Խաչիկ Հարությունյան (նկարիչ)
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչիկ Հարությունյան (այլ կիրառումներ)
Խաչիկ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1952 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 23, 2024[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Խաչիկ Հարությունյան (օգոստոսի 6, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 23, 2024[1], Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ, ՀՀ և ՌԴ նկարիչների միությունների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների դաշնության անդամ (1987)[2]: Մահացել է 2024 թվականի ապրիլի 23֊ին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծնվել է 1953 թվականի օգոստոսի 6-ին Երևանում[3]։
- 1971-75 թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչության ու գծագրության բաժնում։
- 1975 -76թթ. աշխատել է Սևանի շրջանի Ծովագյուղի միջնակարգ դպրոցում` ուսուցիչ։
- 1976-78 թթ. աշխատել է Սևանի քաղաքային կուլտուրայի բաժնի ժող. թատրոնում` բեմադրող նկարիչ։
- 1977-82 թթ. աշխատել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնու` նկարիչ- դեկորատոր, մասնակցել է մի շարք օպերային և բալետային ներկայացումների ձևավորման աշխատանքներին. «Դավիթ Բեկ», «Նորմա», «Տոսկա», «Դոն Ժուան», «Գայանե», «Անուշ» և այլն։
- 1979-81 թթ. եղել է Երիտասարդական պալատի գլխավոր նկարիչը։
- 1981-84 թթ. աշխատել է Հայկոպում` գովազդի նկարիչ- ձևավորող։
- 1982 թվականին մասնակցել է ԽՍՀՄ կազմավորման 60- ամյակին նվիրված տոնական համերգի աշխատանքներին։
- 1982 թվականից մասնակցում է հանրապետական ու միութենական ցուցահանդեսների։
- 1984-85 թթ. եղել է Մարզահամերգային համալիրի գլխավոր նկարիչը։
- 1985 թվականին եղել է Զորավար Անդրանիկի 125- ամյակին նվիրված տոնակատարության գլխավոր նկարիչը։
- 1987 թվականն Սայաթ-Նովայի 275- ամյակին նվիրված տոնական համերգի նկարիչը։
- 1987 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների դաշնության անդամ։
- 1988 թվականից Հայաստանի նկարիչնեչի միության անդամ։
- 1989 թվականին «Հայաստան» որմնանկարի ստեղծում Գետահովիտ գյուղի հանգստյան տան մեծ դահլիճի պատին այժմ զորամաս Էդվարդ Արծրունյանի համահեղինակությամբ[4]։
- 1991 թվականին մասնակցել է Գլաձոր համալսարանի հիմնադրման 700- ամյակին նվիրված տոնական միջոցառումների ձևավորման աշխատանքներին (համահեղինակներ` Հ. Հակոբյան, Հ. Միրաքյան, Է. Արծրունյան)։
- 2010 թվականին ստեղծել է «Բանաստեղծություններ և նոթեր» գիրք-ալբոմ։
- 2013 թվականից Ռուսաստանի նկարիչների միության անդամ։
- 2014 թվականին Հայաստան որմնանկարը հաստատվել է ՀՀ պատմամշակութային արժեքների ցանկում։
Խաչիկ Հարությունյանի համահեղինակությամբ ստեղծված «Հայաստան» որմնանկարը 2014 թ. հաստատվել է ՀՀ պատմամշակութային արժեքների ցանկում։ Նա հեղինակ է տասնյակից ավելի մոնումենտալ աշխատանքերի, ձևավորել է բազմաթիվ գեղարվեստական գրքեր, հրատարակել է գեղանկարչական երեք ալբոմ, բանաստեղծությունների և գրաֆիկական աշխատանքների երկու ժողովածու։ Հրապարակումներով և ելույթներով հանդես է եկել մամուլում և հեռուստատեսությամբ։ Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, որոնք հրապարակվել են թերթերում և ամսագրերում, հրատարակել հեղինակային գիրք–ալբոմներ։ Նրա բազմաթիվ աշխատանքներ պահպանվում են ՀՀ մշակույթի նախարարությունում և գեղարվեստական ֆոնդերում։ Շատ աշխատանքեր գտնվում են անհատական հավաքածուներում, Ռուսաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, ԱՄՆ–ում և այլուր[5]։
Անհատական ցուցահանդեսների համառոտ ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1985 թ. Երևան, մասնակցություն հանրապետական ու միջազգային ցուցահանդեսների։
- 1992-1993 թթ. Գրաֆիկայի և գեղանկարի ցուցահանդեսներ, Երևան։
- 1992 թ. մայիս Շուշիի ազատագրման առթիվ։
- 1994 թ. Հայդելբերգի «Մելնիկով» ցուցասրահ, Գերմանիա։
- 1994 թ. «Նաֆֆոյի» ցուցասրահ, Գերմանիա։
- 1995 թ. Հայդելբերգի «Կլեմմ» ցուցասրահ, Գերմանիա։
- 1996 թ. Անտվերպենի «Ատելյե 22» ցուցասրահ, Բելգիա։
- 1997 թ. Փարիզի «Սիտե ինտերնասիոնալ» ցուցասրահ, Ֆրանսիա։
- 2003 թ. «Ա» ցուցասրահի հիմնադրում Մոսկվա, ՌԴ։
- 2003 թ. հոբելյանական ցուցահանդես Մոսկվայի «Ա» ցուցասրահ, ՌԴ։
- 2004 թ. Փարիզի «Դրուա Արմենիա» ցուցասրահ, Ֆրանսիա։
- 2007 թ. Մոսկվայի «Փոքր Մանեժ» ցուցասրահ, Ռուսաստան։
- 2008 թ. Մոսկվայի «Արտ Մանեժ» ցուցասրահ, Ռուսաստան։
- 2009 թ. Մոսկվայի «Ռուսկայ գալերեյա» ցուցասրահ, Ռուսաստան։
- 2013 թ. հոբելյանական ցուցահանդես Երևանի նկարիչների միություն, Հայաստան։
- 2015 թ. Թասոս կղզի, Հունաստան։
- 2015 թ. Վիեննա, Ավստրիա։
Այլ իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականին հուլիսի 9-ին Խաչիկ Հարությունյանի՝ ՀՀ վարչապետին ուղղված նամակի հիման վրա քրեական գործ էր հարուցվել Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի նկատմամբ[6], որը հետագայում կարճվեց հանցակազմի բացակայության պատճառով[7]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ Հարությունյանը
- ↑ Լույսի մասին չեն խոսում. այն հարկավոր է տեսնել. Խաչիկ Հարությունյան (ֆոտո)
- ↑ Арутюнян Хачик
- ↑ Գտնվել է ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի միակ որմնանկարը. Հետագա ճակատագիրն անհայտ է
- ↑ Չուբարյանի ու Արծրունյանի սանը... Խաչիկ Հարությունյան (լուսանկարներ)
- ↑ Նկարիչների միության նախագահի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
- ↑ Նկարիչների միության նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է