Մարտիկ (ազգային գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտիկ (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարուխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարտիկ
Ծնվել է1873
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1895
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունֆիդայի և քաղաքական գործիչ
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Մարտիրոս Մարտիկի Սարուխանյանի տան ցուցանակ

Մարտիկ (Մարտիրոս Սարուխանյան) (1873, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1895, Կազիդաղ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Բաքվի ռեալական ուսումնարանում, Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիական բարձրագույն դպրոցում, հետագայում՝ Ժնևում։ Իբրև կամավոր մեկնել է Արևմտյան Հայաստան, կազմակերպչական աշխատանք կատարել Թավրիզում և Վանում։ Մկրտիչ Ավետիսյանի և Պետոյի հետ կազմակերպել է 1895 թ. Վանի ինքնապաշտպանությունը։

Նահատակվել է Վանից նահանջելիս, քրդերի հետ զինված բախման ժամանակ։ Մարտիկին ձոնվել են երգեր ու բանաստեղծություններ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Martyrs on Bloody Path, by Dr Yeghia Jerejian, Beirut, 1989, p. 86-87
  • Армянский вопрос։ Энциклопедия, p. Константин Суренович Худавердян, 1991 - Страница 223
  • Знаменитые арцахцы։ Арцах (Карабах), Утик, Том 1 - Аршак Наапетович Вирабян - Апполон, 1992, p. 32
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։