Jump to content

Կանդրակուլ (բնապահպանական պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանդրակուլ
Տեսակբնական պարկ
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԲաշկորտոստան
ՏեղագրությունՏույմազինսկի շրջան
Հիմնվել էհունվարի 18, 1995
Մակերես5174,6 հեկտար

Կանդրակուլ կամ Կանդրի Կուլ (բաշկիրերեն՝ Ҡандракүл, ռուս.՝ Кандры-Куль, Кандракул), պետական բնապահպանական պարկ, հատուկ պահպանվող տարածք, որը գտնվում է Բաշկորտոստանի Տույմազիի շրջանի, Բուգուլմա-Բելեբեյի բարձրավանդակի հյուսիս-արևելքում։ Ներառում է Բաշկորտոստանի մեծությամբ երկրորդ` Կանդրակուլ լիճը և դրա շրջակայքը[1]։

Ընդհանուր մակերեսը 5174,6 հեկտար է[2]։ Բնապահպանական պարկի 48,9%-ը ծածկված է անտառներով[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին Բաշկորտոստան ԻԽՍՀ Նախարարների խորհրդի «Բաշկորտոստան ԻՍՍՀ բնության արգելոցների պաշտպանության մասին» որոշման համաձայն՝ Կանդրակուլ լճին տրվել է հիդրոլոգիական բնության արգելոցի կարգավիճակ։

Բաշկորտոստանի Հանրապետության Նախարարների կաբինետի 1995 թվականի հունվարի 18-ի ««Կանդրակուլ» պետական բնական ազգային պարկի ստեղծման մասին» 17-րդ որոշման համաձայն («О создании Государственного природного национального парка „Кандры-Куль“») ստեղծվել է «Կանդրակոլ» պետական բնական պարկ՝ Պաշտպանելու Կանդրակուլի եզակի բնական համալիրները, կենդանիների և բույսերի հազվագյուտ տեսակները, հանգստի և զբոսաշրջության կազմակերպման համար[4]։

Բաշկորտոստանի կառավարության 2006 թվականին հաստատվել է «Կանդրակուլ» բնապահպանական պարկի մասին որոշումը («О придроном парке «Кандры-Куль»»)[5]:

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Cypripedium calceolus
Haematopus ostralegus կաչաղակը

Բնապահպանական պարկը գտնվում է Բելեբեյի բարձրվանդակի հյուսիս-արևելքում։ Պարկի հիմնական օբյեկտը Կանդրակուլ լիճն է։ Լճի ընդհանուր մակերեսը 1560 հեկտար է։ Այն տարածքով զբաղեցնում է 2-րդ տեղը հանրապետությունում (Ասլիկուլ լճից հետո)։ Կանդրակուլի երկարությունը 6.55 կմ է, լայնությունը 2.38 կմ, ջրի ծավալը 112,7 միլիոն մ3, միջին խորությունը 7.2 մ (մաքսիմալ խորությունը 15.6 մ)։

Կանդրակուլը շրջապատված է լեռներով երեք կողմից՝ հյուսիսում՝ Կինար-Կազգան լեռներով, հյուսիս-արևմուտքում՝ Տունեյման լեռով և հարավում՝ Կիզիլտաու (Կարմիր/սովետական լեռ) և Գյուլբիկա լեռներով։ Լճի հյուսիս-արևմտյան մասում, ափից մոտ 1 կմ հեռավորության վրա, կա մի կղզի, որը կոչվում է Ուտրաու։ Կղզու ընդհանուր մակերեսը 4,5 հա է, կղզին ծածկված է անտառներով և հարուստ մարգագետիններով։

Բնության պարկը ծակված է ինչպես լայնատերև անտառներով, այնպես էլ տափաստանային գոտիներով։ Այստեղ կան մոտ 450 բուսական տեսակ, այդ թվում՝ 10 ռելիկտային և 7 էնդեմիկ։ Այստեղ աճող 24 բույսերի տեսակներ ընդգրկված են Բաշկորտոստանի Կարմիր գրքում (2001)(փետրախոտ փետրավոր, օրխիդազգիներից` Cypripedium calceolus,, Líparis loesélii, խոլորձ սաղավարտակիր (Órchis militáris), փետրախոտ գեղեցիկ (Stípa pulchérrima), կուրկուրան (Hedȳsarum razoumoviānum), կուրկուրան խոշործաղկավոր (Hedysárum grandiflórum) և այլն)[6], դրանցից 9-ը՝ նաև Ռուսաստանի Կարմիր գրքում[7]։

Պարկում ապրող կենդանական աշխարհի ներկայացուցիչներից Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված է 18 տեսակ՝ կարմրախածի սագը, Haematopus ostralegus կաչաղակը, կարմիր բադը, ճչան կարապը։ Կանդիկուլ լիճը ջրային և կիսաջրային թռչունների բազմաթիվ տեսակների բնադրման և սեզոնային հավաքատեղի է, շատ չվող թռչունների տարանցիկ վայր[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Озеро Кандрыкуль - Культурный мир Башкортостана». kulturarb.ru. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
  2. Кадастровые сведения об особо охраняемых природных территориях регионального и местного значения Республики Башкортостан по состоянию на 01.01.2020 г.
  3. «КАНДРЫКУЛЬ - БАЗЫ ОТДЫХА ПРИРОДНОГО ПАРКА». www.kandrykul.ru. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
  4. «Постановление кабинета Министров Республики Башкортостан от 18.01.1995 №17 | ООПТ России». oopt.aari.ru.
  5. «Постановление правительства Республики Башкортостан от 29.12.2006 №392 | ООПТ России». oopt.aari.ru.
  6. Magazov, Yaroslav (2023 թ․ դեկտեմբերի 27). «Итоги 2023 года. Сосудистые растения». iNaturalist. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
  7. 7,0 7,1 «Природный парк "Кандрыкуль"». Русское географическое общество (ռուսերեն). 2017 թ․ մայիսի 30. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гареев А. М., Гатауллин Р. Ф., Мухаметшина Л. М. География и экология Туймазинского района. — Туймазы, 2005.
  • Гареев А. Башкортостан — природы край бесценный. — Уфа, 2004. — 160 с.
  • Минибаев Р. Г., Назирова З. М. Флора памятников природы Асликуль и Кандрыкуль в Башкирской АССР // Редкие виды растений Южного Урала, их охрана и использование. — Уфа, 1985.
  • Позднякова Э. П., Богдан Е. А. Кандры-Куль // Реестр особо охраняемых природных территорий Республики Башкортостан. – Изд.2-е, перераб. — Уфа: Издательский центр «МедиаПринт», 2010. — С. 311—312. — 414 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]