Ֆրանսերեն Վիքիպեդիա
Ֆրանսերեն Վիքիպեդիա Wikipédia en français | |
---|---|
URL՝ | fr.wikipedia.org |
Կոմերցիոն՝ | Բարեգործական |
Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
Գրանցում | Ոչ պարտադիր |
Լեզու | Ֆրանսերեն |
Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
Աշխատանքի սկսում | մարտի 23, 2001 թ. |
Հոդվածների թիվ՝ | 2 616 962 |
Էջերի թիվ՝ | 13 086 620 |
Խմբագրումների թիվ՝ | 215 353 620 |
Գրանցված մասնակիցներ՝ | 4 942 517 |
Ակտիվ մասնակիցներ՝ | 16 663 |
Ադմինիստրատորներ՝ | 147 |
Խորություն: | 263.4 |
Ֆրանսերեն Վիքիպեդիա (ֆր.՝ Wikipédia en français), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի ֆրանսերեն տարբերակն է։
Բացվել է 2001 թվականի մարտին։ Այն Վիքիպեդիայի բաժինների մեջ հոդվածների թվով չորրորդն է (անգլերեն, գերմաներեն և հոլանդերեն բաժիններից հետո)։ 2007 թվականի մայիսի 28-ին հոդվածների թվաքանակը հասավ կես միլիոնի, իսկ արդեն 2010 թվականի սեպտեմբերի 21-ին հատեց 1 միլիոնի սահմանը։ Ընդհանուր և օրական խմբագրումների քանակով բաժինը երրորդն է։
Բացի Ֆրանսիայի և նրա արտասահմանյան տարածքների՝ Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներում և Ֆրանսիական Գվիանայի, Ֆրանսերեն Վիքիպեդիան ունի հսկայաթիվ խմբագրողներ այնպիսի ֆրանկախոս երկրներից, ինչպիսիք են Կանադան, Բելգիան, Շվեյցարիան, Մարոկկոն, ինչպես նաև մի շարք նախկին ֆրանսական գաղութներ Աֆրիկայում։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսօր՝ 10 Հունիսի 2024-ին Վիքիպեդիայի ֆրանսերեն բաժինը ունի 2 616 962 հոդված։ Գրանցված են 4 942 517 մասնակից, նրանցից 16 663 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 147 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 215 353 620-ը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2001[խմբագրել | խմբագրել կոդը]
- մայիսի 19 - առաջին հոդվածը[1][2]` նվիրված ֆրանսիացի ֆիզիկ Էրու Փոլին։
- հունիսի 6 — առաջին գլխավոր էջը` ստեղծված Valéry Beaud և Buzz մասնակիցների կողմից։
2002[խմբագրել | խմբագրել կոդը]
- հունիս - Rinaldum մասնակիցն առանց նախնական քննարկման ստեղծում է կանաչ գույնի նոր լոգո, որը էապես տարբերվում էր այլ բաժինների լոգոներից։ Ինքնակամ նման գործուղությունը, իհարկե, քննադատվեց, բայց և այնպես լոգոն պահպանվեց։
- օգոստոս - Mulot մասնակցի հետ տարաձայնությունից հետո նշանակվում են առաջին ադմինիստրատորներ Anthere-ն, Aoineko-ն և Shaihulud-ը։ Առաջին անգամ արգելափակվում է IP։
- դեկտեմբեր - արձանագրվում է ակտիվության մեծ աճ։
2003[խմբագրել | խմբագրել կոդը]
- հունվար - սերվերների ծանրաբեռնվածության պատճառով, շատ մասնակիցներ չեն կարողանում մուտք գործել համակարգ. նկատվում է ակտիվության էական նվազում։
- փետրվարի 6 - գունավոր աղյուսակ գլխավոր էջում Մինչ → Հետո։ Aoineko մասնակիցը ստեղծում է նոր դիզայն, որը հետագայում լայն տարածում է գտնում նաև վիքիպեդիայի այլ բաժիններում (այդ թվում՝ Լեհերեն և Անգլերեն Վիքիպեդիաներում)։
- փետրվարի 7 - 5 000 հոդված
- փետրվարի 19 - 6 000 հոդված
- մարտի 7 - 7 000 հոդված
- մարտի 27 - 8 000 հոդված
- ապրիլի 13 - ֆրանսերեն բաժինը հոդվածների քանակով առաջ է անցնում Լեհերեն Վիքիպեդիայից և դառնում է երրորդը՝ անգլերեն և գերմաներեն վիքիպեդիաներից հետո։ Այդ ժամանակ Ֆրանսերեն Վիքիպեդիան պարունակում էր 9 051 հոդված։
- մայիսի 15 - 10 000 հոդված
- մայիսի 18 - վիճակագրություն. գլխավոր էջի տեղադրման օրվանից 100 000 տեսադիտում։
- հուլիսի կես - փոխվում է հոդվածների հաշման մեխանիզմը, համաձայն որի բաժնում կար 13 789 հոդված։
- օգոստոսի 5 - հաշվվում է 15 000 հոդված, ավելի քան 20 000 խմբագրում phase III-ի ծրագրի օգնությամբ։
- օգոստոսի 20 - ներդրումների բարելավման նպատակով վերացվում են մի շարք ֆունկցիաների։
- սեպտեմբերի 4 - 16 000 հոդված
- հոկտեմբեր - նոր լոգոտիպ
- նոյեմբերի 3-11 - անժամկետ արգելափակվում է առաջին՝ Papotages մասնակիցը՝ շարունակական վանդալությունների պատճառով։
- նոյեմբերի 17 - Lorraine-ը դառնում է առաջին շաբաթվա հոդվածը։ 38 մասնակիցներ մասնակցեցի խմբագրման աշխատանքներին։
- նոյեմբերի 22 - 20 000 հոդված
2004[խմբագրել | խմբագրել կոդը]
- հունվարի 26 - 25 000 հոդված
- մարտի 14 - 30 000 հոդված
- մարտի վերջ - անցում UTF-8 կոդավորման
- մայիս - 35 000 հոդված
- հունիսի 16 - 40 000 հոդված
- հունիսի 23 - 45 000 հոդված
- օգոստոսի 29 - 50 000-րդ հոդվածը՝ Nèfle
- նոյեմբերի 2 - 60 000-րդ հոդվածը՝ Lord Yarborough
- դեկտեմբերի 22 - 70 000-րդ հոդվածը՝ Borée
2005[խմբագրել | խմբագրել կոդը]
- փետրվարի 6 - 80 000 հոդված
- մարտի 14 - 90 000 հոդված
- ապրիլի 21 - 100 00-րդ հոդվածը՝ Pierre Séguier
- հունիս - առկա պատկերների բարելավման նպատակով ստեղծվում է առաջին գրաֆիկական «արհեստանոցը» (ֆր.՝ Atelier graphique)
- դեկտեմբերի 4 - 200 000-րդ հոդվածը՝ George Corliss
2006[խմբագրել | խմբագրել կոդը]
- մարտի 4 - 250 000-րդ հոդվածը՝ John Anglin
- հունիսի 10 - 300 000-րդ հոդվածը՝ Gouvernement fédéral (Allemagne)
- նոյեմբերի 24 - 400 000-րդ հոդվածը՝ Neuropathie
2007[խմբագրել | խմբագրել կոդը]
- մայիսի 2 - նախագահական ընտրությունների բանավեճերի ժամանակ Եվրոպացի ռեկտորների մասին հոդվածը (Réacteur pressurisé européen) Նիկոլա Սարկոզիի՝ սերունդների թվի հետ կապված սխալի պատճառով ենթարկվում է հսկայածավալ խմբագրումների[3]։
- մայիսի 28 - 500 000-րդ հոդվածը՝ Aitken (cratère)
- դեկտեմբերի 28 - 600 000-րդ հոդվածը Python birman։ Առաջին հոդվածի հեղինակը հեղինակն է նաև 250 000-րդ հոդվածի[4]։
2008[խմբագրել | խմբագրել կոդը]
- փետրվարի 20 - Ֆրանսիական հայտնի Quid հանրագիտարանը չեղյալ է հայտարարում 2004 թվականի իր վաճառքի հետ կապված իր որոշումը՝ հայտարարելով, որ վաճառքի անկումը կապված է Ֆրանսերեն Վիքիպեդիայի հետ մրցակցությամբ[5]։
- օգոստոսի 30 - 700 000 հոդված
2009[խմբագրել | խմբագրել կոդը]
- հունվարի 14 - 750 000 հոդված
- մայիսի 6 - 800 000 հոդված
2010[խմբագրել | խմբագրել կոդը]
- հունվարի 14 - 900 000 հոդված
- սեպտեմբերի 23, ժամը 06։54 - ստեղծվում է միլիոներորդ հոդվածը։ Վերջինս նվիրված է կաթոլիկ միսիոներ և հետախույզ Լուիս Բեբլին[6]։
2012[խմբագրել | խմբագրել կոդը]
- հունվարի 15 - 1 200 000 հոդված
- սեպտեմբերի 28 - 1 300 000 հոդված
2013[խմբագրել | խմբագրել կոդը]
- մարտ - խմբագրումների թիվը հատեց 90 000 000ը։
- մարտի 30 - Հոլանդերեն Վիքիպեդիայում՝ բոտերի կողմից հսկայածավալ հոդվածների ավելացման արդյունքում Հոլանդերեն Վիքիպեդիան առաջ է անցնում շուրջ 10 տարի երրորդ հորիզոնականում եղած Ֆրանսերեն Վիքիպեդիային։
- ապրիլի 4 - Ֆրանսիայի հատուկ ծառայությունների ճնշման տակ ջնջվում է Պեիր-սյուղ-Օթի ռազմական ռադիոկայան հոդվածը[7]։ Որոշ ժամանակ անց հոդվածը վերականգնվում է[8][9][10]։ Միջադեպի մասին հոդվածները հեղեղում են ԶԼՄ-ն։
Տարօրինակ փաստեր Ֆրանսերեն Վիքիպեդիայից[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսերեն Վիքիպեդիայում մահացած մարդիկ շարունակում են պաշտոնավարել, մինչև նոր ընտրությունների արդյունքները պաշտոնապես հաստատվելը, այդպիսի օրինակ է Աբրահամ Բաբայանի Արարատի քաղաքապետ լինելը[11]։
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Page d'accueil de Wikipédia du 19 mai 2001 citant l'article Paul Héroult, sur le site Internet Archive». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2001 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Texte de l'article consacré à Paul Héroult, en date du 19 mai 2001, sur le site Internet Archive». Արխիվացված օրիգինալից 2001 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2001 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Réécrire l’histoire des réacteurs nucléaires — 20Minutes.fr, information en continu
- ↑ «breve5881 «Ֆրանսերեն Վիքիպեդիան ունի 600 000 հոդված», Journal Chrétien, 2007-12-28». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
- ↑ France’s favourite encyclopaedia falls victim to Wikipedia
- ↑ Wikipédia:Historique de Wikipédia en français (2010), Wikipédia:Pronostic sur le million d’articles, Modèle:Mille Bornes des articles de Wikipédia en français
- ↑ Kleinz, Torsten (2013 թ․ ապրիլի 6). «Französischer Geheimdienst verlangt Löschung eines Wikipedia-Artikels». Heise Online (գերմաներեն). Heise. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «French homeland intelligence threatens a volunteer sysop to delete a Wikipedia Article» (Website) (անգլերեն). Wikimédia France. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ La DCRI accusée d’avoir illégalement forcé la suppression d’un article de Wikipédia Le Monde, 6 April, 2013
- ↑ «La DCRI menace un administrateur de Wikipédia pour supprimer un article» (Website) (ֆրանսերեն). Wikimédia France. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Արարատ
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Democratizing scientific vulgarization. The balance between cooperation and conflict in french Wikipedia Արխիվացված 2013-10-10 Wayback Machine(անգլ.)
- Quand Yves Jégo se voulait plus beau sur Wikipédia(ֆր.)
- Wikipédia organise un concours pour améliorer ses publications Արխիվացված 2013-10-10 Wayback Machine(ֆր.)
- Le gentil Khomeiny raconté par Wikipédia(ֆր.)
- fr:Wikipédia:Historique de Wikipédia en français
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանսերեն Վիքիպեդիայի Գլխավոր էջ(ֆր.)
- Ֆրանսերեն Վիքիպեդիայի դիոգրամային վիճակագրություն
- Democratizing scientific vulgarization. The balance between cooperation and conflict in french Wikipedia Արխիվացված 2013-10-10 Wayback Machine(անգլ.)
- Quand Yves Jégo se voulait plus beau sur Wikipédia(ֆր.)
- Վիքիպեդիան անցկացնում է մրցույթ` իր հոդվածները բարելավելու նպատակով Արխիվացված 2013-10-10 Wayback Machine(ֆր.)
- Le gentil Khomeiny raconté par Wikipédia(ֆր.)
- Ֆրանսերեն Վիքիպեդիայի պատմություն(ֆր.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրանսերեն Վիքիպեդիա կատեգորիայում։ |