Jump to content

Ձմեռային օլիմպիական խաղեր 1972

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
XI Ձմեռային Օլիմպիական Խաղեր
Изображение логотипа
1972 ձմեռային Օլիմպիական խաղերի խորհրդանիշ
ՏեսակՁմեռային Օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքՍապորո, Ճապոնիա Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
Բացումփետրվարի 3 1972
ՋահակիրՀիդեկի Տակադա
ԵրդվեցԿեյիտի Սուձուկի (չմշկավազք)
ԲացեցՀիրոհիտո
Փակումփետրվարի 13 1972
ՄարզադաշտՄակոմանաի Սեքիսուի բաց մարզադաշտ
Մարզիկներ1006 (801 տղամարդ, 205 կին)
Մասնակից երկրներ35
Մեդալներ35 կոմպլեկտ 10 սպորտաձևերում
Նախորդ1968
Հաջորդ1976
Կայքolympics.com/en/olympic-games/sapporo-1972(անգլ.)
 1972 Winter Olympics Վիքիպահեստում

Օլիմպիական խաղերը անցկացվել են 1972 թվականի փոտրվարի 3-ից մինչև փետրվարի 13-ը Սապորոյում, (Ճապոնիա)[1], իրավունքը ստացել է 1966 թվականին՝ հաղթելով կանադական Բանֆային, ֆիննական Լահտիին և ամերիկյան Սոլթ Լեյք Սիթիին։ Սա առաջին ձմեռային Օլիմպիական խաղերն էին Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի սահմաններից դուրս և չորրորդ խաղերը, ընդհանուր առմամբ, այդ շրջաններից դուրս (Մելբուրնից՝ 1956, Տոկիոյից՝ 1964 և Մեխիկոյից՝ 1968 հետո)։

Մրցումներն անցկացվել են «Մակոմանաի» օլիմպիական կենտրոնում, որտեղ գտնվում էին Օլիմպիական գյուղը, մրցվել են չմշկավազորդները, դահուկավազորդները, բիաթլոնիստները, հոկեյիստները և գեղասահորդները, և մոտակա Թեյնե (բոբսլեյ, լեռնադահուկային և սահնակային սպորտ) և էնիվա (արագընթաց իջեցում) լեռներին։ Ընդամենը խաղերի նախապատրաստման համար ծախսվել է ավելի քան 550 միլիոն դոլար։ Օլիմպիադայի նպատակներից մեկն էր ցույց տալ երկրում հետպատերազմյան տասնամյակների ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, ուստի դրա համար հավատարմագրվել է շուրջ 4 հազար լրագրող։

Այս Օլիմպիադայում ամենաշատ մեդալները (երեքական ոսկե) նվաճել են հոլանդացի չմշկավազորդ (Արդ Սխենքը՝ 1500, 5000 և 10 000 մետր վազքատարածություններում և խորհրդային դահուկորդ Գալինա Կուլակովա՝ 5 և 10 կմ վազքատարածություններում, ինչպես նաև էստաֆետում։ Սենսացիաներից մեկը դարձավ 70-մետրանոց ցատկահարթակից ճապոնացի ցատկորդները՝ Յուկիո Կասայան, Ակիցուգու Կոննոն և Սեիջի Աոտին, նրանք իրենց մարզաձևում բոլոր երեք մեդալներն էլ վերցրեցին։

Մեդալների ընդհանուր թվով առաջին տեղը վստահորեն զբաղեցրեց ԽՍՀՄ թիմը, իսկ երկրորդ տեղը անսպասելիորեն գրավեցին ԳԴՀ-ի մարզիկները, որոնք միայն երկրորդ անգամ են հանդես եկել ինքնուրույն թիմով։

Մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթի մրցանակակիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ երկրների[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալների ընդհանուր քանակը
Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1 {{{2}}} ԽՍՀՄ 8 5 3 16
2 {{{2}}} Արևելյան Գերմանիա 4 3 7 14
3 {{{2}}} Շվեյցարիա 4 3 3 10
4  Նիդերլանդներ 4 3 2 9
5 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 3 2 3 8
6 {{{2}}} Արևմտյան Գերմանիա 3 1 1 5
7 {{{2}}} Նորվեգիա 2 5 5 12
8 {{{2}}} Իտալիա 1 3 1 5
9  Ավստրիա 1 2 2 5
10 {{{2}}} Շվեդիա 1 1 2 4
11  Ճապոնիա 1 1 1 3
12 {{{2}}} Չեխոսլովակիա 1 0 2 3
13  Լեհաստան 1 0 0 1
14 {{{2}}} Իսպանիա 1 0 0 1
15  Ֆինլանդիա 0 4 1 5
16 {{{2}}} Ֆրանսիա 0 1 2 3
17  Կանադա 0 1 0 1
Ընդհանուր 35 35 35 105

Օլիմպիադան ֆիլատելիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սարապոյի Օլիմպիական ղաղեր». www.olympic.org.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձմեռային օլիմպիական խաղեր 1972» հոդվածին։