Գերմաներեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի Favicon Գերմաներեն Վիքիպեդիա
Deutschsprachige Wikipedia
URL՝de.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուԳերմաներեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում16 փետրվար 2001
Հոդվածների թիվ՝2 911 546
Էջերի թիվ՝8 023 175
Խմբագրումների թիվ՝243 551 128
Գրանցված մասնակիցներ՝4 371 208
Ակտիվ մասնակիցներ՝17 223
Ադմինիստրատորներ՝174
Խորություն:93.6

Գերմաներեն Վիքիպեդիա (գերմ.՝ Deutschsprachige Wikipedia), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի գերմանալեզու տարբերակն է։ Մեծությամբ երկրորդն է՝ Անգլերեն Վիքիպեդիայից հետո։ Ստեղծվել է 2001 թվականի մարտի 16-ին։ Իսկ առաջին հոդվածը գրվեց հաջորդ իսկ օրը՝ մարտի 17-ին։

Ինչպես մնացած բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Գերմաներեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է փոփոխել, հարստացնել, օգտագործել և տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկբզունքներով և նշվում են հեղինակիները։

Ըստ խորության[1] և ակտիվ մասնակիցների[1]՝ Գերմաներեն Վիքիպեդիան 3-րդ է, և զիջում է միայն Անգլերեն և Ֆրանսերեն Վիքիպեդիաներին։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր՝ 21 Մայիսի 2024-ին Վիքիպեդիայի գերմաներեն բաժինը ունի 2 911 546 հոդված։ Գրանցված են 4 371 208 մասնակից, նրանցից 4432 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 174 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 243 551 128-ը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 List of Wikipedias/Table meta.wikimedia.org, Statistics