Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 53 կմ, իսկ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Ծովի մակարդակից բարձր է 1750-1850 մ։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Լիճք մշտական բնակչությունը կազմել է 162 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով, որոնք բնիկ տեղացիներ են[4][5]։ Ստորև ներկայացված է Լիճք գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].