jump to content

Հակոբ Խանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խանջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Խանջյան
Ծնվել է1912
Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Երկիր ԽՍՀՄ
Մահացել է1968
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունջութակահար և երաժշտագետ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1937)
ԱմուսինՏաթևիկ Սազանդարյան

Հակոբ Սեպուհի Խանջյան (1912, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար, երաժշտագետ։ Տաթևիկ Սազանդարյանի ամուսինը, Դավիթ Խանջյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Խանջյանը ծնվել է 1912 թվականին Վանում։ 1937 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի ջութակի բաժինը (Ի. Ա. Զելիխմանի դասարան)։

1937-1940 թվականներին դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում։ 1943 թվականից եղել է Հայկական ռադիոյին կից եռյակի ջութակահար, Երևանի օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի փոխկոնցերտմայստեր, 1955-1957 թվականներին՝ տնօրեն, 1957-1959 թվականներին՝ ՀԽՍՀ ՆԽ-ին կից արվեստի վարչության պետ, ապա՝ Գրականության և արվեստի թանգարանի գիտաշխատող։

Հեղինակել է «Միքայել Թավրիզյան» (1957)[1], «Երգը կանչում է. (Հայկական երգի-պարի պետական անսամբլի հյուրախաղերը)» (1961), «Կարո Կարապետյան» (1965), «Հայկական ժողովրդական երգի-պարի վաստակավոր անսամբլ» (հայ., ռուս., 1973), «Պայծառ անուններ» գրքերը։

Հակոբ Խանջյանը մահացել է 1968 թվականին Երևանում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Տաթևիկ Սազանդարյան, օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956),
    • Որդին՝ Դավիթ Խանջյան, դիրիժոր, կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։