Jump to content

Ավրորա (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավրորա
Аврора
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՌոման Կաչանով
ՍցենարիստՌոման Կաչանով,
Արկադի Տյուրին
ՀնչյունավորումՎյաչեսլավ Տիխոնով
Ալեքսեյ Կոնսովսկի
Մարիա Վինոգրադովա
Կլարա Ռումյանովա
Վիկտոր Ֆիլիպով
Բեմադրող նկարիչԼեոնիդ Շվարցման
ԵրաժշտությունՎլադիմիր Շաինսկի
ՕպերատորԹեոդոր Բունիմովիչ
Հնչյունային օպերատորԳերոգի Մարտինյուկ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
Ընկերություն«Սոյուզմուլտֆիլմ»
Տևողություն17:30
Թվական1973

«Ավրորա» (ռուս.՝ «Аврора»), Ռոման Կաչանովի տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը լիակատար կերպով բացահայտում է նրա ձևակերպած ստեղծագործական հավատամքի առաջին մասը՝ «Դաստիարակել սեր հայրենիքի, ծնողների, ռոմանտիկայի աշխարհի, օտար երկների բնակիչների, բնության հանդեպ»[1]։

«Ավրորա» հածանավի պատմությանը նվիրված ֆիլմում առաջին անգամ հնչել է Վլադիմիր Շաինսկու՝ Միխայիլ Մատուսովսկու բանաստեղծության հիման վրա ստեղծված «Ավրորա» երգը («Что тебе снится, крейсер Аврора…», հայ.՝ «Ի՞նչ ես տեսնում դու երազում, հածանավ Ավրորա...»), որը դարձել է Լենինգրադ քաղաքի ոչ պաշտոնական հիմներից մեկը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինգրադյան սովորական բակում երեխաները խաղում են «նավաստիներ», սակայն նրանց մանկական խաղը տղաների միջև վերածվում է լուրջ վեճի այն մասին, թե ինչպես անվանել մանկական հրապարակում գտնվող փայտե նավակը։ «Հերոս» նավի նավաստու հագուստով տղան գիտի և երգում է մի գեղեցիկ երգ՝ «По морям, по волнам» (հայ.` «Ծովերով, ալիքներով») և նավակողին վստահ գրում է «Հերոս» գրությունը։ Իսկ «Ավրորա» հածանավի նավաստու հագուստով և անհովար գդակով մյուս տղան ոչինչ չգիտի իր հածանավի պատմության մասին, առավել ևս որևէ երգ նրա մասին, այդ պատճառով էլ հեռանում է ամոթով...

Վիրավորանքը և զայրույթը նրան տանում են կոմպոզիտորի մոտ։ Բայց պարզվում է, որ կոմպոզիտորը նույնպես համարյա ոչինչ չգիտի «Ավրորայի» պատմության մասին, և երգեր նավի մասին ևս գոյություն չունեն։ Եվ որպեսզի այդպիսի երգ հայտնվի, մեծահասակը տղային տանում է թանգարան հածանավի տախտակամածին։

Նրանց առջև ներկայանում է փառավոր առագաստավոր ֆրեգատ «Ավրորայի» պատմությունը XIX դարի Ղրիմի պատերազմի ժամանակներից մինչև 1903 թվականի հզոր հածանավը, որն ստացել է այդ անվանումն ի հիշատակ այն նավի, որը մասնակցել է 1905 թվականի Ցուսիմյան ճակատամարտին Ռուս-ճապոնական պատերազմում, Պետրոգրադի պաշտպանությանը, Հոկտեմբերյան հեղափոխությանը, Լենինգրադի պաշտպանությանը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ «Ավրորայի» պատմության բոլոր այդ հերոսական դեպքերն օգնում են կոմպոզիտորին ստեղծել երաժշտական ստեղծագործություն, որը միանգամից փոխում է փողոցի երեխաների գիտակցությունը։ Լսելով երգը՝ նրանք որոշում են մյուս նավակողին գրել «Ավրորա»՝ ի պատիվ ռուսական և սովետական լեգենդար հածանավի։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ - Ռոման Կաչանով, Արկադի Տյուրին
  • Երգի տեքստը - Միխայիլ Մատուսովսկու
  • Ռեժիսոր - Ռոման Կաչանով
  • Բեմադրող-նկարիչ - Լեոնիդ Շվարցման
  • Օպերատոր - Թեոդոր Բունիմովիչ
  • Կոմպոզիտոր - Վլադիմիր Շաինսկի
  • Հնչյունային օպերատոր - Գեորգի Մարտինյուկ
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ - Յուրի Նորշտեյն, Ելենա Լիվանովա, Օլգա Պանոկինա
  • Խմբագիր - Նատալյա Աբրամովա
  • Մոնտաժող - Նադեժդա Տրեշչյովա
  • Խորհրդատու - II աստճանի կապիտան Բորիս Բուրկովսկի
  • Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են - Վլադիմիր Ալիսով, Ա. Բարտ, Պավել Լեսին, Լիլիանա Լյուտինսկայա, Օլեգ Մասաինով, Գալինա Ֆիլիպովա, Սեմյոն Էտլիս, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
  • Ֆիլմի տնօրեն - Նաթան Բիտման

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակի հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականներին Ռուսաստանում թողարկվել է VHS տարբերակով «Սոյուզ Վիդեոյի» կողմից որպես սովետական լավագույն մուլտֆիլմերի հավաքածուում։ 2000-ականներին թողարկվել է VHS տարբերակով նույն ստուդիայի կողմից «Պիոներիայի երկիր» հավաքածուում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С. В. Асенин. «Мир мультфильма». «Пути советской мультипликации» Արխիվացված 2014-10-06 Wayback Machine, 3d-master.org.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]