Իտալերեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի Favicon Իտալերեն Վիքիպեդիա
Wikipedia in italiano
URL՝it.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուԻտալերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում11 հունիս 2001
Հոդվածների թիվ՝1 864 058
Էջերի թիվ՝7 998 430
Խմբագրումների թիվ՝139 029 326
Գրանցված մասնակիցներ՝2 514 760
Ակտիվ մասնակիցներ՝7925
Ադմինիստրատորներ՝120
Խորություն:188.2

Իտալերեն Վիքիպեդիա (իտալ.՝ Wikipedia in italiano), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի իտալալեզու տարբերակն է։ Ստեղծվել է 2001 թվականի հունիսի 11-ին։

Ինչպես մնացած բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Իտալերեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է փոփոխել, հարստացնել, օգտագործել և տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկբզունքներով և նշվում են հեղինակիները։

Պատմություն և Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի նշան բողոքի` Իտալերեն Վիքիպեդիան շուրջ երկու օր փակ էր, 4 հոկտեմբեր 2011 թ.

Այսօր՝ 17 Մայիսի 2024-ին Վիքիպեդիայի իտալերեն բաժինը ունի 1 864 058 հոդված։ Գրանցված են 2 514 760 մասնակից, նրանցից 7925 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 120 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 139 029 326-ը։

Հոդվածների քանակի աճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]