Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 85 կմ, իսկ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 5 կմ դեպի արևմուտք։ Ծովի մակարդակից բարձր է 920 մետր։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Կարճևանի մշտական բնակչությունը կազմել է 301, առկա բնակչությունը՝ 333 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Պարսկահայաստանից[3][4]։ Ստորև ներկայացված է Կարճևան գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4].
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 329)։