Jump to content

Մկրտիչ Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մկրտիչ Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերլեմեզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մկրտիչ Ավետիսյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 12, 1864(1864-04-12)[1]
ԾննդավայրՎան[1]
Մահացել էհունիսի 11, 1896(1896-06-11)[1] (32 տարեկան)
Մահվան վայրՎանի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Ազդվել էՄկրտիչ Փորթուգալյան[1]
Մասնագիտությունլրագրող և քաղաքական գործիչ
ԿուսակցությունՌԱԿ

Մկրտիչ Ավետիսի Ավետիսյան (Թերլեմեզյան, ապրիլի 12, 1864(1864-04-12)[1], Վան[1] - հունիսի 11, 1896(1896-06-11)[1], Վանի մարզ, Թուրքիա), XIX դարի հայոց ազատագրական շարժման գործիչ, լրագրող, Արմենական կուսակցության հիմնադիրներից մեկն է։

Ազգանունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում ազգանունը եղել է Թերլեմեզյան, հետագայում հոր՝ Ավետիսի, անունով կոչվել է Ավետիսյան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթվել է ծննդավայրում, աշակերտել Մկրտիչ Փորթուգալյանին։ Անդամակցել է «Սև խաչ» ազատագրական կազմակերպությանը, մասնակցել Հայոց հայրենասիրական միության ստեղծմանը, գլխավորել Արմենական կուսակցության Վանի մասնաճյուղը։ 1886 թվականին թուրքական կառավարությունն Ավետիսյանին արտաքսել է երկրից, 1889 թվականին՝ աքսորել Տրիպոլի։

Մկրտիչ Պորտուգալյանի հետևորդներից էր, որի հետ Մարսելում հիմնել էր «Հայաստան» թերթը։ 1896 թ. Համիդյան կոտորածների ժամանակ կազմակերպել է Վանի ինքնապաշտպանությունը, որտեղ և սպանվել է թուրք զինվորների կողմից։ Աքսորավայրից փախել և Մարսելում աշխատակցել է «Արմենիա» թերթին։ 1893 թվականից Աալմաստի, Խոյի, Ուրմիայի և Թավրիզի հայկական դպրոցների թեմական տեսուչն էր։ 1896 թվականի հայկական կոտորածների ժամանակ կազմակերպել և ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը։ Զոհվել է 1896 թվականին 32 տարեկանում թուրքական գերակշիռ ուժերի դեմ մարտում։ Լույս է տեսել նրա «Թուրքիո հայերը և նրանց դրացիները» գիրքը 1890 թվականին, Մարսելում[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գ. Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Երևան, 1973, էջ 132։
  3. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 30-31։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 613