Jump to content

Արցախյան դրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Արցախի ազգային արժույթի մասին է։ Չշփոթե՛լ Հայկական դրամի հետ։
Արցախյան դրամ
Տեսակտարադրամ
Երկիր Արցախ
Ներդրման ամսաթիվը1998
Մետաղադրամ50 լումա, 1, 5 դրամ
Թղթադրամ2, 10 դրամ

Արցախյան դրամ, Արցախի ազգային արժույթ։ Հայաստանում ևս ծառայում է որպես վճարման միջոց։

Արցախյան մեկ դրամը հավասարազոր է հարյուր լումայի և հայկական մեկ դրամի։ Արցախի Հանրապետության առանձին դրամը ներկայումս կիրառության մեջ չէ և չի օգտագործվում առևտրա-արդյունաբերական նկատառումներով։

Արցախյան դրամը հիմնականում օգտագործվում է որպես դեկորատիվ տարր կամ դրամական հավաքածուների զարդ։ Արցախի Հանրապետության դրամական միջոցը նույն հայկական դրամն է, որն այս երկրում անվանվում է արցախյան դրամ։

Միակ դրամահատարանը, որը թողարկում է արցախյան դրամ (խոսքը 1, 2, 5 և 10 արցախյան դրամների մասին է, որոնք դուրս են եկել կիրառությունից), Ավստրիայի դրամահատարանն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն։

Ընդունվեցին անկախ պետության ազգային խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և ազատության օրհներգը։ Կարևոր նվաճում էր նաև որպես արժույթ ռուբլու վերացումը երկրում։

1994 թվականից դրամը Արցախում դարձավ միակ պաշտոնական արժույթը։ 2004 թվականին վաճառքի ուղղիչ նպատակներով Արցախում թողարկվել են մետաղադրամներ և թղթադրամներ։ 2005 թվականին Լեռնային Ղարաբաղում արցախյան դրամը (1-ից 5 դրամանոցներ) շրջանառության մեջ է դրվել՝ որպես վճարման միջոց։

Մետաղադրամների դարձերեսին պատկերված է Արցախի Հանրապետության զինանշանը։

Թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականից շրջանառության մեջ են դրված հետևյալ թղթադրամները[1]՝

2004 թվականի սերիա
Պատկեր Գնահ­ատական
(դրամով)
Չափեր
(մմ)
Հիմն­ական
գույն
Նկարագրություն Թողար­կման
տարեթիվ
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
2 150×80 կարմրա-
շագան­ակագույն
ԼՂՀ զինանշան, Գանձասարի վանք
Գրիգոր Լուսավորիչ
Հովհաննես Մկրտիչ և Հիսուս Քրիստոս,
Խաչելություն, ԼՂՀ զինանշան
2004
10 165×90 կապտա-
կանաչ­ավուն
ԼՂՀ զինանշան, Հիսուսը Հրեշտակ­ապետի հետ
Դադիվանք
Խուդաֆերինի կամուրջ,
գինու տակառներ,
արցախյան գորգ, ԼՂՀ զինանշան
2004
Պատկերի մասշտաբ՝ 1,0 փիքսել միլիմետրում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն». minfin-nkr.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արցախյան դրամ» հոդվածին։