Jump to content

Մասնակցի քննարկում:23artashes

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պահոց
Պահոց (2009-2014)

Պահոց (2015)
Պահոց (2016)
Պահոց (2017)
Պահոց (2018)
Պահոց (2019)
Պահոց (2020)
Պահոց (2021)
Պահոց (2022)
Պահոց (2023)
Պահոց (2024)

Շքանշան որակի պահպանման հարցերով մշտապես աջակցելու համար[խմբագրել կոդը]

Որակի Պահպանման Ապահովման շքանշան
Հարգելի՛ 23artashes, այս շքանշանը Ձեզ, այս հրաշալի նախագծում և ոչ միայն բոլորիս մշտապես աջակցելու, ավելորդ հղումները ու վատորակ հոդվածները ջնջելու, Վիքիպեդիան մշտապես հսկելու համար։ Շատ ես օգնում մեզ բոլորիս՝ առաջին հերթին քո դրական էներգիայով :-)։ Հարգանքներով՝ --Խմբագրող (քննարկում) 17:22, 29 Մայիսի 2024 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, @Խմբագրող ջան։ Քեզ էլ շնորհակալություն մեծ ավանդիդ համար, համատեղ աշխատելով պիտի զարգացնենք մեր սիրելի հանրագիտարանը։ -- 23artashes (քննարկում) 17:26, 29 Մայիսի 2024 (UTC)[reply]

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ OVIO.arm[խմբագրել կոդը]

Հարգելի՛ 23artashes, կարծում եմ, որ նոր գրանցված OVIO.arm մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Ավետիսյան91 (քննարկում) 21:01, 30 Մայիսի 2024 (UTC)[reply]

Անաղբյուր հոդված[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ ինչպես պետք է ճիշտ նշել հոդվածի համար վստահելի աղբյուրը, եթե հոդվածը բավականին ճանաչված մարդու մասին է Ani Vardanyan77 (քննարկում) 08:16, 6 Հունիսի 2024 (UTC)[reply]

Բարև Ձեզ, հարգելի @Ani Vardanyan77։ Մարդու ճանաչված լինելը պետք է ապացուցեք հեղինակավոր, վստահելի աղբյուրներով։ Բացի այդ, Ձեր ստեղծած հոդվածն ունի ակնհայտ շահերի բախում (հետաքրքրությունների կոնֆլիկտ), քանի որ ստեղծված է հոդվածի առարկա անձի հետ սերտորեն փոխակապակցված խմբագիրների կողմից, եթե ոչ հենց իր՝ Մասնակից:Անետ Աղաբեկյանի կողմից։ Դա Վիքիպեդիայում չի խրախուսվում, և նման հոդվածները, որպես կանոն, ջնջվում են։ Իմ ասածի ապացույցներն են այս երեք գրառումները՝ Վիքիպեդիա:Հարցեր#Հրապարակային հասանելիության խնդիր, Մասնակից:Անետ Աղաբեկյան, Մասնակցի_քննարկում:Voskanyan#Հարց_Ares7788-ից_(10:20,_5_Հունիսի_2024)։ Նոր անունով գրանցվելով, բայց նույն բովանդակությամբ հոդված ստեղծելով հարցը չեք լուծել։ Դուք ունեք 1 շաբաթ ժամանակ հոդվածում ծանոթագրությունների տեսքով վստահելի աղբյուրներ ավելացնելու (Ասեկոսե․ամ-ը և դեղին մամուլի նմանատիպ այլ միջոցները, սոցիալական ցանցերը, բլոգները, յություբյան տեսանյութերը աղբյուր չեն համարվում) և անձի նշանակալիությունը դրանցով ապացուվցելու համար։ Բայց դա էլ չի երաշխավորելու, որ հոդվածը կմնա, քանի որ հետաքրքրությունների կոնֆլիկտի պատճառով այն ներկայացվելու է ջնջման, և վիքիհամայնքը կորոշի՝ մնալու է, թե ոչ։ Առայժմ այսքանը։ Շնորհակալություն։ -- 23artashes (քննարկում) 08:29, 6 Հունիսի 2024 (UTC)[reply]