Դավիթ Խանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խանջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Խանջյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1940 հուլիսի 30 Երևան
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էմարտի 14, 1981(1981-03-14) (տարիքը 40), Երևան
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդիրիժոր
կոմ­պո­զի­տոր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Դավիթ Հակոբի Խանջյան (հուլիսի 30, 1940(1940-07-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1981[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրի, 1968 թվականին՝ դիրիժորության բաժինները։ 1972-1973 թվականներին որպես դիրիժոր կատարելագործվել է Վիեննայում՝ Հ. Սվարովսկու և Գ. Շերխի դասարաններում։ 1968-1974 թվականներին եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1974-1981 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ Նրա ղեկավարման տարիներին նվագախումբն ընդլայնել է իր գործունեությունը՝ հանդես գալով Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Բալթյան երկրների և Հարավային Կովկասի քաղաքներում և այլուր։ 1970-1981 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում[2]։

Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, Չեխոսլովակիայում։

Դիրիժորի դուստրը՝ Զարուհի Խանջյան (1964-2016), դաշնակահարուհի, պրոֆեսոր Երևանի պետական կոնսերվատորիայում, Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիրիժորների համամիութենական 3-րդ մրցույթի դիպլոմ, 1971
  • ՀԼԿԵՄ մրցանակ, 1971
  • ՀԽՍՀ պետական մրցանակ (հետմահու, 1981 թվական)

Նվագախմբային կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շտրաուսի «Դոն Քիշոտ»
  • Շտրաուսի «Մահ և պայծառացում»
  • Շտրաուսի «Այսպես խոսեց Զրադաշտը»
  • Մահլերի թիվ 1 և 5 սիմֆոնիաները
  • Ստրավինսկու «Հրեղեն հավք»
  • Ստրավինսկու «Պետրուշկա»
  • Ստրավինսկու «Գարուն սրբազան»
  • Ստրավինսկու «Ջութակի կոնցերտը»
  • Բարտոկի «Հրաշալի մանդարինը»
  • Դեբյուսիի «Ծովը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Մահացել է դաշնակահար, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Զարուհի Խանջյանը». NEWS.am.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]