Քննարկում:Internet Movie Database
Այս էջի վերնագիրը քննարկվել է Վիքիպեդիա:Անվանափոխման ենթակա հոդվածներ էջում: Վիքիպեդիա:Անվանափոխման ենթակա հոդվածներ/Արխիվ/Վիքիպեդիա:Անվանափոխման ենթակա հոդվածներ#Internet Movie Database |
Սխալներ հոդվածում[խմբագրել կոդը]
Ցավալի է երբ կարդում ես սխալներով թարգմանված տեքստ: Ուշադրություն չդարձնելով հոդվածի այլ սխալների վրա, ցանկանում եմ հոդվածագրի ուշադրությունը հրավիրել հատկապես ֆիլմերի սխալ թարգմանված վերնագրերի վրա: Այսպես, խոսքս հատկապես խորհրդային ֆիլմերին է վերաբերվում: Ներկայացնում եմ դրանք ըստ կինոգրականության.
- 4. ............ Բասկերվիլների շունը
- 7. Այն նույն Մյունհաուզենը
- 10. Մարտի են գնում միայն ծերունիները
- 14. 12 աթոռ
- 15. Սովորական հրաշք
- 16. ........... Ագրայի գանձերը
- 28. Հյուրեր ապագայից
- 31. Թռչում են կռունկները
- 32. Վերածնունդ
- 33. Զգուշացիր ավտոմեքենայից
- 34. Պոկրովյան դարպասներ
- 35. Սովորական ֆաշիզմ
- 38. Կին-ձա-ձա
- 43. Բարի գալուստ, կամ Կողմնակի անձանց մուտքը արգելվում է
- 47. Բալլադ զինվորի մասին
- 51. Աֆոնյա
- 54. Սուրհանդակը
- 55. ............ Քսաներորդ դարն սկսվում է
- 56. Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի
- 60. Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար
Խնդրում եմ ուղղել գոնե սրանք: Ինչ վերաբերվում է «բժիշկ Ուոթսոն» արտահայտությանը: Մենք գիտենք, որ Վաթսոնը (Ուոթսոնը կամ ինչպես կուզեք), բժշկական գիտությունների դոկտոր էր, այսինքն այստեղ ի նկատի է առնվում նրա գիտական աստիճանը, ոչ թե մասնագիտությունը: Նա դոկտորի աստիճան ուներ:--Որոտ (քննարկում) 14:25, 10 Մարտի 2018 (UTC)
- Իսկ ընդհանրապես ո՞ւմ է պետք սովետական և ռուսական ֆիլմերի ցուցակը։ Կարծում եմ պետք է հեռացվի։--BekoՔննարկում 15:08, 10 Մարտի 2018 (UTC)
Դա ուրիշ հարց է, պետք է, թե պետք չէ... Իսկ գրելուց գոնե պետք է ճիշտ գրել:--Որոտ (քննարկում) 15:26, 10 Մարտի 2018 (UTC)
- Որոտ ջան, շնորհակալություն սխալները նկատելու համար։ Բացի վերոնշյալից հոդվածը լի է օտարաբանություններով և անհասկանալի նախադասություններով։ Ավելացված ինֆորմացիան հետ եմ շրջել, մասնակցին էլ զգուշացրել։--Լիլիթ (քննարկում) 15:30, 10 Մարտի 2018 (UTC)
Լիլիթ ջան, կներես ուշացումով արձագանքելու համար: Բայց զգուշացումն արդեն անիմաստ է, քանի որ հոդվածի նշված պարբերությունները հեռացվել են այլ մասնակցի կողմից: Այնուամենայնիվ շնորհակալ եմ անտարբեր չգտնվելու համար:--Որոտ (քննարկում) 12:34, 13 Մարտի 2018 (UTC)