Ֆինլանդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆինլանդիայի Հանրապետություն
Suomen tasavalta
Republiken Finland
Ֆինլանդիայի դրոշ
Դրոշ
Ֆինլանդիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ 
«Մեր երկիր»
ֆիններեն՝ Maamme
շվեդ.՝ Vårt land
Ֆինլանդիայի դիրքը
Ֆինլանդիայի դիրքը
Ֆինլանդիայի աշխարհագրական տեղագրությունը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Հելսինկի
Պետական լեզուներ
Էթնիկ խմբեր (2023)
Կառավարում ունիտար խորհրդարանական հանրապետություն[1]
 -  Նախագահ Ալեքսանդր Ստուբ
 -  Վարչապետ Պետտերի Օրպո
 -  Խորհրդարանի խոսնակ Յուսսի Հալլա-ահո
Անկախություն Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունից[2] 
 -  Ֆինլանդիայի մեծ իշխանության հռչակում Ռուսական կայսրության կազմում մարտի 29, 1809 
 -  Լիակատար անկախության հռչակում դեկտեմբերի 6,1917 
 -  Ֆիննական քաղաքացիական պատերազմ հունվար-մայիս, 1918 
 -  Սահմանադրության ընդունում հուլիսի 17, 1919 
 -  Ձմեռային պատերազմ նոյեմբերի 30, 1939 -մարտի 13, 1940 
 -  Խորհրդա-ֆիննական պատերազմ հունիսի 25, 1941-սեպտեմբերի 19, 1944 
 -  ԵՄ անդամակցություն հունվարի 1, 1995 
 -  ՆԱՏՕ անդամակցություն ապրիլի 4, 2023 
 -  Ջրային (%) 9.71 (2015)[3]
Բնակչություն
 -  2023 նախահաշիվը 5,603,851[4]  (114-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2023 գնահատում
 -  Ընդհանուր $335.760 մլրդ[5] (59-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $59,869[5] (24-րդ)
ՀՆԱ (անվանական) 2023 գնահատում
 -  Ընդհանուր $305.689 մլրդ[5] (48-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $54,507[5] (16-րդ)
Ջինի (2023) 26.6 
ՄՆԶԻ (2022) 0.942 (12-րդ)
Արժույթ Եվրո (€) (EUR)
Ժամային գոտի EET (ՀԿԺ+2)
 -  Ամռանը (DST) EEST (ՀԿԺ+3)
Ազգային դոմեն .fi, .axa, .eub
Հեռախոսային կոդ +358

Ֆինլանդիա (ֆիններեն՝ Suomi, [ˈsuo̯mi] ( ), շվեդ.՝ Finland [ˈfɪ̌nland] ( ), պաշտոնապես՝ Ֆինլանդիայի Հանրապետություն, ֆիններեն՝ Suomen tasavalta, շվեդ.՝ Republiken Finland), սկանդինավյան պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Հյուսիս-արևմուտքում սահմանակից է Շվեդիային, հյուսիսում՝ Նորվեգիային, արևելքում՝ Ռուսաստանին, արևմուտքում՝ Բոտնիկի ծոցին, հարավում՝ Ֆիննական ծոցով Էստոնիային։ Ֆինլանդիայի կազմի մեջ են մտնում նաև Ալանդյան կղզիները՝ Մարիեհամն կենտրոնով։ Երկիրը զբաղեցնում է 338,145 քառակուսի կիլոմետր տարածք՝ 5,6 միլիոն բնակչությամբ։ Ամենամեծ բնակավայրը մայրաքաղաք Հելսինկին է, իսկ բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են ֆինները։ Թեպետ երկրի բնակչության միայն 5.1 տոկոսն է շվեդերենը համարում մայրենի լեզու[6], այն Ֆինլանդիայում ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ ֆիններենին զուգահեռ։ Ֆինլանդիայի կլիման հարավից հյուսիս տատանվում է խոնավ ցամաքայինից մինչև մերձարկտիկական։ Երկրի տարածքի զգալի մասը ծածկված է բարեխառն գոտու փշատերև անտառներով, որտեղ հանդիպում են ավելի քան 180 հազար մեծ ու փոքր լճային տարածություններ[7][8]։

Ֆինլանդիայի տարածքը մարդու կողմից բնակեցվել է դեռևս մ.թ.ա. մոտ 9000 թվականին՝ վերջին սառցե դարաշրջանի ավարտին[9]։ 13-րդ դարավերջին Հյուսիսային խաչակրաց արշավանքների արդյունքում, Ֆինլանդիան դարձել է Շվեդական կայսրության մաս։ 1809 թվականին Ֆիննական պատերազմի ելքով պայմանավորված այս հողերը գրավվել է Ռուսաստանի կողմից և նույն տարում Ռուսական կայսրության կազմում ձևավորվել է Ֆինլանդիայի մեծ իշխանությունը։ 1906 թվականին Ֆինլանդիան դարձել է առաջին պետությունը Եվրոպայում, որը սահմանել է համընդհանուր ընտրական իրավունք և առաջին պետությունն աշխարհում, որն իր բոլոր չափահաս քաղաքացիներին հնարավորություն էր ընձեռել առաջադրվել և ընտրվել պետական բոլոր պաշտոններում[10]։ 1917 թվականին Ֆինլանդիան հռչակել է իր լիակատար անկախությունը Ռուսական կայսրությունից, իսկ հաջորդ տարում ներքաշվել արյունալի քաղաքացիական պատերազմների մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆինլանդիան կռվել է Խորհրդային միության դեմ Ձմեռային և խորհրդա-ֆիննական պատերազմներում, իսկ ավելի ուշ Նացիստական Գերմանիայի դեմ Լապլանդական պատերազմում։ Արդյունքում՝ երկիրը կորցրել է իր երբեմնի տարածքների մի մասը՝ պահպանելով անկախությունը։

Մինչև 1950-ական թվականներ Ֆինլանդիայի տնտեսության առաջատար ճյուղը եղել է գյուղատնտեսությունը։ Աշխարհամարտի ավարտից հետո ֆիններին հաջողվել է ստեղծել զարգացած տնտեսություն և դրա հիման վրա՝ սկանդինավյան մոդելի սոցիալական պետություն, որն ապահովում է մեկ շնչի հաշվով բարձր եկամուտ[11]։ Սառը պատերազմից ժամանակահատվածում երկիրը հռչակել է չեզոքության արտաքին կուրս, որը, սակայն, ընդհատվել է 2022 թվականի Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ, որին հաջորդող տարում Ֆինլանդիան հարևան Շվեդիայի հետ զուգահեռ դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ։ Ֆինլանդիան 1995 թվականից Եվրոպական միության, իսկ 1999 թվականից՝ Եվրոգոտու լիիրավ անդամ է։ Երկիրն անդամակցում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, որոնց թվում են ՄԱԿ-ը, Հյուսիսային խորհուրդը, Շենգենյան գոտին, Եվրոպայի խորհուրդը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը և այլն։

Ֆինլանդիան զարգացած պետություն է, որն աչիք է ընկնում օրինակելի կրթական համակարգով, տնտեսական մրցունակության առաջատար ցուցանիշներով, քաղաքացիական ազատությունների առատությամբ, կյանքի բարձր որակով և մարդկային զարգացվածությամբ[12][13][14][15]։ ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների որոնման հանձնաժողովի տվյալներով Ֆինլանդիան 2019 թվականից ի վեր հինգ տարի անընդմեջ ճանաչվում է աշխարհի ամենից երջանիկ երկիրը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիրը Ֆինլանդիա են անվանել շվեդները, որոնք երկար դարեր տիրում էին նրան։ Ֆիններն իրենց երկիրն անվանում են Սուոմի, որի ստուգաբանության մասին կան տարբեր վարկածներ[16]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարի 1-ից Ֆինլանդիայի Հանրապետության վարչական բաժանման համակարգը հետևյալն է՝

  1. 19 շրջանների (կամ տարածաշրջանների) (ֆիններեն՝ maakunta, շվեդ.՝ landskap)
  2. շրջանները բաժանվում են 72 մարզերի (ֆիններեն՝ seutukunta, շվեդ.՝ ekonomisk region)
  3. մարզերը բաժանվում են 342 համայնքների (ֆիններեն՝ kunta, շվեդ.՝ kommun)

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդիան գտնվում է Ֆենեոսկանդիայի սահմանում։ Ափագծի երկարությունը (առանց ոլորանների) 1100 կմ է։ Ափերը ցածրադիր են, արևմուտքում՝ կտրտված շխերներով։ Ռելիեֆում տիրապետում են մորենաթմբային հարթավայրերը (տարածքի 2/3-ից ավելին ցածր է 200 մետրից)։

Ժայռային ապարների ելքերով, լճային գոգավորություններով և բարձրադիր բլուրներով (Մաանսելկյա, Սուոմենսելկյա, Սալպաուսելկյա)։ Ծայր հյուսիս-արևմուտքում Սկանդինավյան լեռների վերջավորություններն են մինչև 1365 մ բարձրությամբ (Հալտիատոնտուրի լեռ)։ Ժամանակակից ռելիեֆի ձևավորման գործում կարևոր նշանակություն է ունեցել չորրորդական ծածկույթային սառցապատումը։

Ֆինլանդիայի տարածքում, որը տեղադրված է Բալթիական վահանի սահմաններում, գերակշռում են մետամորֆային ապարների կոմպլեքսները և մինչքեմբրիի գրանիտոիդները՝ ծածկված անթրոպոգենի սառցադաշտային նստվածքներով։ Ֆինլանդիան հարուստ է քրոմիտի, վանադիումի, կոբալտի (1-ին տեղը Արմ․ Եվրոպայում), տիտանի, նիկելի (2-րդ տեղը), պղնձի և ծծմբահրաքարի (3-րդ տեղը), կադմիումի, ոսկու, բազմամետաղների, ապատիտի երկաթի, մագնեզիումի, գրաֆիտի պաշարներով։

Կլիման բարեխառն է, հարավ-արևմուտքում՝ անցումային ծովայինից ցամաքայինի, հյուսիս արևմուտքում՝ ցամաքային։ Փետրվարի միջին ջերմաստիճանը —3 °C-ից մինչև - 14 °C է, հուլիսինը՝ 14° - 17 °C, տարեկան տեղումները՝ 400 մմ-ից (հյուսիսում) մինչև 700 մմ (հարավ-արևմուտքում)։ Ձմեռը աչքի է ընկնում կայուն ձնածածկույթով։

Լճերը (մոտ 6 հզ․ լիճ) գրավում են երկրի տարածքի 8 %-ը և կազմում են խոշոր ջրային համակարգեր (Սեյմա և այլն)։ Գետերը ջրառատ են, սահանքավոր և հարուստ ջրային ռեսուրսներով։ Լանդշաֆտում տիրապետում են պոդզոլային հողերը։ Անտառները, գլխավորապես, տայգային են և գրավում են երկրի տարածքի 61 %-ը։ Ֆինլանդիանի ծայր հյուսիսում լեռնային տունդրա է։ Ազգային պարկերից նշանավոր են Պալլաս-Օունաստունտուրին, Լեմենյոկին, Օռլանկան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nousiainen, Jaakko (2001 թ․ հունիս). «From semi-presidentialism to parliamentary government: political and constitutional developments in Finland». Scandinavian Political Studies. 24 (2): 95–109. doi:10.1111/1467-9477.00048.
  2. The Soviet Russia's recognition of Finland's independence Dec. 1917 - Jan. 1918, Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին}
  3. «Surface water and surface water change». Organisation for Economic Co-operation and Development (OECD). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «statistics-finland-population-2023-final» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. 5,0 5,1 5,2 5,3 «World Economic Outlook Database, October 2023 Edition. (Finland)». IMF.org. International Monetary Fund. 2023 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. «Språk i Finland» [Language in Finland]. Institute for the Languages of Finland (շվեդերեն).
  7. Li, Leslie (1989 թ․ ապրիլի 16). «A Land of a Thousand Lakes». The New York Times. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  8. Mansel, Lydia (2023 թ․ նոյեմբերի 15). «15 Best Places to Visit in Finland, From the Sauna Capital of the World to Santa Claus Village». Travel + Leisure. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  9. Haggren, Georg; Halinen, Petri; Lavento, Mika; Raninen, Sami; Wessman, Anna (2015). Muinaisuutemme jäljet. Helsinki: Gaudeamus. էջ 23. ISBN 978-952-495-363-4.
  10. Parliament of Finland. «History of the Finnish Parliament». eduskunta.fi. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  11. «Finland». International Monetary Fund. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  12. «Finland: World Audit Democracy Profile». WorldAudit.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  13. «Tertiary education graduation rates—Education: Key Tables from OECD». OECD iLibrary. 2010 թ․ հունիսի 14. doi:10.1787/20755120-table1 (inactive 2024 թ․ հունվարի 31). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ DOI inactive as of 2024 (link)
  14. «Her er verdens mest konkurransedyktige land—Makro og politikk». E24.no. 2010 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  15. «The 2009 Legatum Prosperity Index». Prosperity.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 4-ին.
  16. McPherson, Amy (2018 թ․ փետրվարի 26). «The mysterious origins of Finland's true name». BBC (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆինլանդիա» հոդվածին։
Ընթերցե՛ք «Ֆինլանդիա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found