Լեհերեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի Favicon Լեհերեն Վիքիպեդիա
Wikipedia polskojęzyczna
URL՝pl.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուԼեհերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում26 սեպտեմբեր 2001 թ.
Հոդվածների թիվ՝1 617 570
Էջերի թիվ՝3 736 424
Խմբագրումների թիվ՝73 690 703
Գրանցված մասնակիցներ՝1 310 865
Ակտիվ մասնակիցներ՝4573
Ադմինիստրատորներ՝98
Խորություն:33.8

Լեհերեն Վիքիպեդիա (լեհ.՝ Wikipedia polskojęzyczna), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի լեհերեն տարբերակն է։ Բացվել է 2001 թ.-ի սեպտեմբերի 26-ին։ Հոդվածքների քանակով (947 369) 2012 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ բոլոր լեզուների բաժինների մեջ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը և 2-րդը՝ սլովոնական լեզուների բաժիններում՝ զիջելով միայն Ռուսերեն Վիքիպեդիային[1]։ Ինչպես մնացած բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Լեհերեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է փոփոխել, հարստացնել, օգտագործել և տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկբզունքներով և նշվում են հեղինակիները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհերեն Վիքիպեդիայի տասնամյակին նվիրված լոգո
Լեհերեն Վիքիպեդիան DVD-ի վրա

Լեհերեն Վիքիպեդիան սկզբնական շրջանում ի հայտ է եկել որպես ինքնուրույն նախագիծ wiki.rozeta.com.pl դոմեյնի շրջանակներում։ 2002 թ.-ի հունվարի 12-ին Անգլերեն Վիքիպեդիայի հիմնադիրների առաջարկությամբ կայքը http://pl.wikipedia.com, իսկ հոկտեմբերի 22-ին http://pl.wikipedia.org դոմեյնով ընդգրկվել է միջազգային ծրագրի տիրույթում։ Կիբերհանցագործությունները կանխելու նպատակով Լեհերեն Վիքիպեդիային է պատկանում նաև www.wikipedia.pl դոմեյնը, որտեղից էլ եկել է pl.wikipedia.org վիքիհղումը։

Լեհերեն Վիքիպեդիայում բազմաթիվ հոդվածներ ստեղծվել են բոտերի կողմից։ 2005 թ.-ի հուլիսի 5-ին tsca.bot բոտը ծրագրավորվել էր ներբեռնել պաշտոնական վիճակագրություն ֆրանսիական, լեհական և իտալական մունիցիպալիտետների և պաշտոնական էջերի մասին։ Մի քանի մասվա ընթացքում բոտը ներբեռնեց ավելի քան 40 000 հոդված։

Լեհերեն Վիքիպեդիայի ամբողջ պարունակությունը 2005 թվականին առաջին անգամ ձայնագրվել է DVD-ի վրա։ Սակայն ձայնագրողը Վիքիպեդիայի տնօրինության հետ պայմանագիր չուներ, այդ իսկ պատճառով DVD-ն ճանաչվեց անօրինական։ Վերաձայնագրումը կատարվեց 2006 թվականի հունիսին, այնուհետև՝ 2007 թ.-ի հուլիսին[2]։

2008 թվականին բանաստեղծ Յարոսլավ Լիպշիցը ներկայացրեց «Mnemotechniki» ժողովածուն, որը պարունակում էր արձակ բանաստեղծություններ Լեհերեն Վիքիպեդիայից[3]։

2010 թ-ի սեպտեմբերի 28-ին Իտալերեն Վիքիպեդիան հոդվածների քանակով առաջ անցավ լեհերեն Վիքիպեդիայից, սակայն վերջինս մի քանի ժամվա ընթացքում վերադարձրեց իր նախկին հորիզոնականը։ Այնուհետև ստեղծված հոդվածների ընդլայնումների հաշվին Իտալերեն Վիքիպեդիան նորից դարձավ չորրորդը։ Հետագայում վերջիններս մի քանի անգամ փոփոխվել են հորիզոնականներով։

2010 թ.-ի հոկտեմբերի 24-ից մինչև 2011 թ.-ի մայիսի 12-ը Լեհերեն Վիքիպեդիան դեռևս զբաղեցնում էր չորրորդ հորիզոնականը հոդվածների քանակով։ 2011 թ.-ի հոկտեմբերի 27-ին նա իջավ վեցերորդ հորիզոնական՝ հինգերորդ հորիզոնականը զիջելով Իսպաներեն Վիքիպեդիային. նոյեմբերի 12-ից սկսած մինչև նոյեմբերի 20-ը Լեհերեն Վիքիպեդիան մեկ վեցերորդ, մեկ յոթերորդ հորիզոնականում էր։ Ի վերջո Իսպաներեն Վիքիպեդիայից կարողացավ առաջ անցնել վերջինից 5 հազար հոդվածով։ Բայցի վերջո զիջեց վեցերորդ հորիզոնականը Իսպաներեն Վիքիպեդիային։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածների թվի աճը Լեհերեն Վիքիպեդիայում

Այսօր՝ 2 Հունիսի 2024-ին Վիքիպեդիայի լեհերեն բաժինը ունի 1 617 570 հոդված։ Գրանցված են 1 310 865 մասնակից, նրանցից 4573 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 98 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 73 690 703-ը։

Թեմատիկ կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի սեպտեմբերի սկզբի դրությամբ Լեհերեն Վիքիպեդիան ուներ շուրջ 630 000 հոդված, որոնցից…

  • Լեհական բնակավայրեր - 45 888 (կարծում են, որ դրանցից միայն 6000-ն են մարդիկ ստեղծել)
  • Ֆրանսիական բնակավայրեր - ավելի քան 36 360
  • Աստերոիդներ - ավելի քան 15 000
  • Իտալական մունիցիպալիտետներ - ավելի քան 8100
  • Անավարտ հոդվածներ մարդկանց մասին - ավելի քան ‎16 450 (բոլոր հոդվածները ստեղծվել են մարդկանց կողմից)
  • Երկնային մարմիններ - ավելի քան 7030
Վիքիպեդիայի խոշորագույն բաժինները
Անգլերեն Հոլանդերեն Գերմաներեն Ֆրանսերեն Շվեդերեն Իտալերեն Իսպաներեն Ռուսերեն Լեհերեն Ճապոներեն
6 830 149 2 159 427 2 914 945 2 615 424 2 586 194 1 866 376 1 956 638 1 982 345 1 617 570 1 417 512
Բոլոր բաժիններում ընդհանուր կա 63 070 039 հոդված և էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]