Կաղապար:ԸԻ/Շաբաթ 20, 2024 թ.
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- մայիսի 19-ին ուղղաթիռ է կործանվել Իրանի Վարզաղանում՝ Թավրիզ թռնելիս։ Ուղղաթիռում եղել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և այլ պաշտոնական անձինք։
- մայիսի 15-ին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ Հանդլովայում մահափորձ է կատարվել։
- մայիսի 11-ին Շվեդիայում կայացած Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում «The Code» երգով հաղթել է Շվեյցարիան ներկայացնող Նեմոն (լուսանկարում)։
- ապրիլի 22-ին Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ ռուսական հրթիռային հարձակման հետևանքով մասամբ ոչնչացվել է Խարկովի հեռուստաաշտարակը։
- ապրիլի 21-ին հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն դարձել է Կանադայում կայացած շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող՝ նվաճելով Դին Լիրենի հետ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցելու իրավունք։
- ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների 8-րդ նիստից հետո բողոքի ցույցեր են սկսել Հայաստանի Տավուշի մարզում։
- ապրիլի 16-ին Դանիայի Կոպենհագեն քաղաքում գտնվող պատմական Բյորսենը մեծ վնաս է կրել հրդեհից։
Վերջերս մահացածներ՝ Նիկոլայ Հովհաննիսյան • Խաչիկ Հարությունյան • Վլադիմիր Կազիմիրով